Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ Ն ...

 

 

600.0058.131101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2001 թվականի N 58

 

i

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է:

1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը» (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունիսի 24-ի «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կարգը» հաստատելու մասին» N 30 որոշումը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի 2001թ.

նոյեմբերի 13-ի N 58 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

1.2. Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

1.3. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը հայտարարում է նիստերի անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին: Հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ներկայացնել տեղեկություններ և հանդես գալ ելույթներով:

1.4. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են դատական քննության վարույթում գտնվող, պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

1.5. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ` բաց քվեարկությամբ:

1.6. Նիստում ընդունված նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

2. Նիստերի նախապատրաստումը և անցկացումը

2.1. Նիստերի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը:

2.2. Նիստի քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը նախապատրաստում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով այդ պարտականությունների կատարման համար պատասխանատու ստորաբաժանումը:

2.3. Որոշման նախագիծը պարտադիր նշագրվում է ստորաբաժանումների ղեկավարների կողմից: Նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ կամ առաջարկություններ ունեցող ստորաբաժանման ղեկավարը դրանք գրավոր ներկայացնում է նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարին:

2.4. Այն դեպքում, երբ որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը հաշվի չի առնում ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, մինչև հանձնաժողովի նիստը, այդ ստորաբաժանման ղեկավարը դրա մասին տեղյակ է պահում որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին:

2.5. Անհրաժեշտության դեպքում, որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը կարող է հանձնաժողովի նախագահին համապատասխան զեկուցագիր ներկայացնելով առաջարկել` մինչ որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում քննարկելը անցկացնել նախնական քննարկումներ:

2.6. Եթե նախնական քննարկումներից հետո որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարը պնդում է նույն կարծիքը, ապա դրանք (կամ դրանց մի մասը) համապատասխան հիմնավորող փաստաթղթերով կցվում են որոշման նախագծին և ներկայացվում նիստի քննարկմանը:

2.7. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը և նիստին հրավիրվածների ցանկը համապատասխան զեկուցագրի հետ միասին ներկայացնում է հանձնաժողովի նախագահին:

2.8. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը հանձնաժողովի նախագահի կողմից նշագրված նախագիծը և հիմնավորող փաստաթղթերը տրամադրում է նիստը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարին:

2.9. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմում և հանձնաժողովի նախագահի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը: Հանձնաժողովի նախագահը հաստատում է նիստի օրակարգը, նշանակում է նիստի օրը և ժամը:

2.10. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը հաստատված օրակարգի և նրանում ընդգրկված որոշումների նախագծերի ու դրանք հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, խորհրդականներին, ստորաբաժանումների ղեկավարներին և նիստի այլ մասնակիցներին:

2.11. Նիստի նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին տեղեկացնում է շահագրգիռ անձին (անձանց) կամ նրա (նրանց) լիազոր ներկայացուցչին (ներկայացուցիչներին):

2.12. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, այդ թվում` նախագահը կամ նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

2.13. Նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ նրանց բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

2.14. Նիստի մասնակիցները ելույթի իրավունք են ստանում նախագահողի թույլտվությունն ստանալուց հետո:

2.15. Նիստը նախագահողը կարող է սահմանափակել ելույթների տևողությունը:

2.16. Հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած ստորաբաժանման ղեկավարին տրվում է ելույթի իրավունք:

2.17. Նիստում որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկում հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Նիստը նախագահողը քվեարկում է վերջինը:

2.18. Նիստն արձանագրվում է հանձնաժողովի կողմից հաստատված կանոնակարգով` այդ պարտականությունները կատարող համապատասխան ստորաբաժանման կողմից:

2.19. Ընդունված որոշումները և արձանագրությունը` հանձնաժողովի անդամների, ստորաբաժանման պետերի նշագրումներով, նիստից առավելագույնս երեք օր հետո ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը, եթե նիստում այլ ժամկետ չի նախատեսվել:

2.20. Որոշման նախագիծը նախապատրաստող ստորաբաժանումը հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված որոշման պատճենը ուղարկում է շահագրգիռ անձին (անձանց)` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2.21. Գաղտնի փաստաթղթեր քննարկելիս նիստի մասնակիցների կազմը` բացառությամբ հանձնաժողովի անդամներից, որոշում է հանձնաժողովի նախագահը:

2.22. Հրատապ հարցերի քննարկման անհրաժեշտության դեպքում կարող է գումարվել արտահերթ նիստ: Արտահերթ նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` հանձնաժողովի անդամներից կամ ստորաբաժանումների ղեկավարներից որևէ մեկի նախաձեռնությամբ:

2.23. Արտահերթ նիստն անցկացվում է հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ընթացակարգով և օրակարգով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.11.2001
N 58
Որոշում