Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0319.180599

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մայիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 1999 թվականի թիվ 319

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից ստեղծել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն, 28.04.2022 թիվ 578-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն, 28.04.2022 թիվ 578-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 18-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության

1999 թվականի մայիսի 18-ի

N 319 որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ, հանձնաժողովի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի նախագահի տեղակալ` Ա. Բոբոխյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության տարածքային գործունեության համակարգման բաժնի պետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական ղեկավար` Պ. Ավետիսյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն` Խ. Հարությունյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ` Հ. Սանամյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի պետ` Հ. Սիմոնյան (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի վաղ հնագիտության բաժնի վարիչ` Ռ. Բադալյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի վարիչ` Ա. Փիլիպոսյան (համաձայնությամբ)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ` Հ. Ավետիսյան (համաձայնությամբ)

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ` Հ. Սիմոնյան (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական` Ա. Թորոսյան (համաձայնությամբ)

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն` Մ. Բադալյան (համաձայնությամբ)

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի ֆոնդապահ, պատմական գիտությունների թեկնածու` Ա. Զոհրաբյան (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն, 17.06.10 թիվ 735-Ա, 01.11.12 թիվ 1374-Ա, 28.04.2022 թիվ 578-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.05.1999
N 319
Որոշում