603.0088.221101
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301181
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2001 թվականի N 88
i
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ՇՏԱՊ-ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
i
1. հաստատել «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը և աշխատանքը» ձև թիվ 1-ավտո (շտապ-ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին Հրահանգը.
(1-ին կետն ուժը կորցրել է 02.12.02 թիվ 264-ն որոշում)
i
2. ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 26.08.1999թ. թիվ 160 հրամանը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության
պետական խորհրդի
2001թ. հոկտեմբերի 23-ի
թիվ 88 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(հրահանգն ուժը կորցրել է 02.12.02 թիվ 264-ն որոշում)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1.3. 1-ավտո (ամսական) հաշվետվությունը լրացնում են բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները:
1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ 1*): Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
---------------
1*) առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է
կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների
ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող
չափանիշերով
1.5. Կազմակերպությունները կազմում են ամսական հաշվետվություն` տարվա սկզբից աճողական կարգով, հաշվետվությունում նշված ժամկետում:
1.6. Հաշվետվության տվյալները լրացվում են հաշվետվությունում նշված չափման միավորներով:
1.7. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:
1.8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.9. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.10. Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
1.11. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ):
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից` 1) Բեռնատար և ուղևորատար շահագործական ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը, 2) Շահագործական շարժակազմի առկայությունը, 3) Երթուղային ավտոբուսներով (ներառյալ միկրոավտոբուսներ) կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով):
Օգտագործվող հիմնական հասկացություններն են`
2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:
2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:
2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:
2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:
2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
2.7. Միջմարզային երթուղի` այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
3. ԲԵՌՆԱՏԱՐ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ (ԲԱԺԻՆ 1)
3.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշերն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով:
Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ծանոթություն: Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքա-տրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
3.2. Հետայսու ուղևորատար տրանսպորտի բոլոր ցուցանիշերը լրացվում են ինչպես սեփականության, այնպես էլ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշերն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով: ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշերում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրովտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները): Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 1998 թ. թիվ 32 որոշմամբ սահմանված կարգի *:
3.3. Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը (տող 14) ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
--------------------
*) Ըստ ՀՀ Կառավարության 1997թ. թիվ 251 որոշման ներքաղաքային և միջքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով: Կազմակերպությունների կողմից անվճար և զեղչ սակագներով փոխադրված ուղևորների քանակը որոշվում է` նման ծառայություններ մատուցելու հետևանքով կազմակերպություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարների չափով: Ըստ ՀՀ Կառավարության 1998 թ. թիվ 32 որոշման, կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշվում են հետևյալ բանաձևով`
Քձ
Փ= ---- x Ս x Ա ա
ք Ընդ
որտեղ`
Քձ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ):
քԸնդ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ):
Աա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ):
Ս-ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ/ մարդ):
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների քանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների քանակը:
3.4. ՈՒղևորաշրջանառությունը (տող 15) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 1/2-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների քանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
- անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրման դեպքում` հրահանգում նշված թիվ 32 որոշման կարգով հաշվարկված ուղևորների քանակի և տվյալ կազմակերպության երթուղիների միջին հեռավորության 1/2-ի արտադրյալով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15x20=300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x25=500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 =180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների քանակի և տվյալ երթուղու հեռավորության կեսի արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը .
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65,
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների քանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
4. ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ԲԱԺԻՆ 2)
4.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
4.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 21) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
4.3. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 22) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:
4.4. «Երթուղային ավտոբուսներ» (տող 23) տողում լրացվում է միայն այն ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:
5. ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ (ՆԵՐԱՌՅԱԼ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ) ԿԱՏԱՐՎԱԾ ԵՐԹԵՐԸ (ԲԱԺԻՆ 3)
5.1. Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների երթ է համարվում.
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնական կետից մինչև վերջնական կետը:
- շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ Է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնական կետից այդ նույն կետը:
Չվացուցակը աղյուսակ (ժամանակացույց) է, որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթուղու իրականացման հաջորդականության մասին տվյալներ:
Հաշվետվությունը կազմելու հիմնական փաստաթուղթ է համարվում ավտոբուսի ուղեգիրը:
5.2. «Չվացուցակով նախատեսված երթերի քանակը» (տող 31,սյն. 3-7) լրացվում է երթուղային ավտոբուսների շարժման հիմնական կամ ժամանակավոր չվացուցակի հիման վրա:
5.3. «Փաստացի կատարված երթերի քանակը» (տող 32,սյն. 3-7) լրացվում է ավտոբուսի` երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
5.4. Երթերը համարվում են «Չվացուցակն առանց խախտելու» (տող 33,սյունակ 3-7), եթե ավտոբուսն ուղևորվել է չվացուցակով նախատեսված ճիշտ ժամանակին և անցնելով բոլոր հսկիչ կետերը` վերադարձել վերջնակետ, նույնպես չվացուցակով նախատեսված ժամանակին:
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից թույլատրվում են հետևյալ շեղումները.
- ներքաղաքային` +- 2 րոպե
- ներմարզային` +- 3 րոպե
- միջմարզային` +- 5 րոպե
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից նման շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու:
6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը
6.1. 34 տողում լրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում