Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՓՈ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
 ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) փոփոխությունների և լրացումների մասին» Հայկական ԽՍՀ 1990 թվականի փետրվարի 13-ի օրենքի ընդունման կապակցությամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

 

Հոդված 1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայկական ԽՍՀ 1978 թվականի սահմանադրությանը համապատասխան իր լիազորությունները պահպանում է մինչև Հայկական ԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունը, իսկ Գերագույն խորհրդի նախագահությունը` մինչև նոր Գերագույն խորհրդի նախագահության կազմավորումը:

Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը Հայկական ԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունների անցկացումից ոչ ուշ, քան երկու ամիս հետո գումարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ և կազմակերպել Գերագույն խորհրդի նստաշրջանի նախապատրաստումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել մյուս այն լիազորությունները, որոնք Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը վերապահված են Հայկական ԽՍՀ 1990 թվականի փետրվարի 13-ի օրենքի խմբագրմամբ Հայկական ԽՍՀ սահմանադրության 106-րդ հոդվածով:

Սահմանել, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրատարակած և Հայկական ԽՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի կողմից չքննարկված հրամանագրերը ենթակա են մտցվելու նորընտիր Գերագույն խորհրդի քննարկմանը:

 

Հոդված 2. Հայկական ԽՍՀ 1990 թվականի փետրվարի 13-ի օրենքի խմբագրմամբ Հայկական ԽՍՀ սահմանադրության 80-րդ հոդվածով սահմանված` ժողովրդական դեպուտատների խորհուրդների լիազորությունների հնգամյա ժամկետը տարածվում է ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների վրա` սկսած դրանց նոր գումարումից:

 

Հոդված 3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին հաշվետու պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները պահպանում են մինչև Գերագույն խորհրդի կողմից համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կազմավորումը կամ նշանակումը:

 

Հոդված 4. Հայկական ԽՍՀ 1990 թվականի փետրվարի 13-ի օրենքի խմբագրմամբ Հայկական ԽՍՀ սահմանադրության 81-րդ, 86-րդ և 129-րդ հոդվածների այն դրույթները, որոնք սահմանում են, որ քաղաքացին չի կարող միաժամանակ ժողովրդական դեպուտատ լինել ավելի քան երկու ժողովրդական դեպուտատների խորհուրդներում և թույլ չեն տալիս համապատասխան խորհրդի դեպուտատներ ընտրել պաշտոնատար անձանց և այդ պաշտոնում լինել հաջորդաբար երկու ժամկետից ավելի, ինչպես նաև խորհուրդների նախագահությունների և նախագահների մասին դրույթները կիրառվում են համապատասխանաբար ժողովրդական դեպուտատների նոր գումարման խորհուրդներն ընտրելու պահից և նրանց կողմից պաշտոնատար անձանց նշանակելու կամ ընտրելու պահից:

 

Հոդված 5. Դատավորները և ժողովրդական ատենակալները իրենց լիազորությունները իրականացնում են մինչև Հայկական ԽՍՀ 1990 թվականի փետրվարի 13-ի օրենքի խմբագրմամբ Հայկական ԽՍՀ սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանների նոր կազմը ընտրելը:

 

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար` Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ


Երևան
13 փետրվարի 1990 թ.
1729-XI

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
13.02.1990
N 1729-XI
Որոշում