040.1258.241201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1258
i
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զինվորական դատախազության մարմինների դատախազների դաշտային համազգեստի նկարագրությունը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը փոփ. 20.11.08 թիվ 1347-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
դեկտեմբերի 24-ի N 1258 որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
1. Դաշտային ամառային համազգեստ`
գունաքողարկված բամբակե գլխարկ,
գունաքողարկված բամբակե բաճկոն,
գունաքողարկված բամբակե տաբատ,
գունաքողարկված մայկա (ֆուֆայկա),
կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ,
կաշեգոտի:
2. Դաշտային ձմեռային համազգեստ`
ականջակալներով մորթե գլխարկ,
մորթե օձիքով գունաքողարկված ձմեռային կոստյում,
գունաքողարկված բամբակե բաճկոն,
գունաքողարկված մայկա` սպիտակեղենի լրակազմում,
կաշեգոտի,
կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ:
3. Զինվորական դատախազության մարմինների դատախազներն դաշտային համազգեստի հետ ուսադիրները կրում են ամառային համազգեստի դեպքում բաճկոնի, իսկ ձմեռային համազգեստի դեպքում` ձմեռային կոստյումի վրա:
Ուսադիրներն ունեն պաշտպանական գույնի դաշտ, մուգ կապույտ գույնի մակաշերտ:
Ըստ դասային աստիճանի ուսադիրներին տեղադրվում են մետաղյա (գործված) ոսկեգույն աստղեր, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համար նախատեսված ոսկեգույն տարբերանշաններ և ոսկեգույն կոճակներ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով:
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՈՒՍԱԴԻՐՆԵՐ ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - համազգեստների նկարները չեն բերվում
բերվ