Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԲՆԱՄԹԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱ ...

 

 

040.0001.070102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունվարի 2002 թվականի N 1

 

i

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԶԱՏ (ՇՈՒԿԱՅԱԿԱՆ) ԳՆԵՐՈՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հայտարարագիր ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները գույքի և եկամուտների հայտարարագրերում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունվարի 7-ի N 1 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԶԱՏ (ՇՈՒԿԱՅԱԿԱՆ) ԳՆԵՐՈՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հայտարարագիր ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները (այսուհետև` բնամթերային եկամուտ) գույքի և եկամուտների հայտարարագրերում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու կարգը:

2. Բնամթերային եկամուտները կարող են ստացվել`

ա) գույքի (բացառությամբ` դրամական միջոցների) տեսքով,

բ) աշխատանքի, ծառայության տեսքով,

գ) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

3. Գրավոր պայմանագրով կարգավորվող գործարքներից ստացված բնամթերային եկամուտը հայտարարատուի եկամուտներում հաշվի է առնվում պայմանագրով սահմանված գնով:

4. Պայմանագրով չկարգավորվելու դեպքում բնամթերային եկամուտը հայտարարատուի եկամուտներում հաշվի է առնվում ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:

Սույն կարգի առումով բնամթերային եկամուտը ձեռք բերելու հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կամ այն գինը, որով գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է ձեռք բերել այդ գույքը:

Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.01.2002
N 1
Որոշում