Սեղմել Esc փակելու համար:
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿ ...

17.05.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.2001  -ից մինչեւ   17.05.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.2021 թիվ 04-Ն հրաման)

i

321.0086.190101

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»         01           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32101021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՀՀ ՊՊՀ)

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2000 թվականի N 86

 

i

ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996թ. հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 381 որոշմամբ հաստատված ՀՀ ՊՊՀ-ի կանոնադրության 2-րդ կետի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին գումար հատկացնելու մասին» N 496 որոշման 1-ին կետով, որոշում է.

Հաստատել «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական փորձաքննության ներկայացման կարգի մասին հրահանգը»:

 

Հաստատված է

ՀՀ ՊՊՀ-ի 2000 թ.

դեկտեմբերի 12-ի

N 86 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգի մշակման և համակարգման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կողմից, իրավական հիմք ընդունելով.

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996թ. հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 381 որոշմամբ հաստատված ՀՀ ՊՊՀ-ի կանոնադրության 2-րդ կետի «ե» ենթակետը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին գումար հատկացնելու մասին» N 496 որոշման 1-ին կետը:

1.2. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատումը` կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ, իրականացվում է որոնողա-գնահատանքային աշխատանքների, նախնական ու մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև հանքավայրերի շահագործման ընթացքում:

1.3. Կոնդիցիաներն օգտակար հանածոների որակի ու քանակի, հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական և այլ պայմաններին ներկայացվող պահանջների ամբողջություն է: Կոնդիցիաները պետք է ապահովեն ընդերքի օպտիմալ յուրացումը` էկոլոգիական հետևանքների հաշվառմամբ.

1.4. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման փուլերն են.

- «Տեխնիկատնտեսական նկատառումներ (ՏՏՆ) հանքավայրում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է որոնողագնահատանքային աշխատանքների արդյունքներով),

- «Տեխնիկատնտեսական զեկույց (ՏՏԶ) հանքավայրում մանրազնին հետախուզման անցկացման նպատակահարմարության մասին` նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ» (կազմվում է նախնական հետախուզման արդյունքներով),

- «Մանրազնին կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ) (կազմվում է հանքավայրի մանրազնին հետախուզման և լրահետախուզման արդյունքներով, ինչպես նաև դրա արմատական վերագնահատման անհրաժեշտության դեպքում):

Գնահատման այս փուլում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. փետրվարի 9-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 80 որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) աղյուսակ 2-ի տվյալներին համապատասխան:

- «Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորում (ՏՏՀ)» (կազմվում է հանքավայրի շահագործման ժամանակ, ոչ պակաս, քան 10 տարին մեկ, ինչպես նաև Դասակարգման 32-րդ կետով նախատեսված կոնդիցիաների պարամետրերի և հանքավայրի պաշարների վերահաստատման դեպքերում):

1.5. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով ՀՀ ՊՊՀ պետական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ները, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-ը և ՏՏԶ-ները:

1.6. Ոչ բյուջետային միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում, ՏՏՆ-ը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով, և նրա խնդրանքով քննարկվել ՀՀ ՊՊՀ-ում:

1.7. Լայն տարածում ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման արդյունքները ներկայացվում են երկրաբանական հաշվետվության առանձին բաժնում, որի բովանդակությունը կանոնակարգվում է օգտակար հանածոների համապատասխան տարատեսակների հանքավայրերի նկատմամբ Դասակարգման կիրառման հրահանգներով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` համաձայնեցվում է ՀՀ ՊՊՀ-ի հետ:

 

2. ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ

 

2.1. Մետաղների և ոչ հանքային հումքի մի շարք տեսակների հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար տեխնիկատնտեսական հիմնավորման են ենթակա կոնդիցիաների հետևյալ հիմնական պարամետրերը.

- օգտակար բաղադրիչի (համալիր հանքաքարերի համար` պայմանական բաղադրիչի) եզրագծային պարունակությունը նմուշում կամ նմուշների խմբում հաշվեկշռային պաշարներն ըստ հզորության եզրագծելու համար, երբ բացակայում են հանքամարմնի հստակ երկրաբանական սահմանները և, երբ կիրառվում է պաշարների հաշվարկման վիճակագրական մեթոդը,

- օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն արդյունաբերական պարունակությունը հաշվարկային կամ շահագործական բլոկում,

- օգտակար բաղադրիչի (կամ պայմանական բաղադրիչի) նվազագույն պարունակությունը հանքամարմնի հատույթում` ըստ տարածման և անկման հաշվեկշռային պաշարների եզրագծման համար,

- համալիր հանքաքարերում պայմանական (հիմնական) բաղադրիչի պարունակությանը ուղեկից օգտակար բաղադրիչների պարունակությունների բերման կարգը, ինչպես նաև այդպիսի բերման ժամանակ բաղադրիչների հաշվի առնվող նվազագույն պարունակությունները,

- վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունները հաշվարկային (շահագործական) բլոկում, հատույթում, միջակայքում, նմուշում (նմուշների խմբում),

- անջատ հանույթի և վերամշակման ենթակա օգտակար հանածոյի տիպերի ու տեսակների պաշարների առանձնացման պահանջները,

- ուղեկից բաղադրիչների անվանացանկը (ըստ օգտակար հանածոների առանձին տեխնոլոգիական տիպերի), որոնց պաշարներն անհրաժեշտ է հաշվարկել, հիմնավորելով այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունները հաշվարկային բլոկում կամ հատույթում,

- օգտակար հանածոյի մարմնի նվազագույն հզորությունը, նվազագույն մետրատոկոսը (մետրագրամը),

- հաշվարկվող պաշարների եզրագծերում ընդգրկվող դատարկ ապարների կամ ոչ կոնդիցիոն հանքաքարերի նրբաշերտերի առավելագույն թույլատրելի հզորությունը (միջակայքերի առավելագույն թույլատրելի երկարությունն ըստ տարածման և անկման),

- մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) հանքամարմինների նվազագույն պաշարները,

- մշակման յուրաքանչյուր եղանակի (բաց, ստորգետնյա) համար պաշարների հաշվարկման սահմանային խորությունը և պաշարների հաշվարկման սահմանների նկատմամբ ներկայացվող այլ պահանջներ:

2.2. Ոչ հանքային հումքի որոշ տեսակների համար օգտակար հանածոների որակը կանոնակարգվում է գործող ստանդարտներով կամ տեխնոլոգիական փորձարկումների արդյունքներով:

Շինարարական նյութերի հանքավայրերի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ռադիոակտիվ ճառագայթման անվտանգության նորմերը:

2.3. Ածուխների (այրվող թերթաքարերի) հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար հիմնավորվում են կոնդիցիաների հետևյալ պարամետրերը.

- շերտի կամ դրա անջատ մշակման ենթակա մասերի նվազագույն հանութային հզորությունը,

- բարդ կառուցվածքով շերտի համախառն արդյունահանման ժամանակ դրա մեջ ընդգրկվող ապարային նրբաշերտերի առավելագույն հզորությունը,

- ածխի առավելագույն մոխրայնությունը (թերթաքարերի համար` չոր վառելիքի վերահաշվարկված այրման նվազագույն ջերմությունը),

- ուղեկից բաղադրիչների անվանացանկը, որոնց համար կատարվում է պաշարների հաշվարկ, անհրաժեշտության դեպքում` այդ բաղադրիչների նվազագույն պարունակությունը հատույթում կամ հաշվարկային (շահագործական) բլոկում,

- մեկուսացված (տարանջատված և ինքնուրույն բացում պահանջող) տեղամասերի կամ շերտերի նվազագույն պաշարները,

- պաշարների հաշվարկման սահմանային խորությունը,

- ածուխների (թերթաքարերի) որակի նկատմամբ հատուկ պահանջները` եռակալումը, խեժի ելքը, ծծմբի, ֆոսֆորի պարունակությունները և այլն:

2.4. Կոնդիցիաների պարամետրերի կազմը հիմնավորվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, մշակման եղանակի և լեռնաերկրաբանական պայմանների, օգտակար հանածոյի տեսակի և օգտագործման ուղղությունների հաշվառմամբ:

2.5. Արտահաշվեկշռային պաշարների հաշվարկման համար կոնդիցիաների պարամետրերի անվանացանկը համանման է հաշվեկշռային պաշարների հաշվարկման համար օգտագործվող անվանացանկին (բացառությամբ նվազագույն արդյունաբերական պարունակության):

2.6. Կոնդիցիաների ՏՏՀ-ներում դիտարկվում և հիմնավորվում է ջրավազանների ու ջրհոսքերի, բնակավայրերի, կապիտալ կառույցների և գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմական և մշակութային հուշարձանների պահպանիչ բնամասերում գտնվող պաշարների հաշվարկման և հաշվառման նպատակահարմարությունը: Վերջիններիս վերագրումը հաշվեկշռային կամ արտահաշվեկշռային պաշարներին հիմնավորվում է հատուկ տեխնիկատնտեսական հաշվարկներով, որոնցում հաշվի են առնվում կառույցների տեղափոխման կամ պաշարների մշակման հատուկ մեթոդների հետ կապված ծախսերը: Լայն տարածում ունեցող ցածրարժեք օգտակար հանածոների հանքավայրերում այդպիսի պահպանիչ բնամասերի պաշարները, որպես կանոն, չեն հաշվարկվում:

 

3. ՄԱՆՐԱԶՆԻՆ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

3.1. Ներածություն: Տեղեկություններ տեխնիկատնտեսական հիմնավորման պատվիրատուի և կատարողի վերաբերյալ, վերջնական արտադրանքի նախատեսվող տեսականին և տարեկան արտադրության ծավալները, օբյեկտի յուրացման հետ կապված սոցիալ-տնտեսական և էկոլոգիական սպասվող հետևանքները:

3.2. Ընդհանուր տեղեկություններ: Հանքավայրի շրջանի աշխարհագրատնտեսական բնութագիրը, օբյեկտի ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ պատմական համառոտ ակնարկը, տեղեկություններ այն մասին, թե երբ և ում կողմից են մշակվել ու հաստատվել կոնդիցիաների նախորդ տարբերակները, դրանց պարամետրերը, կոնդիցիաների հաստատման արձանագրության (վերջինիս պատճենի կցմամբ) մեջ տրված առաջարկությունները, տեղեկություններ էներգետիկական, ջրային և այլ ռեսուրսների պահանջարկի ապահովման հնարավորությունների վերաբերյալ:

3.3. Հանքավայրի երկրաբանական բնութագիրը և կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների գնահատումը: Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, հիմնական և ուղեկից օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը, տեղադրման պայմանները և ներքին կառուցվածքը, դրանց հանքային և նյութական կազմը, հանքավայրի հետախուզման ընդունված մեթոդիկան, կատարված աշխատանքների ծավալները, հետախուզական ցանցի խտությունը, նմուշարկման տարբեր եղանակների հավաստիության վերաբերյալ նյութերի վերլուծությունը, օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար և վնասակար բաղադրիչների բնութագիրը, օգտակար հանածոների բնական տիպերի ու տեսակների և առանձին բաղադրիչների տարածական բաշխվածության հիմնական օրինաչափությունները, դատարկ ապարների և ոչ կոնդիցիոն ներհանքային նրբաշերտերի (միջակայքերի) առկայությունը, քանակը և բաշխվածությունը ըստ հզորության դասերի (միջակայքերի երկարության` տարածմամբ և անկմամբ), հիմնական հաշվարկային պարամետրերի փոփոխականության աստիճանը, փոփոխականության գործակիցները, ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության հանքավայրի խումբը` Դասակարգմանը համապատասխան:

3.4. Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների որակատեխնոլոգիական բնութագիրը: Հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների կիրառման հնարավոր ոլորտները և դրանց օգտագործման ընդունված ուղղությունների համառոտ հիմնավորումը, ներքին և արտաքին վերստուգման արդյունքների վերլուծությունը, հիմնական լաբորատորիայի տվյալների հավաստիության գնահատականը (արբիտրաժային անալիզների արդյունքներով), անհրաժեշտության դեպքում` համապատասխան ճշտման գործակիցների հիմնավորումը, լաբորատոր, կիսաարդյունաբերական և արդյունաբերական փորձարկումների համար վերցված նմուշների բնութագիրը, օգտակար հանածոյի վերամշակման առաջարկվող և այլընտրանքային եղանակներով նմուշների տեխնոլոգիական փորձարկումների արդյունքները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերի (օրինակ, օգտակար բաղադրիչի կորզման, հարստապոչերում վերջինիս պարունակության և այլն) ու հանքային հումքի որակի միջև կախվածությունների բացահայտումը, առաջարկվող վերամշակման եղանակի գնահատումը, տեխնոլոգիական կանոնակարգը:

3.5. Օգտակար հանածոների պաշարների տարբերակային հաշվարկը: Կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորումը, ընդունված կոնդիցիաների պարամետրերի տարբերակները (ենթատարբերակները), պաշարների առանձին կարգերով հաշվարկային բլոկների եզրագծումը, պաշարների հաշվարկման մեթոդը, «մրրկային» պարունակությամբ նմուշների հաշվառումը, ըստ տարբերակների (ենթատարբերակների) պաշարների հաշվարկման արդյունքները, հարակից տարբերակների միջև հավելաճող պաշարների ընդհանուր գնահատականը, հանքավայրի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների ընդհանուր գնահատականը:

Հանքավայրի (տեղամասի) պաշարները հաշվարկվում են առանձին` յուրացման երկու ժամանակաշրջանների համար:

Առաջին ժամանակաշրջանին են վերագրվում այն պաշարները, որոնք նախատեսվում են մշակել կապիտալ ներդրումների ընդունելի (նորմատիվ) ետգնման ժամկետի սահմաններում: Մնացած պաշարները վերագրվում են յուրացման երկրորդ ժամանակաշրջանին:

Խոշոր և բարդ օբյեկտներում առաջարկվում է նաև յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացում, որոնց պաշարները բնութագրվում են լեռնաերկրաբանական, հիդրո և ինժեներաերկրաբանական պայմանների, մշակման եղանակների, համակարգերի և բացման սխեմաների, օգտակար հանածոների որակի և այլ գործոնների էական տարբերությամբ:

3.6. Մշակման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանները, օգտակար հանածոյի և պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագիրը: Հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական հետազոտությունների տեսակները, մեթոդները և ծավալները: Իրականացված աշխատանքների լիակատարության և որակի բավարարության գնահատականը` հանքավայրի (տեղամասի) մշակման նախագծի կազմման համար: Մակերևութային ջրհոսքերը և ջրավազանները, ստորերկրյա ջրերի տիպերը, հիմնական ջրատար և ջրամերժ հորիզոնները, ստորերկրյա և մակերևութային ջրերի բազմամյա ու տարեկան ռեժիմները: Մակերևութային և ստորերկրյա ջրերի քիմիական կազմն ու բակտերիոլոգիական վիճակը, մետաղների, պոլիմերների, փայտի և բետոնների նկատմամբ ագրեսիվությունը: Հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանների բարդության ընդհանուր գնահատականը: Լեռնային փորվածքներ ջրաներհոսի սպասվող կամ փաստացի քանակը, ջրահեռացման ու ջրիջեցման նախատեսվող միջոցառումները:

Հանքավայրի ապարների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունների բարդության բնութագիրը և գնահատականը, դրանց կազմը, տեկտոնական խախտվածությունը, տեքստուրային և կառուցվածքային յուրահատկությունները: Տվյալներ շրջանի սեյսմականության մասին, սողանքների, սելավահոսքերի առաջացման հնարավորությունները:

Հանքաքարերի և պարփակող ապարների ծավալային զանգվածը (խտությունը), փխրեցման գործակիցը, ֆիզիկամեխանիկական և ֆիզիկատեխնիկական հատկությունները, հանքաքարերի տևապնդելիությունը և ինքնաբռնկումը, ապարազանգվածի ճեղքավորվածության տարածական բնութագիրը, երկրաբանահետախուզական, կապիտալ, նախապատրաստական և շահագործական լեռնային փորվածքների բնութագիրը, դրանց պահպանման եղանակները, տեղեկություններ փլուզումների, արտաթափումների, փլվածքների մասին, օգտակար հանածոյի և պարփակող ապարների կայունության ընդհանուր գնահատականը:

3.7. Հանքավայրի (տեղամասի) տեխնիկատնտեսական գնահատումն ըստ տարբերակների: Մշակման եղանակի ընտրումը, հանքավայրի բացումը և լեռնակապիտալ աշխատանքների ծավալները, ձեռնարկության տարեկան արտադրողականությունն` ըստ պաշարների հաշվարկման տարբերակների (լեռնային հնարավորությունների ստուգմամբ), առանձին հանքամարմինների (հանքամարմինների խմբերի) համար ստորգետնյա մշակման տեխնիկապես կիրառելի համակարգերի ջոկումը` դրանց տեղադրման պայմանների, հզորությունների, հանքաքարի ու պարփակող ապարների կայունության և այլնի հաշվառմամբ, արդյունահանման ժամանակ օգտակար հանածոյի կորզման որակաքանակական ցուցանիշերի հիմնավորումը և համեմատվող մշակման համակարգերի համար շահագործական ծախսերի հաշվարկը (բաց եղանակով մշակման դեպքում տեխնիկատնտեսական ցուցանիշերը որոշվում են ըստ բացհանքի վերջնական եզրագծերի և լեռնային աշխատանքների տեխնոլոգիայի համեմատվող տարբերակների), հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների առանձնացված տիպերի և տեսակների համար` վերամշակման առաջարկվող տեխնոլոգիական սխեմաները, վերամշակման տեխնոլոգիական պարամետրերը, օգտակար հանածոների վերամշակման շահագործական ծախսերը, շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման ընդունված եղանակների և համակարգերի ու արդյունահանված հանքային հումքի վերամշակման ազդեցության աստիճանի գնահատականը և բնապահպանական միջոցառումների ծախսերը (տես սույն հրահանգի 3.8 կետը), հանքավերամշակող ձեռնարկության շինարարության կապիտալ ներդրումները, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման լրիվ ինքնարժեքն ու բերված ծախսերը, տարբեր տեսակների ապրանքային արտադրանքների ընդունված գների հիմնավորումը, 1 տ (1 մ3) օգտակար հանածոյի արժեքը, օգտակար հանածոյի արժողության գործակիցը (կորզվող արժողության և բերված ծախսերի հարաբերությունը), տեսակարար, տարեկան և ընդհանուր (հանքավայրի կամ տեղամասի մշակման ամբողջ ժամկետի համար) շահույթը, այդ թվում` նվազագույն ընդունելին (նորմատիվայինը) և գերնորմատիվայինը, կապիտալ ներդրումների (այդ թվում` արդյունաբերական շինարարության) արդյունավետությունը և ետգնման ժամկետը:

Տեխնիկատնտեսական հաշվարկները կատարվում են ինչպես ամբողջ հանքավայրի (տեղամասի), այնպես էլ օբյեկտի յուրացման առանձնացված ժամանակաշրջանների համար:

Հանքավայրի յուրացման տարածաժամանակային փուլերի առանձնացման դեպքում, երբ դրանք էականորեն տարբերվում են միմյանցից մշակման լեռնաերկրաբանական պայմաններով, օգտակար հանածոյի որակով, մշակման և բացման եղանակներով, արդյունահանման և վերամշակման տեսակարար ծախսերով, կորզվող արժողությամբ, շահույթով, տեխնիկատնտեսական հաշվարկները յուրաքանչյուր փուլի համար իրականացվում են առանձին:

Բարդ և խոշոր օբյեկտների գնահատումը առաջարկվում է իրականացնել համակարգչային մոդելների օգտագործմամբ, որոնք պարունակում են լրացուցիչ տեղեկատվության ստացմանը զուգընթաց ճշտվող բազմաթիվ փոփոխականներ: Այդ մոդելները կարող են օգտագործվել օպտիմալ նախագծային որոշումների ընդունման, տարբեր պարամետրերի, օրինակ, հանքաքարերում օգտակար բաղադրիչների պարունակությունների, արտադրվող արտադրանքների գների և այլնի հնարավոր փոփոխությունների նկատմամբ ֆինանսական զգայունության ստուգման միջոցով նախագծի ռիսկի որոշման ժամանակ:

Ապրանքային արտադրանքի ինքնարժեքը, արժեքը, շահույթը և գերնորմատիվային շահույթը որոշվում են գործող օրենսդրությամբ նախատեսվող տարբեր տեսակի հարկերի, վճարումների, հատկացումների հաշվառմամբ և առանց դրանց հաշվառման: Այդ ցուցանիշերը հանքավայրի (տեղամասի, փուլի) մշակման ամբողջ ժամկետի համար որոշվում են ինչպես առանց դիսկոնտացման, այնպես էլ դիսկոնտացմամբ` դիսկոնտի 10% և 15% դրույքաչափերի կիրառմամբ:

Տեխնիկատնտեսական հաշվարկների ելակետային տվյալները և արդյունքներն ըստ տարբերակների բերվում են աղյուսակում` ցուցանիշերի անվանացանկով, որը բնութագրական է հանքաքարային հանքավայրերի համար:

Մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ում տեխնիկատնտեսական ցուցանիշերը, որպես կանոն, որոշվում են ուղղակի հաշվարկներով:

 

Աղյուսակ

Հանքավայրի (տեղամասի) յուրացման ամփոփիչ տեխնիկատնտեսական ցուցանիշերն

ըստ տարբերակների (ենթատարբերակների)

.__________________________________________________________________________.

|Հ/Հ| Ցուցանիշերի անվանումները |Չափման   |   Ցուցանիշերն  ըստ տարբերակների |

|   |                          |միավորը  |           (ենթատարբերակների)    |

|   |                          |         |_________________________________|

|   |                          |         |I|II|I-ի |III|II-ի |IV|III-ի|և   |

|   |                          |         | |  |և   |   |և    |  |և    |այլն|

|   |                          |         | |  |II-ի|   |III-ի|  |IV-ի |    |

|   |                          |         | |  |միջե|   |միջև |  |միջև |    |

|   |                          |         | |  |հավե|   |հավե-|  |հավե-|    |

|   |                          |         | |  |լաճը|   |լաճը |  |լաճը |    |

|___|__________________________|_________|_|__|____|___|_____|__|_____|____|

| 1 |             2            |  3      |4| 5|  6 | 7 | 8   | 9|  10 |    |

|___|__________________________|_________|_|__|____|___|_____|__|_____|____|

| 1.|Օգտակար հանածոյի          |         | |  |    |   |     |  |     |    |

|   |հետախուզված և  նախնական   |         | |  |    |   |     |  |     |    |

|   |գնահատված  պաշարները.     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- A+B+C1 կարգերով,        |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- C2 կարգով,              |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- ընդամենը  A+B+C1+C2     |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |  կարգերով                |         | |  |    |   |     |  |     |    |

| 2.|Օգտակար բաղադրիչների      |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |պաշարները (A+B+C1+C2      |         | |  |    |   |     |  |     |    |

|   |կարգերով)                 |         | |  |    |   |     |  |     |    |

| 3.|Ընդերքից օգտակար հանածոյի |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |կորզման գործակիցը         |մաս      | |  |    |   |     |  |     |    |

| 4.| Կորզվող պաշարները.       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար հանածոյի,       |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար բաղադրիչների    |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

| 5.|Արդյունահանման ժամանակ    |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |օգտակար հանածոյի որակի    |մաս      | |  |    |   |     |  |     |    |

|   |փոփոխման գործակիցը        |         | |  |    |   |     |  |     |    |

| 6.|Շահագործական պաշարները.   |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար հանածոյի,       |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար բաղադրիչների    |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

| 7.|Օգտակար բաղադրիչների      |         | |  |    |   |     |  |     |    |

|   |միջին պարունակությունները |         | |  |    |   |     |  |     |    |

|   |հետևյալ  պաշարներում.     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- հետախուզված և  նախնական |% (գ/տ)  | |  |    |   |     |  |     |    |

|   |  գնահատված,              |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- կորզվող,                |% (գ/տ)  | |  |    |   |     |  |     |    |

|   |- շահագործական            |% (գ/տ)  | |  |    |   |     |  |     |    |

| 8.|Մակաբացման ապարների ծավալը|հազ.մ3   | |  |    |   |     |  |     |    |

| 9.|Մակաբացման գործակիցը.     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- միջին,                  |մ3/տ     | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |(մ3/մ3)  | |  |    |   |     |  |     |    |

|   |- շահագործական,           |մ3/տ     | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |(մ3/մ3)  | |  |    |   |     |  |     |    |

|   |- եզրագծային              |մ3/տ     | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |(մ3/մ3)  | |  |    |   |     |  |     |    |

|10.|Կազմակերպության տարեկան   |         | |  |    |   |     |  |     |    |

|   |արտադրողականությունը.     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- ըստ լեռնային զանգվածի,  |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- ըստ օգտակար հանածոյի    |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |  հանույթի և  վերամշակման,|         | |  |    |   |     |  |     |    |

|   |- ըստ խտանյութերի,        |հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |- ըստ վերջնական ապրանքային|հազ.տ(մ3)| |  |    |   |     |  |     |    |

|   |  արտադրանքների           |         | |  |    |   |     |  |     |    |

|11.|Օգտակար բաղադրիչների      |%(գ/տ)   | |  |    |   |     |  |     |    |

|   |պարունակությունները       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |խտանյութերում             |         | |  |    |   |     |  |     |    |

|12.|Օգտակար բաղադրիչների      |%(գ/տ)   | |  |    |   |     |  |     |    |

|   |պարունակությունները       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |հարստացման պոչերում       |         | |  |    |   |     |  |     |    |

|13.|Հանքաքարից խտանյութ       |%        | |  |    |   |     |  |     |    |

|   |բաղադրիչների կորզումը     |         | |  |    |   |     |  |     |    |

|14.|Խտանյութերի ելքը          |%        | |  |    |   |     |  |     |    |

|15.|Խտանյութերից վերջնական    |%        | |  |    |   |     |  |     |    |

|   |ապրանքային արտադրանք      |         | |  |    |   |     |  |     |    |

|   |բաղադրիչների կորզումը     |         | |  |    |   |     |  |     |    |

|16.|Պաշարներով կազմակերպության|տարի     | |  |    |   |     |  |     |    |

|   |ապահովվածության ժամկետը   |         | |  |    |   |     |  |     |    |

|17.|Արդյունաբերական           |         | |  |    |   |     |  |     |    |

|   |շինարարության             |         | |  |    |   |     |  |     |    |

|   |(կազմակերպության          |         | |  |    |   |     |  |     |    |

|   |վերակառուցման, ընդլայնման)|մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |կապիտալ ներդրումները,     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |ընդամենը,                 |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |այդ թվում.                |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- հանքի (հանքարանի,       |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  բացհանքի),              |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- հարստացման ֆաբրիկայի,   |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |- մետալուրգիական          |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  (քիմիական) գործարանի    |         | |  |    |   |     |  |     |    |

|18.|Շրջանառու կապիտալը        |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|19.|Ընդհանուր կապիտալ         |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |ներդրումներն, այդ թվում`  |         | |  |    |   |     |  |     |    |

|   |բնապահպանական             |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |միջոցառումների համար      |         | |  |    |   |     |  |     |    |

|20.|Տեսակարար կապիտալ         |         | |  |    |   |     |  |     |    |

|   |ներդրումները.             |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- հանքի,                  |դրամx    | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |տարի/տ   | |  |    |   |     |  |     |    |

|   |- հարստացման ֆաբրիկայի,   |դրամx    | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |տարի/տ   | |  |    |   |     |  |     |    |

|   |- մետալուրգիական գործարանի|դրամx    | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |տարի/տ   | |  |    |   |     |  |     |    |

|21.|Շահագործական ծախսեր.      |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- տարեկան, այդ թվում`     |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |բնապահպանական             |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |միջոցառումների,           |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- պաշարների մշակման       |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  ամբողջ ժամկետի          |         | |  |    |   |     |  |     |    |

|22.|1տ (մ3)-ի ինքնարժեքը.     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար հանածոյի        |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |  արդյունահանման,         |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար հանածոյի        |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |  վերամշակման,            |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- խտանյութի,              |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |- վերջնական արտադրանքի,   |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |  այդ թվում`              |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  հարկերը (թվարկվում են   |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  արտադրանքի ինքնարժեքի   |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  մեջ մտնող հարկերի և     |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |  վճարումների բոլոր       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  տեսակները)              |         | |  |    |   |     |  |     |    |

|23.|1տ (մ3)-ի բերված ծախսերը. |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- օգտակար հանածոյի        |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  արդյունահանման և        |դրամ,    | |  |    |   |     |  |     |    |

|   |  վերամշակման,            |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- խտանյութի,              |դրամ,    | |  |    |   |     |  |     |    |

|   |- վերջնական արտադրանքի    |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|24.|Ապրանքային արտադրանքի     |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |միավորի (գ, տ, մ3)        |         | |  |    |   |     |  |     |    |

|   |իրացման գինը              |         | |  |    |   |     |  |     |    |

|25.|1տ (մ3) օգտակար հանածոյի  |դրամ     | |  |    |   |     |  |     |    |

|   |կորզվող արժողությունը     |         | |  |    |   |     |  |     |    |

|26.|Օգտակար հանածոյի          |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |արժողության գործակիցը.    |մաս      | |  |    |   |     |  |     |    |

|   |առանձին ժամանակաշրջանների |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |և  փուլերի համար,         |մաս      | |  |    |   |     |  |     |    |

|   |այդ թվում` հաշվարկային    |         | |  |    |   |     |  |     |    |

|   |բլոկների համար.           |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- առավելագույն,           |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |մաս      | |  |    |   |     |  |     |    |

|   |- նվազագույն              |միավորի  | |  |    |   |     |  |     |    |

|   |                          |մաս      | |  |    |   |     |  |     |    |

|27.|Ապրանքային արտադրանքի     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |արժեքը (ընդհանուրն ու     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |յուրաքանչյուր հիմնական    |         | |  |    |   |     |  |     |    |

|   |և  ուղեկից օգտակար        |         | |  |    |   |     |  |     |    |

|   |հանածոյի ու բաղադրիչի     |         | |  |    |   |     |  |     |    |

|   |համար առանձին)            |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- տարեկան,                |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |- պաշարների մշակման       |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  ամբողջ ժամկետի          |         | |  |    |   |     |  |     |    |

|28.|Շահույթը.                 |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- տարեկան (այդ թվում` ըստ |         | |  |    |   |     |  |     |    |

|   | ժամանակաշրջանների և      |         | |  |    |   |     |  |     |    |

|   | փուլերի),                |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |այդ թվում` առանց հարկերի  |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |- պաշարների մշակման       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |  ամբողջ ժամկետի,         |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |այդ թվում` առանց հարկերի  |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|29.|Կապիտալ ներդրումների      |տարի     | |  |    |   |     |  |     |    |

|   |ետգնման նորմատիվ ժամկետը  |         | |  |    |   |     |  |     |    |

|30.|Գերնորմատիվային շահույթը. |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- տարեկան,                |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |- պաշարների մշակման       |մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  ամբողջ ժամկետի          |         | |  |    |   |     |  |     |    |

|31.|Կապիտալ ներդրումների      |տարի     | |  |    |   |     |  |     |    |

|   |ետգնման ժամկետը           |         | |  |    |   |     |  |     |    |

|32.|Մաքուր դիսկոնտացված       |         | |  |    |   |     |  |     |    |

|   |եկամուտը.                 |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- դիսկոնտի 10% դրույքաչափի|մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  դեպքում,                |         | |  |    |   |     |  |     |    |

|   |- դիսկոնտի 15% դրույքաչափի|մլն.դրամ | |  |    |   |     |  |     |    |

|   |  դեպքում                 |         | |  |    |   |     |  |     |    |

.__________________________________________________________________________.

 

3.8. Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորումը: Էկոլոգիական հիմնավորումը ձևավորվում է առանձին բաժնի տեսքով և մշակվում է հետևյալ հիմնական սկզբունքների պահպանմամբ.

- հանքավայրի շրջանում կանխատեսվող ազդեցությունների նկատմամբ շրջակա միջավայրի առկա վիճակի և դրա հիմնական բաղադրիչների կայունության հաշվառում,

- շրջակա միջավայրի վրա բոլոր ենթադրվող տեսակի ազդեցությունների (քիմիական, ֆիզիկական, սոցիալ-տնտեսական) պարտադիր համալիր դիտարկում,

- հանքավայրի մշակման և օգտակար հանածոյի վերամշակման յուրաքանչյուր եղանակի դեպքում շրջակա միջավայրի փոփոխության պատճառ հանդիսացող արտադրության հիմնական և օժանդակ տեխնոլոգիաների բոլոր տարրերի խոշորացված գնահատում,

- հավանական վթարային իրավիճակների պարտադիր գնահատում և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հնարավոր բնույթի որոշում,

- ենթադրվող նախագծային լուծումների տարբերակների այլընտրանքայնությունը, ներառյալ` «հրաժարում նախագծից» տարբերակը,

- արտադրական գործունեության շրջանում սոցիալ-տնտեսական հայեցակետերի, բնակչության զբաղվածության ձևերի ու մակարդակի, բժշկակենսաբանական և ժողովրդագրական իրավիճակների հաշվառում,

- այնպիսի լուծումների գերակայություն, որոնց իրականացումը կազմակերպության շինարարության, շահագործման և լուծարման ժամանակ չի հանգեցնում շրջակա բնական միջավայրի անշրջելի կամ ճգնաժամային փոփոխությունների և չի սպառնում կազմակերպության անձնակազմի ու բնակչության առողջությանը և վերջինիս կենսագործունեության պայմաններին` ուղղակի, անուղղակի, կուտակային ու այլ տեսակի ազդեցությունների դեպքում:

Հնարավոր էկոլոգիական հետևանքների և դրա հետ կապված նյութական ու ֆինանսական ծախսերի գնահատումը իրականացվում է հանքավայրերի արդյունաբերական գնահատման բոլոր փուլերում` տարբեր աստիճանի մանրակրկիտությամբ և համարվում է հետագա լուծումների` հետախուզման ծրագրերի իրացման կամ օբյեկտի արդյունաբերական յուրացմանը նախապատրաստման, ընտրության վրա ազդող էական գործոն:

Տեխնիկական լուծումների էկոլոգիական հիմնավորման մոտավոր կառուցվածքը ունի հետևյալ տեսքը.

- ընդհանուր տեղեկություններ կազմակերպության վերաբերյալ,

- նախատեսվող գործունեության շրջանում բնական միջավայրի առկա իրավիճակը,

- բնական միջավայրի վրա ազդեցության հիմնական աղբյուրները և տեսակները,

- մթնոլորտային օդի աղտոտման կանխատեսումն ու գնահատումը,

- մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման կանխատեսումն ու գնահատումը,

- հողային ռեսուրսների վրա ազդեցության կանխատեսումը,

- բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցության կանխատեսումը,

- հավանական վթարային իրավիճակների գնահատումը,

- արտադրական թափոնների օգտահանումը,

- սոցիալ-ժողովրդագրական փոփոխությունների կանխատեսումը,

- բնապահպանական միջոցառումները և դրանց տնտեսական գնահատումը:

3.9. Կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը և պաշարների ստուգիչ հաշվարկը: Հանքավայրի (տեղամասի) յուրացման առանձնացված ժամանակաշրջանների և փուլերի համար հիմնավորվում են կոնդիցիաների տարբերակված պարամետրեր: Յուրացման առանձնացված ժամանակաշրջանների և փուլերի սահմաններում կոնդիցիաների պարամետրերի տարբերակված հիմնավորում պահանջվում է իրականացնել նաև.

- մշակման և բացման տարբեր եղանակների համար,

- օգտակար հանածոյի արդյունաբերական տարբեր տիպերի և դրանց օգտագործման ուղղությունների համար,

- օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տարբեր տեխնոլոգիաների ու մշակման համակարգերի համար,

- օգտակար հանածոների մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության և հզորությունների, վերջիններիս և դրանց պարփակող ապարների ֆիզիկատեխնիկական բնութագրերի էական տարբերության դեպքում:

Տեխնոլոգիական լուծումների ընտրության և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ որպես օպտիմալության չափանիշ ընդունվում է.

- առաջին ժամանակաշրջանի համար, այսինքն կապիտալ ներդրումների ետգնման նորմատիվ ժամկետի սահմաններում` այդ ժամանակաշրջանի պաշարների մշակման ամբողջ ժամկետում առավելագույն գերնորմատիվային շահույթը.

- երկրորդ ժամանակաշրջանի համար` այդ ժամանակաշրջանի պաշարների մշակման ամբողջ ժամկետում առավելագույն շահույթը:

Գերնորմատիվային շահույթի հիման վրա խնդիրների լուծմամբ ապահովվում է հանքային հումքի սահմանային որակով (օրինակ, եզրագծային, նվազագույն արդյունաբերական պարունակություններ) և մշակման լեռնաերկրաբանական պայմաններով (օրինակ, բաց աշխատանքների սահմանային խորություն, օգտակար հանածոյի նվազագույն հզորություն) հավելաճող պաշարների կորզվող արժողության և այդ նույն պաշարների արդյունահանման ու վերամշակման հավելաճային բերված ծախսերի հավասարությունը: Այս դեպքում ապահովվում է այդ պաշարների յուրացման համար անհրաժեշտ լրացուցիչ կապիտալ ներդրումների ետգնման նորմատիվ ժամկետը:

Օպտիմալության երկրորդ չափանիշի կիրառումը թույլ է տալիս հաշվեկշռայինին վերագրել այն պաշարները, որոնց յուրացումը չի բերում երկրորդ ժամանակաշրջանի պաշարների մշակումից ստացվող շահույթի կրճատման:

Կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը պետք է իրականացվի կարևորագույն տեխնիկական, տնտեսական և կազմակերպչական լուծումների օպտիմալացման հետ միաժամանակ: Ընդունվող լուծումները հատկապես մանրակրկիտ փաստարկվում են առաջին ժամանակաշրջանի պաշարների յուրացման համար:

Հաստատման առաջարկվող կոնդիցիաների պարամետրերի կիրառմամբ իրականացվում է հիմնական, ուղեկից և համատեղադրված օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարների ստուգիչ հաշվարկ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել յուրացման առաջին ժամանակաշրջանի պաշարների եզրագծման և հաշվարկման վրա:

 

4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

 

4.1. Շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ն կազմվում է ընդերքօգտագործողի կողմից հանքավայրի մշակման ընթացքում, դրա կոնկրետ` երկրաբանորեն տարանջատված տեղամասերի, առանձին հանքակուտակների, հանքամարմինների, այդ թվում` հանքավայրի (տեղամասի) լրահետախուզման և շահագործման գործընթացում լրացուցիչ բացահայտվածների գնահատման նպատակով: Շահագործական կոնդիցիաներով կարող են ճշտվել օգտահանվող ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների անվանացանկն ու ծավալները` ստեղծված շուկայական իրավիճակի հաշվառմամբ: Շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ն մշակվում է ընդերքօգտագործողի կողմից, որպես կանոն, սահմանափակ ժամկետի (5-10 տարի) համար, որը համապատասխանում է այդ ժամանակաշրջանում շահագործվելիք օգտակար հանածոների մարմինների տեխնոլոգիապես առանձնացված մասերի (հարկերի, շահագործական բլոկների, խուցերի, հանքաստիճանների և այլն) պաշարներին: Ընդ որում, պետք է ապահովվի արդյունաբերական յուրացման մեջ ժամանակավորապես չընդգրկվող պաշարների պահպանությունը:

4.2. Շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է պարունակի.

- հանքավայրի գնահատվող մասի երկրաբանական, լեռնատեխնիկական, տեխնոլոգիական և այլ պարամետրերը բնութագրող ելակետային նյութերը, ինչպես նաև տեղեկատվություն ստեղծված տնտեսական պայմանների (գների, հարկերի և այլնի) մասին, որոնց փոփոխությունը հանքավայրի շահագործման դեպքում առաջացնում է մանրազնին կոնդիցիաների ճշգրտման անհրաժեշտություն,

- գործող կազմակերպության փաստացի տեխնիկատնտեսական ցուցանիշերը և դրանց վերլուծությունը,

- պարտադիր կամ նախաձեռնվող աուդիտորական ստուգման նյութերը, որոնք հաստատում են կազմակերպության հայտարարագրված ծախսային ու եկամտային ցուցանիշերի հիմնավորվածությունը,

- հանքավայրի գնահատվող մասերի սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման և համալիր վերամշակման առաջիկա շահագործական ծախսերի մեծության հաշվարկային հիմնավորումը, ապրանքային արտադրանքի գործող գները և այլ ցուցանիշեր (օգտակար հանածոյի կորուստներ և աղքատացում, հարստացման խտանյութերում ու հարստապոչերում հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակություններ, բաղադրիչների կորզում խտանյութ ու վերջնական արտադրանք և այլն),

- շահագործական կոնդիցիաների պարամետրերի տարբերակված հիմնավորումը,

- հանութային միավորների մշակման պլանն ըստ տարիների` շահագործական բլոկների տնտեսական բնութագրերի (ինքնարժեք, շահույթ, շահութաբերություն) տարբերակմամբ` գների առկա մակարդակի և դրանց ենթադրվող փոփոխությունների դեպքում,

- հանքավայրի ամբողջ պաշարների վրա շահագործական կոնդիցիաների կիրառման ազդեցության գնահատումը և դրա մշակման հիմնական պարամետրերը,

- հանքավայրի հետախուզման և մշակման արդյունքների համադրման նյութերը:

4.3. Տեխնոլոգիական լուծումների ընտրության և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման ժամանակ որպես օպտիմալության չափանիշ ընդունվում է հանքավայրի պաշարների մնացորդի մշակման ամբողջ ժամկետում ստացվող առավելագույն շահույթը:

 

5. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՈՐՈՆՈՂԱԳՆԱՀԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 

5.1. Հանքավայրում մանրազնին հետախուզմանն անցնելու նպատակահարմարության ՏՏԶ-ները մշակվում են նույն կառուցվածքով, ինչպես մանրազնին կոնդիցիաների ՏՏՀ-ները (տես բաժին 3): Սակայն, կապված տեղեկատվության պակաս լրիվության և դրա ոչ բարձր հավաստիության հետ, տեխնիկատնտեսական հաշվարկները կարող են կատարվել հիմնավորված խոշորացված ցուցանիշերի լայն կիրառմամբ:

5.2. Նախնական կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը իրականացվում է նույն սկզբունքներով, ինչպես մանրազնին կոնդիցիաներինը:

5.3. ՏՏԶ-ում բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների մանրամասնում պահանջող հանքավայրի մասերի, տեղամասերի և օգտակար հանածոների մարմինների առանձնացման հիմնավորումը և տրվում են առաջարկություններ օբյեկտի հետախուզվածության նպատակահարմար աստիճանի վերաբերյալ` Դասակարգմանը համապատասխան:

5.4. Օբյեկտում նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարության վերաբերյալ ՏՏՆ-ն` գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ, առաջարկվում է մշակել հետևյալ մոտավոր կառուցվածքին համապատասխան.

- ներածություն,

- ընդհանուր տեղեկություններ,

- գնահատվող օբյեկտի շրջանի երկրաբանական կառուցվածքը,

- որոնված տեղամասերի համառոտ լեռնաերկրաբանական բնութագիրը,

- բացահայտված պաշարների և ռեսուրսների գնահատումը,

- օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական բնութագիրը,

- ընդերքի համալիր յուրացման հնարավորությունները և բնապահպանական հայեցակետերը,

- տեխնոլոգիական և կազմակերպչական լուծումները,

- սպասվող կապիտալ ներդրումները, շահագործական ծախսերը, ապրանքային արտադրանքի արժեքը,

- օբյեկտի տնտեսական ներուժի գնահատումը և նախնական հետախուզման անցկացման նպատակահարմարությունը,

- գնահատանքային կոնդիցիաների պարամետրերի կազմի հիմնավորումը և դրանց հաշվարկը,

- հիմնական եզրահանգումները և առաջարկությունները` նախնական հետախուզման իրականացման համար:

5.5. ՏՏՆ-ում տեխնիկատնտեսական հաշվարկները կարող են կատարվել նմանակ օբյեկտների նախագծերի և գործող կազմակերպության ցուցանիշերի օգտագործմամբ, համապատասխան ճշգրտումների հիմնավորմամբ:

5.6. Գնահատանքային կոնդիցիաների պարամետրերը հիմնավորվում են հանքավայրի պաշարների մշակումից ստացվող շահույթի առավելարկման հիման վրա:

5.7. Գնահատանքային կոնդիցիաների պարամետրերի տարբերակված որոշումը հարկավոր է կատարել միայն մշակման տարբեր եղանակների և օգտակար հանածոյի տարբեր արդյունաբերական տիպերի (վերամշակման տեխնոլոգիական պարամետրերի էական տարբերության դեպքում) համար:

 

6. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ

 

6.1. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման աշխատանքների պարտադիր գծագրական նյութերն են.

- անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների շրջանի երկրաբանական քարտեզը,

- հանքավայրի երկրաբանական քարտեզը` կտրվածքներով,

- նմուշարկման հատակագծերը, հորատանցքերի սյունակները (մեկ օրինակից),

- հորիզոնների և պաշարների հաշվարկման հատակագծերը, կտրվածքները, օգտակար հանածոների մարմինների պրոյեկցիաներն ուղղաձիգ (հորիզոնական) հարթության վրա,

- բացհանքի եզրագծերը:

6.2. Գծագրական նյութերը պետք է արտահայտեն.

- գնահատվող օբյեկտի շրջանի ենթակառուցվածքը,

- հանքավայրի կառուցվածքային (շերտագրական) դիրքը, դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները, օգտակար հանածոների մարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, դրանցում օգտակար բաղադրիչների, հանքային հումքի արդյունաբերական տիպերի (տեսակների) տարածական բաշխվածությունը,

- ըստ եզրագծային պարունակության տարբերակների` հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների հաշվարկման եզրագծերը, օգտակար հանածոների մարմինների հզորությունները, անհանք և ոչ կոնդիցիոն միջակայքերի հզորություններն ու երկարություններն` ըստ տարածման և անկման, օգտակար հանածոյի որակի ցուցանիշերը,

- պաշարների մշակման սահմանները, բացհանքի վերջնական եզրագծերը` կտրվածքներով,

- հանքավայրի բացման սխեման և լեռնային աշխատանքների ազդեցության գոտին,

- մարված պաշարների սահմանները` հետախուզման և շահագործման տվյալների համադրմամբ,

- կազմակերպության հիմնական օբյեկտների տեղադրման սխեման:

6.3. Բոլոր գծագրական նյութերը պետք է լինեն դիտողական և ընթեռնելի:

 

7. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի տեքստային մասը ձևավորվում է համակարգչի միջոցով:

7.2. Նյութերը պետական փորձաքննության են ներկայացվում 4 օրինակից, կոշտ կազմով: Նշված նյութերի հետ մեկտեղ, 5 օրինակից, չկազմված վիճակում ներկայացվում է հեղինակային համառոտ տեղեկանք` ՏՏՀ-ի, ՏՏԶ-ի կամ ՏՏՆ-ի հիմնական դրույթների վերաբերյալ:

 

 

pin
Օգտակար հանածոների հանձնաժողով
12.12.2000
N 86
Հրաման