040.1124.191101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2001 թվականի N 1124
i
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «ԱՊՀ մասնակից պետություններ ներմուծվող` պոտենցիալ վտանգ ներկայացնող արտադրանքի հիգիենիկ գնահատման փոխադարձ գործունեության կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նշված արձանագրության ստորագրման նախապատրաստական ընթացակարգերն ավարտելուց հետո դրա վերջնական տեքստը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: