Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ ...

 

 

040.1143.211101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2001 թվականի N 1143

 

«ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 137962 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 152006,53 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող անավարտ շինարարության օբյեկտը (գնահատված արժեքի չափով պակասեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը, վերջինիս պահպանման ծախսերն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

2. Հաշվեկշռային մեթոդով 818062 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3. Սահմանել «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 746628 հազ. դրամ, որը համապատասխանում է 746628 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Մասնավորեցման ենթակա «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 746628 հազ. դրամ, որը համապատասխանում է 746628 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 186657 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի քսանհինգ տոկոսին:

6. «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 71434 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8978 հազ. դրամ.

անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 22207 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 19895 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 4379 հազ. դրամ:

7. «Ավանի աղի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` հետևյալ կարգով`

առաջին վճարը` 1 ամսվա ընթացքում` 63000 հազ. դրամ.

երկրորդ վճարը` առաջին վճարումից հետո 12 ամսվա ընթացքում` 123657 հազ. դրամ:

9. Ներդրումների չափը` 3 տարվա կտրվածքով`

առաջին տարվա ներդրում` բաժնետոմսերի արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո առաջին տարվա վերջին` 50000 հազ. դրամի չափով.

երկրորդ և երրորդ յուրաքանչյուր տարվա վերջին` համապատասխանաբար 50000 հազ. դրամի չափով:

10. Մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո առնվազն 1 տարվա ժամանակահատվածում պահպանել աշխատողների միջին ցուցակային թիվը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2001
N 1143
Որոշում