040.0085.310102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2002 թվականի N 85
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունվարի 17-ի «Քաղաքացիական ծառայության խորհրդի մասին» ՆԿ-1036 կարգադրության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի պահպանման համար հատկացնել 138066,5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տարածք հատկացվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված խորհրդին հատկացված տարածքի վերանորոգման, գույքի և սարքավորումների ձեռքբերման համար համապատասխան միջոցներ տրամադրելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 31-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
հունվարի 31-ի N 85 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Հոդվածի անվանումը | Գումարը |
| |(հազ. դրամ)|
|_____________________________________________________________|___________|
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |138066,5 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |

| Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |123066,5 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների | |
|աշխատողների աշխատավարձ |92604,4 |
|_____________________________________________________________|___________|
|Ընթացիկ տրանսֆերտներ |13893,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ, որից` |13893,0 |
|_____________________________________________________________|___________|
|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |13893,0 |
|_____________________________________________________________|___________|
|Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր |16569,1 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Ապրանքների ձեռքբերում |2002,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |2002,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|- գրասենյակային ապրանքներ և նյութեր |2002,0 |
|_____________________________________________________________|___________|
|Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |3927,0 |
|_____________________________________________________________|___________|
|Տրանսպորտային ծառայությունների վճարներ |2235,0 |
|_____________________________________________________________|___________|
|Կապի ծառայությունների վճարներ |2702,8 |
|_____________________________________________________________|___________|
|Կոմունալ ծառայությունների վճարներ |1974,8 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |1848,0 |
|_____________________________________________________________|___________|
|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |13,8 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ կոմունալ ծախսեր |113,0 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ծախսեր |3727,5 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Ներկայացուցչական ծախսեր |227,5 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |3500,0 |
|_____________________________________________________________|___________|
| Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |15000,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր |15000,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Կապիտալ ներդրումների ծախսեր |15000,0 |
|_____________________________________________________________|___________|
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Տրանսպորտային միջոցների ձեռքբերում |15000,0 |