040.1083.071101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2001 թվականի N 1083
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 151 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում «Վանաձորի Տիգրան Մեծի փ. N 73 շենք» բառերը փոխարինել «Սպիտակի Ա. Ավետիսյանի N 15 բնակելի շենք» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման NN 1 և 3 հավելվածներում «Վանաձորի Տիգրան Մեծի փ. N 73 շենք» բառերը փոխարինել «Սպիտակի Ա. Ավետիսյանի N 15 բնակելի շենք» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից: