(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 16-Ն որոշում)
i
603.0095.070102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 01 2002Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 95
i
«ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Մանկատների գործունեության մասին» ձև թիվ 1-մանկատուն պետական վիճակագրության հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
(որոշումը փոփ. 21.10.08 թիվ 04-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
20 նոյեմբերի 2001թ.
թիվ 95 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ՄԱՆԿԱՏՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Ընդհանուր դրույթներ
Հրահանգը սահմանում է «Մանկատների մասին» ձև թիվ 1-մանկատուն պետական վիճակագրական տարեկան հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
Հաշվետվությունը կազմում են մանկատները:
Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:
Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
Հաշվետվության լրացման կարգը
Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից` I. «Մանկատան շենքային պայմանները», II. «Մանկատան սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները», III. «Մանկատան ապահովվածությունը», IY. «Երեխաների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը», V. «Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի, աշխատուժի պահանջարկը» և VI. «Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը»:
ԲԱԺԻՆ I. ՄԱՆԿԱՏԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բաժնում բերվում են տվյալներ մանկատան շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված երեխաների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1.1 կետի թիվ 1 ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է 2-րդ պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է 1.2 կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 1.3-1.5 կետերում: Եթե մանկատունը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 1.6-ի 4-րդ կետում: Կետ 1.7-ում բերվում է մանկատանը նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ երեխաների թվաքանակը:
ԲԱԺԻՆ II. ՄԱՆԿԱՏԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
Բաժնի 2.2-2.17 տողերում բերվում են տվյալներ մանկատան առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե մանկատանը կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են նշվածների թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 2.17 տողում: Մանկատանը կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 2.18 տողում: 3-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն:
ԲԱԺԻՆ III. ՄԱՆԿԱՏԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Բաժնում բերվում են տվյալներ մանկատան նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասախաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 4-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն:
ԲԱԺԻՆ IV. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ
Բաժնի 4.1 և 4.11-4.15 տողերում բերվում են տվյալներ մանկատան երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 4.2-4.10 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում երեխաների քանակական շարժի մասին: Ընդ որում տող 4.2-ը (4.3 - 4.8) տողերի գումարն է: Տող 4.11 = տողեր (4.1 + (4.9 - 4.2)): Տող 4.12-ում բերվում են տվյալներ այն երեխաների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 4.13-ում ցույց են տրվում այն երեխաների թվաքանակը և նրանց սեռատարիքային բաշխվածությունը, որոնք մանկատան բուժանձնակազմի /կամ համապատասխան բժշկական հանձնաժողովի/ կողմից ճանաչվել են որպես քրոնիկ հոգեկան շեղումներով անձինք: Տող 4.14-ում երեխաների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է դպրոց հաճախողների թվաքանակը, իսկ տող 4.15-ում` հաշմանդամ երեխաների թվաքանակը:
ԲԱԺԻՆ V. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ, ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Բաժնի տող 5.1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ մանկատան ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 5.2-5.11 տողերում առանձնացվում են մանկատան երեխաներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 5.12-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը: Սյունակ 9-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ մանկատանն առկա թափուր աշխատատեղերի քանակի մասին:
ԲԱԺԻՆ VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Այս բաժնի (3-7) սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ (8-15) սյունակներում` ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը:
Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 ... թ.
1. Մանկատան շենքային պայմանները /պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ/
1.1. Շենքը
1. տիպային է
2. հարմարեցված է
3. այլ /նշել/ ......................
1.2. Շենքի ընդհանուր վիճակը
1. բավարար է
2. պահանջվում է ընթացիկ վերանորոգում
3. պահանջվում է հիմնական վերանորոգում
4. վթարային է
5. այլ /նշել/ ......................
1.3. Ջրամատակարարումը
1. կենտրոնացված` շուրջօրյա
2. կենտրոնացված` ժամանակացույցով /գրաֆիկով/
3. սեփական ջրաղբյուր
4. բերվում է ջրամաններով
5. այլ /նշել/ ......................
1.4. Տաք ջրամատակարարում
1. առկա է
2. բացակայում է
3. այլ /նշել/ ......................
1.5. Կոյուղացումը
1. միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
2. ունի տեղական /լոկալ/ ցանց
3. այլ /նշել/ ......................
1.6. Ջերմամատակարարումը
1. կենտրոնացված
2. անհատական /լոկալ/
3. բացակայում է
4. այլ /նշել/ ......................
1.7. Շենքը նախատեսված է ..... երեխաների համար
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում