040.1162.241101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2001 թվականի N 1162
i
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման նպատակով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Մետէքսիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սահմանված կարգով վաճառվող 160 տոննա պղնձե և 30 տոննա արույրե պատրաստուկների և 14 տոննա կոնստանտանի լարերի մեկ տոննայի համար մասնակի հատուցման գին ընդունել`
պղնձե պատրաստուկների համար` 1050 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
արույրե պատրաստուկների համար` 800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
կոնստանտանի լարերի համար` 880 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 24-ից: