040.1281.271201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1281
i
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հաստատված է
Հայաստնի Հանրապետության
կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1281 որոշմամբ
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման 2002 թվականի պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը.
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագիրը.
գ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի բյուջետային ուղերձը.
ե) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն:
II. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի խնդիրներն են`
ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը.
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.
գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.
դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.
զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական ու կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2002 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
1. ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհիմնադրվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» ոչ առևտրային կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակով (այսուհետև` կենտրոն): Կենտրոնը կունենա հիմնադրամի կարգավիճակ:
Կենտրոնը կմասնակցի պետության կողմից իրականացվող ՓՄՁ-ի ոլորտի համակարգման ու կարգավորման գործընթացներին` համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հաշվի առնելով առկա հնարավորությունները` սկզբնական փուլում կենտրոնի գործունեությունը հիմնականում կուղղվի խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների դաշտի ընդլայնմանը, կրթական ծրագրերի մշակմանը:
Բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (Համաշխարհային բանկ (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Գերմանիայի տեխնիկական համագործակցության գործակալություն (GTZ), Հունաստանի զարգացման նախարարություն և այլն)` 2002 թվականին և հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության և տարեկան ծրագրերի մասը կկազմեն: Կենտրոնը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը:
ՓՄՁ-ի ոլորտում կհիմնադրվեն կենտրոնի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
2. ՓՄՁ-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Պետական կառավարման մարմինները, բիզնես-աջակցող կառույցներն ու ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
Կենտրոնի աջակցությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով`
իրավական,
ընկերությունների կառավարման,
ֆինանսական/վարկային և ներդրումային,
շուկաների (ներքին և արտաքին) ուսումնասիրման,
գործարար ծրագրերի կազմման,
որակի կառավարման,
այլ խորհրդատվական ծառայությունների:
Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում արդեն իսկ գործող միջազգային ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են ՓՄՁ-ի սուբյեկտներին իրենց գործունեության տարբեր բնագավառներում:
Ծրագրով կենտրոնի կողմից`
կիրականացվեն աշխատանքներ գործող տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ի սուբյեկտներին ներկայացնելու և այդ համակարգերի տեղեկատվությունը նրանց տրամադրելու ուղղությամբ.
կհրատարակվի ՓՄՁ-ի աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագիր:
3. ՓՄՁ-ՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՓՄՁ-ի սուբյեկտները յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: Սակայն դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա դժվար է գնահատել առանց այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառման: Նման վիճակագրական տեղեկատվության առկայությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն գնահատել ոլորտի դերը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում, այլ նաև հաշվի առնել այդ տվյալները ոլորտի զարգացման և աջակցման պետական ծրագրեր մշակելիս:
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում: Աշխատանքներ կիրականացվեն վիճակագրության վարման գործընթացը և դրա շարունակականությունն ապահովելու համար:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագիրն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի աջակցող կառույցների միջոցով`
1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան այլ պետական մարմինների և նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:
2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:
3. Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումները (ցանկը կցվում է) մշակում և համակարգում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
4. 2002 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում կարող են իրականացվել ՓՄՁ-ի աջակցման համատեղ ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը | Կատարողը |Կատարման ժամկետը|
|ը/կ| | | |
|___|_______________________________|____________________|________________|
| 1.|Իրավաբանական անձի կարգավիճակով,|ՀՀ արդյունաբերության|2002 թ. հունվար |
| |որպես ոչ առևտրային |և առևտրի | |
| |կազմակերպություն, ՓՄՁ-ի |նախարարություն | |
| |զարգացման ազգային կենտրոնի | | |
| |հիմնադրում: Կենտրոնի 2002 թ. | | |
| |աշխատանքների կազմակերպում | | |
|___|_______________________________|____________________|________________|
| 2.|ՓՄՁ-ի զարգացմանը նպաստող |ՀՀ արդյունաբերության|2002 թ. |
| |իրավական ակտերի ընդունում |և առևտրի | |
| | |նախարարություն, | |
| | |ՀՀ շահագրգիռ | |
| | |նախարարություններ և | |
| | |գերատեսչություններ | |
|___|_______________________________|____________________|________________|
| 3.|ՓՄՁ-ի սուբյեկտների |ՀՀ ազգային |2002 թ. I-ին |
| |վիճակագրության վարման |վիճակագրական |կիսամյակ |
| |նախապատրաստում |ծառայություն | |
| | |(համաձայնությամբ) | |
|___|_______________________________|____________________|________________|
| 4.|ՓՄՁ-ին աջակցող և |ՓՄՁ-ի զարգացման |2002 թ. II-րդ |
| |ծառայություններ մատուցող |ազգային կենտրոն |եռամսյակ |
| |կազմակերպությունների ու | | |
| |ծրագրերի տեղեկագրի հրատարակում | | |
|___|_______________________________|____________________|________________|
| 5.|ՓՄՁ-ի սուբյեկտներին |ՓՄՁ-ի զարգացման |2002 թ. |
| |խորհրդատվական, տեղեկատվական և |ազգային կենտրոն | |
| |մարքեթինգային ծառայությունների | | |
| |տրամադրում, ներքին և արտաքին | | |
| |շուկաներում ապրանքների ու | | |
| |ծառայությունների իրականացմանն | | |
| |աջակցություն | | |
|___|_______________________________|____________________|________________|
| 6.|Տեղեկատվական համակարգերին ՓՄՁ-ի|ՓՄՁ-ի զարգացման |2002 թ. |
| |ոլորտի ինտեգրացման աշխատանքների|ազգային կենտրոն | |
| |իրականացում | | |
|___|_______________________________|____________________|________________|
| 7.|ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի |ՀՀ արդյունաբերության|2002 թ. |
| |մշակում` միջազգային դոնորներին |և առևտրի | |
| |ներկայացնելու համար |նախարարություն, | |
| | |ՀՀ շահագրգիռ | |
| | |նախարարություններ և | |
| | |գերատեսչություններ | |
| | |ՓՄՁ-ի զարգացման | |
| | |ազգային կենտրոն | |
|___|_______________________________|____________________|________________|
| 8.|Միջազգային կազմակերպությունների|ՀՀ արդյունաբերության|2002 թ. |
| |հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ |և առևտրի | |
| |ծրագրերի մշակում և իրականացում|նախարարություն, | |
| | |ՓՄՁ-ի զարգացման | |
| | |ազգային կենտրոն | |
._________________________________________________________________________.