040.1144.211101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2001 թվականի N 1144
i
«ՀՈԼԱՆԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 123707 հազ. դրամ, որը համապատասխանում է 123707 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2. Մասնավորեցման ենթակա «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 98965 հազ. դրամ է, որը համապատասխանում է 98965 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետև` գնորդ):
4. Սահմանել մասնավորեցման ենթակա «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 24742 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի քսանհինգ տոկոսին:
5. Բաժնետոմսերի վաճառքի գինը գնորդի կողմից վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից մեկամսյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր:
7. «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 731577 հազ. դրամ, այդ թվում`
բանկերի կարճաժամկետ վարկեր` 2512 հազ. դրամ,
կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 7772 հազ. դրամ,
երկարաժամկետ փոխառություններ` 55200 հազ. դրամ,
ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոս` 7 հազ. դրամ,
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 123 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքեր` 497972 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 36118 հազ. դրամ, այդ թվում` տույժ և տուգանք` 36098 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 108307 հազ. դրամ,
պարտավորություններ անձնակազմին աշխատավարձի վարձատրության գծով` 15454 հազ. դրամ,
հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 8112 հազ. դրամ:
8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) առաջիկա 1 տարվա ընթացքում մեքենասարքավորումների, շրջանառու միջոցների ձեռքբերման համար ներդնել 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) սոցիալական երաշխիքների համար մինչև 2002 թվականի ավարտը լրացուցիչ ապահովել 150 աշխատատեղ` յուրաքանչյուրը 35 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
9. «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10. Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներին` «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան ապահովել ընկերության կողմից զբաղեցված հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Հոլանի» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 21-ից: