040.1194.051201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2001 թվականի N 1194
i
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբժինների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների աշխատանքի կազմակերպման կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
i
2. Սահմանել, որ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթի 20 տոկոսը որպես տարեկան շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը.
բ) տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով ստացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող և շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի ու նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի չափով ճշգրտված մինչև երեք միլիոն դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժին վճարելու հարցը բաժնետերերի ընդհանուր ժողովներում քվեարկության չի դրվում (շահութաբաժին չի վճարվում).
գ) այն դեպքում, երբ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ առկա է կուտակված վնաս` բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում հաշվետու տարվա զուտ շահույթի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի 3 մլն դրամը գերազանցող դրական տարբերության 20 տոկոսը որպես տարեկան շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը:
(2-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն, 08.02.07 թիվ 276-Ն, 23.04.09 թիվ 434-Ն որոշումներ)
3. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, կարող են բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանը դրվել պետության մասնակցության դիմաց ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժնի այլ չափեր:
4. Լիազորված մարմինների առաջարկությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` նախորդ տարվա պետական գնումների ֆինանսավորման գծով բյուջետային պարտավորությունները կարող են հաշվանցվել այդ տարվա վճարման ենթակա շահութաբաժինների սահմաններում` բանկային (գանձապետական) հաշիվների միջոցով, «Վճարում-գանձում» եղանակով:
i
5. Սույն որոշման դրույթները կիրառվում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված բաժնեմաս ունեցող ընկերությունների) 2001-2009 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահութաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացի նկատմամբ:
(5-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 190-Ն, 03.03.11 թիվ 202-Ն որոշումներ)
i
6. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2000 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից շահութաբաժինների պետական բաժնեմասի վճարման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» N 462, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ստացվող շահութաբաժինների գծով սահմանված եկամուտների հավաքագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 477 որոշումներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.16, 4.17, 22, 22.1 և 22.2-րդ կետերով:
7. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:
(որոշումը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(կարգը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացված շահութաբաժինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու գործընթացը:
2. Սույն կարգը չի կիրառվում օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված առևտրային կազմակերպությունների նկատմամբ:
II. 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Համապատասխան լիազորված մարմինների պահանջով` 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունները տարեկան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը, լիազորված մարմինների հաստատմանն են ներկայացնում զուտ շահույթի բաշխման ուղղությունները, ծախսման նախահաշիվներն ու պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման առաջարկվող չափերը:
i
4. Եթե ընկերության կողմից առաջարկվող շահութաբաժինների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերը համընկնում են, ապա լիազորված մարմինները 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, հաստատում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի մասին տեղեկանքը (ձևը կցվում է)` դրան կցելով հարկային ծառայության մարմիններ ներկայացված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-2 ձևերը:
(4-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 276-Ն որոշում)
i
5. Շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկությունները լիազորված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`
ա) շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման ֆինանսատնտեսական հիմնավորումները և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը (հաստատված խորհրդի կողմից).
բ) զուտ շահույթի բաշխման ուղղություններն ու ծախսման նախահաշիվները.
գ) հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների NN 1-5 ձևերը:
(5-րդ կետը փոփ. 23.04.09 թիվ 434-Ն որոշում)
6. Շահութաբաժինների սահմանված չափի ավելացման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` լիազորված մարմինների եզրակացությամբ:
7. Ընկերություններում պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչները, լիազորված մարմինների հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովներում քվեարկության են դնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների չափերի հաստատման մասին հարցը:
i
8. Ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների կողմից այդ բաժնետոմսերի փաթեթի` ժողովներում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու հիմքով` տարեկան ընդհանուր ժողովն ընդունում է տեղեկանքով առաջարկված և հարկային ծառայության մարմիններ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված զուտ շահույթից սահմանված չափերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաստատման մասին որոշում:
Ընկերության տարեկան ընդհանուր ժողովն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող և շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի չափով ճշգրտված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափի հաստատման վերաբերյալ որոշում, եթե`
այդ ընկերությունում գերազանցվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահութաբաժնի մեծության որոշման նպատակով իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և (կամ)`
կատարվել են այնպիսի ծախսեր, որոնք պետք է իրականացվեին շահութաբաժնի հաշվարկումից հետո իր տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին և (կամ)`
լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրվել են ընկերության ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարներ:
(8-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն, 08.02.07 թիվ 276-Ն որոշումներ)
i
9. Ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը (ամսական` հավասար չափերով), եթե ընդհանուր ժողովն ընդունում է այդպիսի որոշում շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(9-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 276-Ն որոշում)
i
10. Տարեկան ընդհանուր ժողովի կողմից որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունների ստացած զուտ շահույթի բաշխման և շահութաբաժինների վճարման վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովների որոշումների մասին արձանագրություններից քաղվածքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման կիրառման հիմքերի առաջացման դեպքում` այդ ընկերությունների շահութաբաժնի հաշվարկի ձևերը:
(10-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 276-Ն որոշում)
11. Սույն կարգի 5-րդ կետի պահանջներին համապատասխան բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների որոշումների ընդունման պատասխանատվությունը կրում են լիազոր մարմիններն ու նրանց լիազոր ներկայացուցիչները:
i
12. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և վճարման ժամկետների մասին որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(12-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
13. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից գույքով միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է դրամով:
(13-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
i
14. Միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին ընկերության խորհրդի (այն չստեղծվելու դեպքում` ժողովի) կողմից որոշման ընդունման օրվանից երկամսյա ժամկետում շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(14-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
15. Միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին ընկերության խորհրդի (այն չստեղծվելու դեպքում` ժողովի) կողմից որոշման ընդունման օրվանից հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում քաղվածք միջանկյալ շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշման մասին արձանագրությունից:
(15-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
16. Պետական լիազորված մարմիններն ապահովում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների տարեկան (միջանկյալ) հաշվապահական հաշվեկշիռներում, որպես կրեդիտորական պարտքեր, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պետական շահութաբաժինների գծով պարտավորությունների արտացոլումը:
17. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերով սահմանված ժամկետներում տարեկան ու միջանկյալ շահութաբաժիններն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքը շարունակելու նպատակահարմարության հարցը:
III. ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում տարեկան և միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ ընդունելու դեպքում` որոշման ընդունման պահից 15 օրվա ընթացքում այդ ընկերություններում պետության լիազոր ներկայացուցիչները լիազորված մարմիններին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն որոշման ընդունման օրվա` որպես շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների մասին:
19. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովների` տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
i
20. Մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում` որոշմամբ սահմանված ժամկետում այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(20-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
i
21. Եթե մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերության կանոնադրությամբ սահմանված է միջանկյալ շահութաբաժինների վճարում նաև գույքով, և խորհուրդը (այն չստեղծվելու դեպքում` ժողովը) որոշում է միջանկյալ ամբողջ շահութաբաժինը վճարել գույքով, ապա այդ շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող գույքը որոշմամբ սահմանված ժամկետում հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` պահառության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման և առաջացած դրամական միջոցները որպես շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար:
Նշված գույքի պահառության և օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են այդ գույքի օտարումից ստացվող գումարների հաշվին:
(21-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
IV. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
i
22. Պետական բաժնեմասից ստացված շահութաբաժինների գծով ընկերությունների պարտավորությունները և դրանց մարման ժամկետները (մինչև մեկ մլն դրամ պարտավորության դեպքում` մասնավորեցման պայմանագրի գրանցման օրվանից մեկամսյա, 1-5 մլն դրամ պարտավորության դեպքում` երկամսյա, 5 մլն դրամ և ավելի պարտավորության դեպքում` եռամսյա ժամկետում) առանձին տողով ամրագրվում են այդ ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրերում:
(22-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
23. Ընկերությունների` պետությանը պատկանող բաժնեմասի տնօրինման լիազորությունները Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը վերապահելու պահից` սույն կարգով նախատեսված պարտավորությունները համապատասխան պետական լիազորված մարմնից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:
V. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
i
24. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքի համակարգումը, ինչպես նաև ըստ ընկերությունների շահութաբաժինների պետական բաժնեմասի չափերի վերանայման վերաբերյալ առաջարկությունների հիմնավորվածության աստիճանի գնահատման, հաշվառման, սահմանված կարգով և ժամկետներում վճարման, իսկ մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում` շահութաբաժինների պետական բաժնեմասի հաշվառման և վճարման ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(24-րդ կետը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն որոշում)
i
25. Սույն կարգի 9-րդ և 14-րդ կետերում սահմանված ժամկետներում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև մասնավորեցված, սակայն շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող ընկերությունների կողմից շահութաբաժիններն ամբողջովին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարումն ապահովելու նպատակով ձեռնարկում է միջոցներ:
(25-րդ կետը փոփ. 25.05.05 թիվ 675-Ն որոշում)
i
26. Ստուգումների ընթացքում տարեկան զուտ շահույթի և շահութաբաժինների պետական բաժնեմասի հաշվարկման հիմնավորվածության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և արդյունքների մասին եռամսյակային կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում պետական լիազորված մարմիններ:
(26-րդ կետը փոփ. 25.05.05 թիվ 675-Ն որոշում)
Ձև
i
---
Հաստատում եմ
_________________________________
(համապատասխան նախարար, մարզպետ
_________________________________
գերատեսչության ղեկավար)
_________________________________
(ստորագրությունը)
____ _____________________ 200 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
i
______________ նախարարության (գերատեսչության), մարզպետարանի (Երևանի
քաղաքապետարանի) համակարգի ______________________________________
(առևտրային կազմակերպության անվանումը)
առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության պետական
բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ
առաջարկության մասին
._______________________________________________
|Պետական |Կանոնա-|Չվճար-|Զուտ |Հաշվետու տարվա |
|մասնակ- |դրական |ված |ակ- |զուտ շահույթի |
|ցության |(բաժնե-|կապի- |տիվ- |և նախորդ տարվա |
|չափն |հավաք) |տալը |ները |վերջի դրությամբ |
|ըստ պետ.|կապի- |(հազ. |(հազ.|կուտակված վնասի`|
|լիազոր- |տալը |դրամ) |դրամ)|3 մլն դրամը |
|ված |(հազ. | | |գերազանցող |
|մարմին- |դրամ) | | |դրական |
|ների | | | |տարբերությունը |
|(տոկոս) | | | | |
|________|_______|______|_____|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 4.1 |
|________|_______|______|_____|________________|
| | | | | |
._______________________________________________
_________________________________________________________.
|Զուտ շահույթը|ՀՀ ֆինանսների |Հայաստանի |ՀՀ |
|(վնասը)` |և էկոնոմիկայի |Հանրապե- |քաղաքա- |
|շահութա հարկի|նախարարի 2006 |տության |ցիական |
|գծով ծախսի |թվականի նոյեմբերի |պետական |օրենսգրքի |
|նվազեցումից |30-ի N 1110-Ն |բյուջե |114-րդ |
|հետո (ֆին |հրամանով հաստատված`|փոխանցման |հոդվածի |
|արդյունքների |50 տոկոսից ավելի |ենթակա |3-րդ կետի |
|մասին |պետության |շահաբաժինը|հիմքով |
|հաշվետվութ- |սեփականությունը |__________|շահաբաժին- |
|յուն, |հանդիսացող բաժնեմաս|տոկոս|հազ.|ների |
|ձև N 2, |ունեցող | |դրամ|վճարման |
|180-րդ տող, |ընկերությունների | | |սահմանափակ-|
|4-րդ սյունակ)|շահութաբաժնի | | |ման |
|հազար դրամ |հաշվարկման հաշվարկի| | |առկայու- |
| |060 տողի զուտ | | |թյունը |
| |շահույթի (վնասի) | | | |
| |մեծությունը` հաշվի | | | |
| |առած ավելացումները | | | |
| |(հազ. դրամ) | | | |
|_____________|___________________|_____|____|___________|
| 5 | 5.1 | 6 | 7 | 8 |
|_____________|___________________|_____|____|___________|
| | | | | |
_________________________________________________________.
Բաժնետերերի ընդհանուր Գործադիր Լիազոր
ժողովի անցկացման օրը տնօրեն _______________ ներկայացուցիչ(ներ)________
(ստորագրությունը)
____ __________ 200 թ. _________________ ______________
(անունը, ազգանունը)
Կ.Տ. ______________
Տեղեկանքը ներկայացնելու
օրը ______________
____ __________ 200 թ.
(Ձևը փոփ. 05.06.03 թիվ 764-Ն, 08.02.07 թիվ 276-Ն, 08.02.07 թիվ 276-Ն, 23.04.09 թիվ 434-Ն որոշումներ)