Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ...

 

 

040.1260.241201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1260

 

i

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Սոֆլուի գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Սյունիքի մարզի Սոֆլուի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Սոֆլուի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 52500 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Սոֆլուի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

դեկտեմբերի 24-ի N 1260 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՖԼՈՒԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

 NN                    Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                                   (դրամ)

________________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

        

             այդ թվում`

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

      նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ       30000

 

  2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ      15000

 

  3.  Կապի ծառայության վճարներ                         1000

 

  4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                   5000

 

  5.  Գրասենյակային ծախսեր                             1000

__________________________________________________________

             ընդամենը                                  52000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (95 ընտրող + 95 x 0,05) x 5 դրամ                 500

__________________________________________________________

             Ընդամենը                                  52500

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2001
N 1260
Որոշում