(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)
i
050.0027.050201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2001 թվականի թիվ 27
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և 49-րդ հոդվածի 2-րդ կետերը, ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1.1. կանոնակարգ 8-ի կանոն 4-ի 4.1 կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17:00-ն ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի ծավալների, առաջարկի և պահանջարկի, ձևավորված փոխարժեքների և գների վերաբերյալ հաշվետվություններ (կցվում են)».
1.2. հաստատել հավելված 4-ի ձև 5-ը և դրա լրացման կարգը (կցվում են):
i
2. Սույն որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում սույն որոշման ընդունման մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բորսաներին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների և բանկային վերահսկողության դեպարտամենտների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2001 թ. փետրվարի 5-ի
թիվ 27 որոշմամբ
Հավելված 4
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ _________________________________________________
(բորսայի անվանումը)
Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի
գործառնությունների վերաբերյալ
___ ____________________ 200 թ.
.________________________________________________________________________.
|Բորսային |Գործարքի |Թանկարժեք|Լոտերի|1 լոտի|1 գրամի |Ընդհա-|Գործարքի |
|միջնորդի |տեսակը և |մետաղ |քանակը|ծավալը|գինը |նուր |գինը |
|կազմակերպա-|ժամկետայ-| | | |(ՀՀ դրամ)|ծավալը|(ՀՀ դրամ)|
|իրավական |նությունը| | | | | | |
|տեսակը | | | | | | | |
|___________|_________|_________|______|______|_________|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___________|_________|_________|______|______|_________|______|_________|
|___________|_________|_________|______|______|_________|______|_________|
|___________|_________|_________|______|______|_________|______|_________|
|___________|_________|_________|______|______|_________|______|_________|
.________________________________________________________________________.
Բորսայի նախագահ` ____________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` ____________________
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2001 թ. փետրվարի 5-ի
թիվ 27 որոշմամբ
Հավելված 4-ի Ձև 5-ի լրացման կարգը
Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է բորսայի կողմից յուրաքանչյուր սակարկությունից հետո:
«Բորսային միջնորդի կազմակերպաիրավական տեսակը» սյունակում լրացվում է գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպաիրավական տեսակը` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բանկ:
«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում են սփոթ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված գործարքների այլ տեսակները և դրանց իրականացման ժամկետը:
«Թանկարժեք մետաղ» սյունակում լրացվում են գործարքի առարկա հանդիսացող թանկարժեք մետաղի անվանումը` ոսկի, արծաթ, պլատին, պալլադիում կամ դրանց ISO կոդերը` համապատասխանաբար XAU, XAG, XPT, XPD:
«1 լոտի ծավալը» սյունակում լրացվում է սակարկվող ձուլակտորի քաշը, օրինակ` 1 կգ, 400 տրոյական ունցիա, 500 գրամ և այլն:
«Ընդհանուր ծավալը» սյունակը 4 և 5 սյունակների արտադրյալն է:
«Գործարքի գինը» սյունակում նշվում է տվյալ լոտի վաճառքից ստացված հասույթի գումար: