Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ Ե ...

 

 

040.0056.240102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2002 թվականի N 56

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1195 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2001 թվականի հունիսի 14-ին փոխանակված նոտայի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված 15880 տոննա ազոտական պարարտանյութն իրացնել աճուրդային կարգով` Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` համաձայն հավելվածի:

2. Ազոտական պարարտանյութի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանել նշված պարարտանյութի FOB արժեքից` 2001 թվականի հունիսի 14-ին փոխանակված նոտային համապատասխան 2001 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված «Փոխօգնության հիմնադրամի դեպոզիտ» պայմանագրի 3-րդ կետի համաձայն` մեկ տոննայի համար` 50000 դրամ:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագրի համաձայն «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ծախսերը (ապրանքի ստացում, մաքսային ձևակերպում, ներքին երկաթուղային փոխադրում, վագոնից պահեստ բեռնաթափում, սերտիֆիկացում, պահպանում) հատուցվում են ազոտական պարարտանյութի իրացումից գոյացած միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.

բ) ազոտական պարարտանյութի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

գ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր` գործակալության վճարը նախատեսելով իրացված պարարտանյութի արժեքից ոչ ավելի, քան 0,09 տոկոս.

բ) պայմանագրով նախատեսել, որ գործակալի կողմից ծառայությունները մատուցվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնման պահանջի ծագման օրվանից սկսած 90-օրյա ժամկետում.

գ) Տասնօրյա ժամկետում սահմանել պարարտանյութի աճուրդային վաճառքի իրականացման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 24-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հունվարի 24-ի N 56 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

.__________________________________________________.

|NN |              Անվանումը             | Քանակը  |

|ը/կ|                                    | (տոննա) |

|___|____________________________________|_________|

| 1.|Արագածոտն                           |   1300  |

|___|____________________________________|_________|

| 2.|Արարատ                              |   1300  |

|___|____________________________________|_________|

| 3.|Արմավիր                             |   1200  |

|___|____________________________________|_________|

| 4.|Գեղարքունիք                         |   1500  |

|___|____________________________________|_________|

| 5.|Լոռի                                |   1100  |

|___|____________________________________|_________|

| 6.|Կոտայք                              |   1200  |

|___|____________________________________|_________|

| 7.|Շիրակ                               |   1600  |

|___|____________________________________|_________|

| 8.|Սյունիք                             |   1200  |

|___|____________________________________|_________|

| 9.|Վայոց ձոր                           |    500  |

|___|____________________________________|_________|

|10.|Տավուշ                              |    500  |

|___|____________________________________|_________|

|11.|Երևան                               |    200  |

|___|____________________________________|_________|

|12.|Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն   |   1500  |

|___|____________________________________|_________|

|13.|Պահուստ                             |   2780  |

|___|____________________________________|_________|

|   |    Ընդամենը                        |  15880  |

.__________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.2002
N 56
Որոշում