040.0098.020202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2002 թվականի N 98
i
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն` «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ձեռնարկության վերակազմակերպման ձևով:
(1-ին կետը փոփ. 17.06.10 թիվ 758-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
i
ա) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև` կազմակերպություն) հիմնական նպատակը գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական գործունեության իրականացումն է.
բ) կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնոլոգիական և կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական, ծառայությունների մատուցման և սպասարկման (արագացուցիչների օգտագործումը տնտեսության մեջ, միջուկային արդյունաբերություն, հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական և հրատարակչատպագրական գործունեություն, հանգստի կազմակերպում) ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.
i
գ) կազմակերպության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 575 600 000 դրամ գումարի չափով:
(2-րդ կետը փոփ. 17.06.10 թիվ 758-Ն որոշում)
i
3. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
(3-րդ կետը փոփ. 17.06.10 թիվ 758-Ն, 21.04.11 թիվ 472-Ն որոշումներ)
i
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 1-ամսյա ժամկետում`
ա) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը` սահմանելով, որ թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով.
բ) հաստատել կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
(4-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 576-Ն, 17.06.10 թիվ 758-Ն որոշումներ)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
(վերնագիրը փոփ. 17.06.10 թիվ 758-Ն որոշում)