Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐ ...

 

 

040.1122.171101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2001 թվականի N 1122

 

i

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թ.

նոյեմբերի 17-ի N 1122 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է գիտնականների և գիտահետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված գիտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական հետազոտությունների մշակումների, աշխատանքների, նախագծերի (այսուհետև` գիտական թեմաների հայտեր) իրականացման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում թեմատիկ ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են միայն մրցութային կարգով ընտրված ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից հաստատված գիտական թեմաների հայտերի ֆինանսական նախահաշիվների հիման վրա, որոնք, որպես նախարարության կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մինչև բյուջետային գործընթացն սկսելը:

 

II. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

3. Նախարարությունը գիտական թեմաների հայտերի ընտրության և հաստատման նպատակով կազմակերպում է մրցույթ` սույն կարգի պահանջներին համապատասխան: Հայտերի գնահատման նպատակով նախարարության կողմից սահմանված կարգով ձևավորվում են մասնագիտական փորձագիտական խորհուրդներ (այսուհետև` խորհուրդ): Նախարարության կողմից ընդունվում և խորհուրդներին են տրամադրվում գիտական թեմաների հայտերը (այսուհետև` մրցույթի հայտեր): Խորհուրդները փորձաքննության են ենթարկում, ընտրում գիտական թեմաների հայտերը և դրանք ներկայացնում նախարարություն` հաստատման:

(3-րդ կետը փոփ. 08.08.02 թիվ 1185-Ն որոշում)

4. Նախարարությունը մրցույթի մասին հայտարարությունը հաստատում և հրապարակում է զանգվածային լրատվությամբ` գիտական թեմաների հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու գիտական թեմաների հայտերը կազմելու և ներկայացնելու կարգի մասին:

5. Նախարարությունը մրցույթի հրավերը հաստատում և տրամադրում է մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած անձին` նման պահանջ նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավերի պատճենահանման և առաքման ծախսերը ֆինանսավորվում են մրցույթի հրավեր ստանալու պահանջ ներկայացրած անձի հաշվին:

6. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

ա) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է տվյալ մրցույթի հրավերը,

բ) մրցույթի հայտերի պատրաստման հրահանգները,

գ) մրցույթի մասնակիցներից (այսուհետև` մասնակից) պահանջվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման կարգը,

դ) թեմաներին ներկայացվող հիմնական պայմանները,

ե) մրցույթի հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը,

զ) մրցույթի հայտերը ներկայացնելու պայմանները, ներառյալ` ձևը, տեղը, ժամկետը, մրցույթի հայտի լեզուն,

է) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ և մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին տեղեկատվություն,

ը) մրցույթի հայտերի բացման օրը և ժամը, քննարկման ու գնահատման կարգը,

թ) նախարարության կամ խորհրդի գործողությունները կամ որոշումները, մասնակցի բողոքարկելու իրավունքի պարզաբանումները,

ժ) տեղեկատվություն` նախարարության կամ խորհրդի կողմից մրցույթի հայտերը մերժելու հիմքերի վերաբերյալ,

ժա) մրցույթի հայտերը նախապատրաստելուն և ներկայացնելուն վերաբերող այլ տեղեկատվություն` նախարարության հայեցողությամբ:

7. Մրցույթի հայտը ներկայացվում է մրցույթի հրավերով սահմանված կարգով: Մրցույթի հրավերով սահմանված տեղեկություններից բացի, մրցույթի հայտն ընդգրկում է տեղեկություններ`

ա) թեմայի և դրա ղեկավարի, գիտական հաստատության կամ բուհի, ինչպես նաև թեմայի իրականացման աշխատանքներում ընդգրկվող մասնակիցների վերաբերյալ: Փորձարարական բնույթի թեմաների հայտերում ընդգրկվող հաստիքների նվազագույն թիվը սահմանվում է 5-ը.

բ) ներկայացվող թեմայի հիմնավորման նպատակի խնդիրների, ակնկալվող արդյունքների, խնդրի լուծման ուղիների և թեմայի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռք բերվող սարքավորումների, նյութերի, միջոցների ու դրա համար անհրաժեշտ գումարների մասին: Կարող են նախատեսվել արշավախմբերի կազմակերպում և գիտագործնական միջոցառումների անցկացում: Թեմաների կատարման ժամկետները, որպես կանոն, նախատեսվում են մինչև երեք տարի:

8. Խորհուրդը նախարարության սահմանած կարգով փորձաքննության է ենթարկում ներկայացված յուրաքանչյուր հայտը և եզրակացություն տալիս դրա հաստատման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհուրդը հայտերի փորձաքննության ժամանակ գնահատում է ներկայացված հայտը` գիտական կամ գիտատեխնիկական նորույթը, վերլուծում թեմայի իրականացման նախադրյալները, ծավալը և դրա իրականացման ժամկետները, ֆինանսական արդյունավետությունը: Խորհուրդները կարող են մշակել և օգտագործել տվյալ թեմային բնորոշ հայտերի գնահատման լրացուցիչ չափանիշներ:

9. Խորհուրդը ներկայացված բոլոր հայտերի վերաբերյալ եզրակացությունները հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ներկայացնում է նախարարություն` հայտերի վերջնական ընտրության համար: Նախարարությունը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսվող հատկացումների առավելագույն չափից և ներկայացված թեմաների գծով ուսումնասիրությունների կատարման նպատակահարմարությունից, հաստատում է այն թեմաների ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվելու են նախարարության կողմից պատրաստվող տվյալ տարվան հաջորդող տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում: Բյուջետային ֆինանսավորման հայտում կարող են ներառվել միայն խորհրդի դրական եզրակացությունն ստացած թեմաները:

10. Խորհուրդների բացասական եզրակացության մասին տեղեկացվում է թեմայի ղեկավարին (հեղինակին): Խորհրդի եզրակացությունը կարող է բողոքարկվել նախարարությունում` թեմայի ղեկավարի (հեղինակի) կողմից` վերջինիս տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում: Խորհուրդը նախարարության ներկայացմամբ տալիս է կրկնակի եզրակացություն: Եզրակացության հիման վրա նախարարության ընդունած որոշումը վերջնական է:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ԹԵՄԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հաստատումից հետո, բյուջեով թեմատիկ ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների շրջանակներում, նախարարությունը հաստատում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին թեմատիկ ֆինանսավորման գծով ֆինանսավորվող թեմաների ցանկը և դրանց ղեկավարների ցուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր թեմայի կատարման համար նախատեսվող հատկացման չափը:

i

12. Նախարարությունը սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը և ցուցակը հաստատելուց հետո, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշված ցանկում ընդգրկված թեմաների ղեկավարների հետ կնքում է պայմանագրեր: Ընդ որում, նախարարությունը «Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատու ստորաբաժանման իրավասությունը վերապահում է տվյալ թեմայի հաստատման մասին դրական եզրակացություն ներկայացրած խորհրդին: Թեմայի ղեկավարի և մասնակիցների միջև հարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(12-րդ կետը փոփ. 15.04.02 թիվ 399, 08.08.02 թիվ 1185-Ն որոշումներ)

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, պարտադիր կարգով նշվում են նաև համապատասխան թեմաների անվանումները, դրանց ղեկավարների ազգանունները, գիտական կազմակերպության կամ բուհի անվանումը, որտեղ պետք է իրականացվի թեման, թեմայի իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության ձևերը, թեմայի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները, թեմայի արդյունքների գնահատման կարգը:

14. Գիտական կազմակերպության (բուհի) տնօրենի (ռեկտորի) և թեմայի ղեկավարի հարաբերությունները կարգավորվում են առանձին պայմանագրով, որտեղ նշվում է տնօրենի (ռեկտորի) իրավասությանը թողնված թեմայի ֆինանսավորման տոկոսը: Այդ գումարով տնօրենի (ռեկտորը) ապահովում է գիտական կազմակերպության (բուհի գիտական մասի) գործունեությունը և ստեղծում թեմայի կատարման համար անհրաժեշտ պայմաններ:

 

IV. ԹԵՄԱՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Թեմաների իրականացման մասին կազմվում են ընթացիկ և ամփոփիչ հաշվետվություններ, որոնց ներկայացնելու ժամկետները սահմանվում են նախարարության կողմից` թեմայի իրականացման ժամկետի ավարտից առնվազն քսան օր առաջ:

16. Նախարարությունն ընդունում, հաշվառում է հաշվետվությունները և դրանք արտադրում համապատասխան փորձագիտական խորհուրդներին: Գիտական կազմակերպություններում չաշխատող գիտնականների թեմաների հաշվետվությունները ներկայացվում են անմիջապես ղեկավարների կամ կատարողների կողմից:

17. Թեմաների շարունակման նպատակահարմարությունը որոշելու, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները վերլուծելու, դրանց ներդրումը և կիրառումը երաշխավորելու հնարավորությունները պարզելու համար հաշվետվությունները գնահատվում են փորձագիտական խորհուրդներում` նախարարության կողմից սահմանված ժամկետներին և չափանիշներին համապատասխան, և հաստատվում նախարարության կողմից:

18. Հաշվետվությունների գնահատման ժամանակ հաշվի են առնվում արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրատարակումների կամ այլ վերջնական արդյունքներում կատարողների ներգրավվածության աստիճանը: Եզրակացության մեջ հատուկ նշվում է թեմայի շարունակության նպատակահարմարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2001
N 1122
Որոշում