040.0102.060202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2002 թվականի N 102
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 150 հազար դրամի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 100 հազար դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 21.06.07 թիվ 768-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից: