Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆԻԴԵ ...

 

 

040.1220.131201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2001 թվականի N 1220

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ, 1998) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «բ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 1998 թվականի մարտի 13-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը (Հայաստանի հետ համագործակցության Նիդերլանդների ծրագիր, 1998):

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, 1998

 

1998 թ. մարտի 13-ին Երևանում հանդիպումներ անցկացվեցին Նիդերլանդների տնտեսական գործերի նախարարության և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվի Նիդերլանդների` Հայաստանի հետ համագործակցության 1998 թ. Ծրագիրը` որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպային Նիդերլանդների աջակցության ծրագրի մի մաս:

 

Նիդերլանդների Համագործակցության ծրագրի (PSO) նպատակն է աջակցել Հայաստանի անցմանը շուկայական և կայուն տնտեսության: Նրա հիմնական նպատակներն են շուկայական տնտեսության զարգացումը, շուկայական մրցունակության և արդիականացման խթանումն ու արտադրության անխափան գործընթացների զարգացումը: Այս Փոխըմբռնման հուշագրից դուրս Նիդերլանդների կառավարությունը կարող է համաֆինանսավորել միջազգային (ֆինանսական) կազմակերպությունների բազմակողմանի գործունեությունները:

 

Նիդերլանդների Համագործակցության ծրագրի ներքո Նիդերլանդների կառավարությունը ֆինանսավորում է այն նախագծերը, որոնք հանձնվել են նիդերլանդական կազմակերպություններին` փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով: Այս ծրագրի նախագծերը կարող են ուղղված լինել հայաստանյան կազմակերպությունների կամ նրանց գործարար միջավայրի զարգացմանը` Նիդերլանդների հատուկ գործարարական փորձի օգնությամբ: Այս նախագծերը կարող են ներառել ինչպես փորձի և գիտելիքների, այնպես էլ անհրաժեշտ աշխատանքների և ապրանքների փոխանակումը:

 

Ի լրումն Կենտրոնական և Արևելյան Եվրոպային Նիդերլանդների աջակցության ծրագրի, Նիդերլանդների կառավարությունը նաև աջակցություն է ցուցաբերում Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերին, մասնավորապես, էներգետիկ, ֆինանսական և մասնավորեցման բնագավառներում: Բացի այդ, Նիդերլանդների կառավարությունը ֆինանսավորում է զարգացման աջակցման երկկողմանի նախագծերը, օրինակ` գյուղատնտեսության և լավ կառավարման բնագավառներում:

 

Երկու կողմերն էլ համաձայնեցին, որ 1998 թվականին Նիդերլանդների Համագործակցության` ծրագրի շրջանակներում մշակվելու և կիրառվելու են նախագծեր հետևյալ բնագավառներում.

 

Գյուղատնտեսություն

Նպատակն է բարձրացնել գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը ինտեգրացված մոտեցման միջոցով: Այս առումով պետք է ուշադրություն դարձվի առաջնային գյուղատնտեսական արտադրության գործընթացի բարելավման վրա, ինչպես նաև փոխկապված արտադրական արդյունաբերությունների վրա, ներառյալ բաշխումը և շուկա արտահանումը: Նախագծերը պետք է կենտրոնանան հայկական և նիդերլանդական ընկերությունների միջև տեխնոլոգիական և տնտեսական համագործակցության ստեղծման վրա, օրինակ` ջերմոցների նորացման կամ կաթնամթերքի արտադրության բնագավառներում:

 

Էլեկտրաէներգիա և բնապահպանություն

Նախագծերը կարող են կենտրոնանալ հետևյալ թեմաների վրա. էներգաարտադրողունակության բարձրացում, օրինակ` ավելի լավ հաշվարկման միջոցով վերականգնվող էլ. էներգիայի, օրինակ` քամու էներգիա` էներգիա և բնապահպանական տեխնոլոգիաներ:

 

Ֆինանսական ծառայություններ

Այս թեմայի նախագծերի հնարավորությունների համար ավելի շատ տեղեկատվություն է պետք կուտակել: Այս նպատակով կարող է անցկացվել գործնական ուսումնասիրություն, որը կբացահայտի հատուկ նախագծերը:

 

Սույն Ծրագրի շրջանակներում երկիր ներկրվող ապրանքներն ու ծառայությունները կազատվեն որևէ մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից կամ այլ հարկերից և տուրքերից:

 

Կենտրոնը` Նիդերլանդների տնտեսական գործերի նախարարության գործադիր գործակալությունը, պատասխանատու է տեխնիկական առաջադրանքի պայմանների զարգացման և նախանշված ընթացակարգերի փոխանցման համար: Հայաստանյան նպաստառուները, ինչպես նաև հայաստանյան ազգային օգնության համակարգողը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կտեղեկացվեն, և ցանկության դեպքում նրանց հետ խորհրդակցություն կանցկացվի մշակվելիք տեխնիկական առաջադրանքի պայմանների վերաբերյալ: Այնուհետև Հայաստանյան ազգային օգնության համակարգողը կտեղեկացվի տարբեր նախագծերում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ Նիդերլանդներում:

 

Ի լրումն Կենտրոնական և Արևելյան Եվրոպային Նիդերլանդների աջակցության Ծրագրի, Նիդերլանդների կառավարությունը ստեղծում է առանձին ֆոնդեր` Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմանի տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով: Այս Ծրագիրը կարող է օգնել` հայտնաբերելու Նիդերլանդների Համագործակցության ծրագրի հնարավոր այլ նման ծրագրեր: Այս տնտեսական համագործակցության նախագծերի ծրագրի (ՏՀՆԾ) առանձնահատկությունները ներկայացված են սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հավելվածում:

Երկու կողմերն էլ համաձայնեցին, որ կհանդիպեն 1998 թվականի վերջին,

որպեսզի 1998 թ. Ծրագրի մոնիտորինգ անցկացնեն և քննարկեն 1999 թվականի

Նիդերլանդների Համագործակցության ծրագրի հետագա հնարավոր

շարունակականությունը և կողմնորոշումը:

 

Երևան, 13 մարտի, 1998 թ.

 

ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի              Նիդերլանդների տնտեսական գործերի

նախարարության անունից`                    նախարարության անունից`

 

Արմեն Դարբինյան                           Աննեկ վան Դոկ վան Վիլե

նախարար                                   արտաքին առևտրի  նախարար

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հայաստանի հետ համագործակցության Նիդերլանդների Ծրագիրը, 1998

 

Տնտեսական համագործակցության նախագծերի ծրագիր

 

Նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմանի տնտեսական հարաբերություններն ու խթանել Հայաստանում կայուն ազատ շուկայական տնտեսության զարգացումը` Նիդերլանդների կառավարությունը տրամադրել է առանձին ֆոնդեր, որպեսզի Նիդերլանդական ընկերությունները սկսեն կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք կծառայեն այս նպատակին: Տնտեսական համագործակցության նախագծերի ծրագրի (ՏՀՆԾ) առաջադրանքները հիմնականում կենտրոնացված են նախագծերի նախնական փուլի աշխատանքների վրա: Նախագծերի հայթայթումը, հնարավոր ուսումնասիրությունները, ներդրումների նախապատրաստական ուսումնասիրությունները և ուսուցումների միջոցով փորձի փոխանակումը որակավորում են տնտեսական համագործակցության նախագծերի ծրագրի համար: Այս առաջադրանքների համար Նիդերլանդների կառավարությունը ներգրավված նիդերլանդական ընկերության կամ ընկերություններին կվճարի նախահաշվարկված ընդհանուր բյուջեի առավելագույնը երկու երրորդ մասը` 450000 (չորս հարյուր հիսուն հազար) հոլանդական գուլդեն` ամեն առաջադրանքի համար: Մնացած արժեքը կվճարեն ներգրավված նիդերլանդական ընկերությունը կամ ընկերությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2001
N 1220
Որոշում