Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒ ...

 

 

040.0079.300102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2002 թվականի N 79

 

i

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկարատև օգտագործման ապրանքների նորոգման ընթացքում սպառողին անհատույց տրամադրման ոչ ենթակա նմանօրինակ ապրանքների անվանացանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 30-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 30-ի N 79 որոշմամբ

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ավտոմեքենաներ և մոտոհեծանվային ապրանքներ, կցորդներ ու դրանց համարակիր ագրեգատներ` բացի հաշմանդամների օգտագործման համար նախատեսված ապրանքներից, զբոսանավերից և լողամիջոցներից

Կահույք

Կենցաղային էլեկտրական սարքեր, արդուզարդի (տուալետի) և բժշկական նպատակներով օգտագործվող առարկաներ (էլեկտրասափրիչ, էլեկտրամազահարդար, էլեկտրաունելի` մազերի գանգրացման համար, բժշկական էլեկտրառեֆլեկտոր, էլեկտրաայրիչներ, էլեկտրաբինտեր, էլեկտրածածկոցաշալ, էլեկտրածածկոց)

Մթերքների ջերմային մշակման և կերակրի պատրաստման էլեկտրակենացաղային սարքեր (կենցաղային վառարաններ «ՀԹՃ», էլեկտրավառարաններ, խոնավաջերմամշակման սարքեր (տոստերներ), էլեկտրատաքացուցիչներ, էլեկտրաթեյնիկներ և այլն)

Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2002
N 79
Որոշում