(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 28-Ն որոշում)
i
603.0092.071201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 12 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2001 թվականի N 92
i
«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ /ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ/» ԱՄՍԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Ապրանքաշրջանառության ծավալի մասին /Ձև թիվ 1-առևտուր/» ամսական պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի «09» նոյեմբերի 2001 թ.
թիվ 92 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1- ԱՌԵՎՏՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հրահանգը սահմանում է «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ, ինչպես աճողական, այնպես էլ տվյալ ամսվա համար:
1.4. Հաշվետվությունը ստորագրում է այն տրամադրող իրավաբանական անձի, հիմնարկի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունը, պաշտոնն ու հեռախոսի համարը:
1.5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Լրացման կարգը
Մանրածախ առևտրի շրջանառությունը բնակչությանը վաճառված անձնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների արժեքն է: Բնակչության առանձին խավերին զեղչով վաճառված ապրանքների արժեքը ներառվում է մանրածախ ապրանքաշրջանառության մեջ ամբողջ ծավալով:
Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշերի բացակայության դեպքում համապատասխան տողում պարտադիր պետք է դնել գծիկներ:
Հաշվետվության 01 տողը` «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը- ընդամենը» իրենից ներկայացնում է 01.1; 01.2; և 01.3 տողերի տվյալների հանրագումար (01= 01.1+01.2+01.3):
01.1. «Առևտրի ցանցի մանրածախ ապրանքաշրջանառությունը» տողում նշվում է մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության ամբողջ ծավալը` առանց մանրամեծածախ առևտրի ծավալի:
01.2. «Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը ներառում է ապրանքների վաճառքը իրավաբանական անձանց, հիմնարկներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (կանխիկ կամ անկանխիկ) այն է` պարենային և քիչ քանակությամբ (միայն ընթացիկ կարիքների համար) ոչ պարենային ապրանքների վաճառքը հիվանդանոցներին, մանկական կրթական հաստատություններին և այլն:
01.3. «Հանրային սննդի ապրանքաշրջանառությունը» տողում լրացվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից բնակչությանը վաճառված ապրանքների, ինչպես նաև սպասարկման հետ կապված ծախսերի գումարը:
01.3.1. «Սեփական արտադրության արտադրանքի իրացումը» տողը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սեփական արտադրության արտադրանքին են վերաբերում պատրաստի արտադրանքն ու կիսաֆաբրիկատները պատրաստված խոհանոցում կամ հանրային սննդի ոլորտի օժանդակ արտադրամասերում` հումքի և արտադրանքի ջերմային կամ սառեցման միջոցով վերամշակման եղանակով:
02. «Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:
03. «Ապրանքային մնացորդը» տողը լրացվում է մանրածախ ցանցի և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ: Ապրանքային մնացորդը փաստացի առկա ապրանքների քանակությունն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:
04. «Աշխատողների ցուցակային թվաքանակը» միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի (ներառյալ վարչակազմը) գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
Հաշվետվության մեջ փաստացի ապրանքաշրջանառությունը պետք է լրացվի ինչպես հաշվետու ամսվա համար` սյունակ 2-րդ, այնպես էլ տարվա սկզբից աճողական կարգով` սյունակ 1-ին: Սյունակ 3-ում ցույց է տրվում գյուղական վայրերի ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից (լրացվում է սյունակ 1-ից): Սյունակ 4-ում և 5-ում լրացվում է նախորդ տարվա ապրանքաշրջանառության ծավալը համապատասխանաբար` տարվա սկզբից` աճողական կարգով և հաշվետու ամսվա համար:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» |
|և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
| ՈՒմ է ներկայացվում __________________________ |Տրամադրված |
| (անվանումը) |տեղեկությունների |
| Ով է ներկայացվում __________________________ |գաղտնիության |
| (անվանումը) |պահպանումը |
| ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման |երաշխավորվում է օրենքով |
| համարը * /_/_/_/_/_/_/_/_/_/_/ |_________________________|
| Նույնականացման (իդենտիֆիկացիոն) |Ձև N 1 - առևտուր |
| կոդը * /_/_/_/_/_/_/_/_/ | |
| Մարզը ___________________________ /_/_/ | ամսական |
| Հասցեն ______________________________________ | |
| Էլեկտրոնային փոստի հասցեն |Հաստատված է` ՀՀ ՎՊԽ |
| ___________________________________ |2001 թ. նոյեմբերի 9-ի |
| * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի |թիվ 92 որոշմամբ |
| կողմից տրված գրանցման վկայականից | |
| |Ներկայացվում է ՀՀ ԱՎԾ-ի |
| Պետական վիճակագրական դիտարկումների համար |մարզային գործակալությանը |
| անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն |Ներկայացնում են` |
| չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով |ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային|
| (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական)|կարգով ընտրված |
| արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը |իրավաբանական անձինք, |
| վիճակագրական տեղեկություններ տրամադրողների |հիմնարկները, անհատ |
| համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ |ձեռնարկատերերը |
| օրենքով սահմանված կարգով: | |
| |Հաշվետվության ներկայացման|
| |ժամկետը` մինչև հաշվետու |
| |ժամանակաշրջանին հաջորդող |
| |ամսվա 5-րդ օրը: |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ապրանքաշրջանառության ծավալի մասին
200 թ. հունվար ___________
(տարեսկզբից աճողական կարգով) հազ. դրամ
._________________________________________________________________________.
| | |Ապրանքա- |այդ թվում |ապրանքա- |
| | |շրջանառության |ապրանքաշրջա-|շրջանառության |
| | |ծավալը հաշվետու |նառության |ծավալը նախորդ |
| | |ժամանակաշրջանում|ծավալը |տարվա |
| | | |գյուղական |համապատասխան |
| | | |վայրերում |ժամանակաշրջանում|
| | |________________|տարվա սկզբից|________________|
| | |տարվա |հաշվետու | |տարվա |հաշվետու |
| | |սկզբից|ամիս | |սկզբից|ամիս |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Մանրածախ առևտրի |01 | | | | | |
|ապրանքաշրջանա- | | | | | | |
|ռությունը | | | | | | |
|ընդամենը` (01.1+ | | | | | | |
|01.2+01.3) | | | | | | |
| այդ թվում` | | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Առևտրի ցանցի |01.1 | | | | | |
|մանրածախ | | | | | | |
|ապրանքաշրջանա- | | | | | | |
|ռությունը | | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Մանրամեծածախ |01.2 | | | | | |
|առևտրի | | | | | | |
|ապրանքաշրջանա- | | | | | | |
|ռությունը | | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Հանրային սննդի |01.3 | | | | | |
|ապրանքաշրջանա- | | | | | | |
|ռությունը | | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Սեփական |01.3.1| | | | | |
|արտադրության | | | | | | |
|արտադրանքի իրացումը| | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Մեծածախ առևտրի |02 | | | | | |
|ապրանքաշրջանա- | | | | | | |
|ռությունը | | | | | | |
|___________________|______|______|_________|____________|______|_________|
|Ապրանքային մնացորդը|03 | x | | | x | |
._________________________________________________________________________.
._________________________________.
|Աշխատողների միջին |04 | |
|ցուցակային | | |
|թվաքանակը (մարդ) | | |
._________________________________.
Կատարող ______________ Ղեկավար
Հեռ. _________________ Անուն, ազգանուն ______________
Պաշտոն ______________
ստորագրություն ______________