Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ...

05.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2002  -ից մինչեւ   05.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 46-Ն որոշում)

i

603.0094.070102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         01           2002Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302003

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 94

 

i

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՍՈՑՍՊԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

հաստատել «Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրության հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

20 նոյեմբերի 2001թ.

թիվ 94 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ՍՈՑՍՊԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է «Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրական տարեկան հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

Հաշվետվությունը կազմում են տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունները:

Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:

Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հաշվետվության լրացման կարգը

Հաշվետվությունը կազմված է 6 բաժնից` 1. «Շենքային պայմանները», 2. «Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները», 3. «Ապահովվածությունը», 4. «Տարեցների և հաշմանդամների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը», 5. «Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի, աշխատուժի պահանջարկը» և 6. «Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը»:

 

Բաժին 1. Շենքային պայմանները

 

Բաժնում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված ծերերի և հաշմանդամների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1.1 կետի թիվ 1 ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է 2-րդ պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է 1.2 կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 1.3 -1.5 կետերում: Եթե շենքը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 1.6-ի 4-րդ կետում: Կետ 1.7-ում բերվում է կազմակերպությունում նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ խնամյալների թվաքանակը:

 

Բաժին 2. Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները

 

Բաժնի 2.2-2.10 տողերում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե կազմակերպությունում կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 2.11 տողում: Շենքին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 2.12 տողում: 3-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն:

 

Բաժին 3. Ապահովվածությունը

 

Բաժնում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 4-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն:

 

Բաժին 4. Տարեցների և հաշմանդամների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը

 

Բաժնի 4.1 և 4.8 - 4.12 տողերում բերվում են տվյալներ խնամյալների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 4.2-4.7 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում խնամյալների քանակական շարժի մասին: Ընդ որում, տող 4.2-ը (4.3-4.5) տողերի գումարն է, տող 4.8 = տողեր (4.1 + (4.6 - 4.2)): Տող 4.9-ում բերվում են տվյալներ այն խնամյալների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 4.10-ում բերվում են բոլոր կարգի հաշմանդամ խնամյալների թվաքանակը: Տող 4.11-ում խնամյալների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է զավակներ ունեցող խնամյալների թվաքանակը, իսկ տող 4.12-ում` ամուսնական զույգերի ընդհանուր քանակը (լրացվում է միայն սյունակ 1-ը):

 

Բաժին 5. Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի, աշխատուժի պահանջարկը

 

Բաժնի տող 5.1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ կազմակերպության ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 5.2-5.9 տողերում առանձնացվում են խնամյալներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 5.10-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը: Սյունակ 9-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի քանակի մասին:

Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը Այս բաժնի (3-7) սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ (8-15) սյունակներում` ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա: Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը: Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման

կազմակերպությունների գործունեության մասին

200 ... թ.

 

1. Շենքային պայմանները /պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ/

1.1. Շենքը

1. տիպային է

2. հարմարեցված է

3. այլ /նշել/ ...........................

1.2. Շենքի ընդհանուր վիճակը

1. բավարար է

2. պահանջվում է ընթացիկ վերանորոգում

3. պահանջվում է հիմնական վերանորոգում

4. վթարային է

5. այլ /նշել/ ...........................

1.3. Ջրամատակարարումը

1. կենտրոնացված` շուրջօրյա

2. կենտրոնացված` ժամանակացույցով /գրաֆիկով/

3. սեփական ջրաղբյուր

4. բերվում է ջրամաններով

5. այլ /նշել/ ...........................

1.4. Տաք ջրամատակարարում

1. առկա է

2. բացակայում է

3. այլ /նշել/ ...........................

1.5. Կոյուղացումը

1. միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

2. ունի տեղական /լոկալ/ ցանց

3. այլ /նշել/ ...........................

1.6. Ջերմամատակարարումը

1. կենտրոնացված

2. անհատական /լոկալ/

3. բացակայում է

4. այլ /նշել/ ...........................

1.7. Շենքը նախատեսված է ......... խնամյալների համար

 

---------------------

հաշվետվությունների ձևերը չեն բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2001
N 94
Որոշում