Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1063.011101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2001 թվականի N 1063

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կարիտաս» փայտամշակման կենտրոն հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը (ընկերության կանոնադրական կապիտալի 10,45 տոկոսը, որը համապատասխանում է 263,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնահատված արժեքին) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել շվեյցարական «Կարիտաս» կազմակերպությանը:

2. Սահմանել «Կարիտաս» փայտամշակման կենտրոն հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի վաճառքի գինը` 100 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում շվեյցարական «Կարիտաս» կազմակերպության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Երևանի քաղաքապետին` «Կարիտաս» փայտամշակման կենտրոն հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կողմից օգտագործվող 2,72 հեկտար հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարումն ընկերությանը` կադաստրային գնով, որը ենթակա է լրիվ վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հողի առուվաճառքի պայմանագրի կնքման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել մասնավորեցված ընկերության գույքային իրավունքները հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքներն իրականացվում են գնորդի միջոցներով:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2001
N 1063
Որոշում