Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

040.0498.110502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2002 թվականի N 498

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 25.11.2021 թիվ 1919-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

ա) թույլատրվում է (բացառությամբ Երևան քաղաքում և այլ հաստատված գլխավոր հատակագիծ ունեցող համայնքներում) համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև` գյուղատնտեսական նշանակության հողամասերի) կառուցել մինչև 150 քառակուսի մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառակուսի մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է.

բ) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ` մինչև 30 քառակուսի մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով:

(2-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1919-Ն որոշում)

3. Մինչև համայնքների գլխավոր հատակագծերի հաստատումը սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով` համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու որոշման հիման վրա (առանց Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության), և համայնքի ղեկավարի կողմից շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

(3-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1919-Ն որոշում)

4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շենքերի ու շինությունների կառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափերից ավելի կառուցապատման մակերես ունեցող շենքեր և շինություններ կարող են կառուցվել համապատասխան հողամասի կամ դրա մասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

6. Թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հանրապետության մի շարք շրջանների բնակավայրերում գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները տնամերձ հողամասերի վրա կառուցելու մասին» N 167 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.11.2021 թիվ 1919-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 11-ի N 498 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

(հավելվածն ուժը կորցրել է 25.11.2021 թիվ 1919-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.05.2002
N 498
Որոշում