Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

040.0975.060918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 975-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի անձնակազմի նյութական խրախուսում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշմամբ հաստատված ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի 8-րդ կետի համաձայն ուսման ծախսերի դիմաց փոխհատուցման կամ տուժանքների վճարները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջնահերթություններին համապատասխան օգտագործել սպառազինության և ռազմական տեխնիկայի գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման ու անձնակազմի խրախուսման նպատակով:

4. Հույժ գաղտնի:

5. Հույժ գաղտնի:

6. Հույժ գաղտնի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 975-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________.

|                    |Ցուցանիշների փոփոխությունը|

|                    |(գումարների ավելացումը    |

|                    |նշված է դրական նշանով)    |

|____________________|__________________________|

|Եկամուտների գծով    |               1,700,000.0|

|____________________|__________________________|

|Ծախսերի գծով        |               1,700,000.0|

|____________________|__________________________|

|Դեֆիցիտը            |                         -|

|(պակասուրդը)        |                          |

._______________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 975-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________.

|Պետական բյուջեի    |Ցուցանիշների           |

|եկամուտներ         |փոփոխությունը          |

|                   |(գումարների ավելացումը |

|                   |նշված է դրական նշանով) |

|                   |_______________________|

|                   |ինն ամիս   |   տարի    |

|___________________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ           |1,350,000.0|1,700,000.0|

|___________________|___________|___________|

|այդ թվում`         |           |           |

|___________________|___________|___________|

|Հարկային եկամուտներ|1,350,000.0|1,700,000.0|

.___________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 975-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային     |Ցուցանիշների            |

|ժի|ու|սը|ծախսերի         |փոփոխությունը (գումար-  |

|նը|մ |  |գործառական      |ների ավելացումները      |

|  |բ |  |դասակարգման     |նշված են դրական նշանով) |

|  |ը |  |բաժինների,      |________________________|

|  |  |  |խմբերի և        |  ինն ամիս |    տարի    |

|  |  |  |դասերի          |           |            |

|  |  |  |անվանումները    |           |            |

|__|__|__|________________|___________|____________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ|1,350,000.0| 1,700,000.0|

|__|__|__|________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`      |           |            |

|__|__|__|________________|___________|____________|

|02|  |  |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ  |1,350,000.0| 1,700,000.0|

|__|__|__|________________|___________|____________|

|  |01|  |Ռազմական        |1,350,000.0| 1,700,000.0|

|  |  |  |պաշտպանություն  |           |            |

|__|__|__|________________|___________|____________|

|  |  |  |այդ թվում`      |           |            |

|__|__|__|________________|___________|____________|

|  |  |01|Ռազմական        |1,350,000.0| 1,700,000.0|

|  |  |  |պաշտպանություն  |           |            |

.__________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 975-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________.

|Բյուջետային ծախսերի     |Ցուցանիշների            |

|տնտեսագիտական           |փոփոխությունը           |

|դասակարգման հոդվածների  |(ծախսերի ավելացումները  |

|անվանումները            |նշված են դրական նշանով) |

|                        |________________________|

|                        |ինն ամիս   |տարի        |

|________________________|___________|____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ        |1,350,000.0| 1,700,000.0|

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ          |  397,000.0|   500,000.0|

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ              |  397,000.0|   500,000.0|

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|- Այլ ծախսեր            |  397,000.0|   500,000.0|

|________________________|___________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ |  953,000.0| 1,200,000.0|

|ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |           |            |

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ |  953,000.0| 1,200,000.0|

|ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ             |           |            |

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ       |  953,000.0| 1,200,000.0|

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ |  953,000.0| 1,200,000.0|

|________________________|___________|____________|

|այդ թվում`              |           |            |

|________________________|___________|____________|

|- Շենքերի և             |  953,000.0| 1,200,000.0|

|շինությունների          |           |            |

|շինարարություն          |           |            |

._________________________________________________.

 

_______________________

ԻՐՏԵԿ - NN 5, 6, 7 և 8 հավելվածները չեն բերվում

(6-րդ հավելվածը փոփ. 27.12.2018 թիվ 1546-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 975-Ն
Որոշում