(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 285-Ն որոշում)
i
600.0059.131101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2001 թվականի N 59
i
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի է) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է:
1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը» (կցվում է):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգը» հաստատելու մասին» N 17 և 1998 թվականի փետրվարի 6-ի «1997 թվականի նոյեմբերի 27-ի N 17 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգում» փոփոխություններ կատարելու մասին» N 23 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001թ.
նոյեմբերի 13-ի N 59 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` հանձնաժողով) գրանցման ընթացակարգը, ըստ որի`
1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելուց հետո:
2. Լիցենզավորված անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը երեք օրինակից ներկայացնում է հանձնաժողով:
3. Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի մակագրությամբ, պայմանագրերը փորձաքննություն են անցնում համապատասխան ստորաբաժանումում (ստորաբաժանումներում):
4. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը`
- հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և (կամ) պարտադիր պայմաններին,
- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններին,
- ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:
5. Պայմանագիրը հանձնաժողովում մուտքագրելուց հետո, տաս աշխատանքային օրվա ընթացքում, գրանցվում է կամ համապատասխան հիմնավորումներով մերժվում է, որի մասին հայտատուին գրավոր տեղեկացվում է` նշելով մերժման պատճառները:
6. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:
7. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը:
8. Պայմանագրի գրանցումը մերժելու դեպքում համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է զեկուցագիր և ներկայացվում հանձնաժողովի նախագահին:
9. Պայմանագիրը գրանցում է հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան ստորաբաժանումը` այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են`
- գրանցման հերթական համարը,
- պայմանագրային կողմերի անվանումները,
- պայմանագրի համարը,
- պայմանագիրը ստորագրած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները,
- պայմանագրի գրանցման համարը,
- պայմանագրի գրանցման ամսաթիվը,
- պայմանագրի գործողության ժամկետը,
- գրանցում կատարող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
10. Պայմանագրի բոլոր երեք օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հետևյալ հատուկ նշումը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Գրանցված է «_____» ___________200_ թ. Կ.Տ.
Գրանցման N __________
Պատասխանատու _______________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
11. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահվում է այն գրանցող ստորաբաժանումում: