040.1204.051201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2001 թվականի N 1204
i
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղական համայնքի ղեկավար Գարեգին Կարապետյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 55455 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կոտայքի մարզի Ֆանտանի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 5-ի թիվ 1204 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._________________________________________________________________________.
| N N Ծախսերը Գումարը |
| ը/կ (դրամ) |
|_________________________________________________________________________|
|1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000 |
| այդ թվում` |
| |
| տեղամասային ընտրական հանձնաժողովի |
| նախագահի, նախագահի տեղակալի և |
| քարտուղարի աշխատավարձ 30000 |
| |
|2. Պարտադիր սոցիալական ապահովագրության 15000 |
| վճարներ |
| |
|3. Կապի ծառայության վճարներ 1000 |
| |
|4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000 |
| |
|5. Գրասենյակային ծախսեր 1000 |
|_________________________________________________________________________|
| Ընդամենը 52000 |
| |
| Ընտրական քվեաթերթիկների տպագրության |
| ծախսեր (658 ընտրող + 658 x 0,05) x 5 դրամ 3455 |
|_________________________________________________________________________|
| Ընդամենը 55455 |
._________________________________________________________________________.