Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐԻ-ՏԵՔՍՏԻԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՄՐԻ-ՏԵՔՍՏԻԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ Լ ...

 

 

040.0998.171001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հոկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2001 թվականի N 998

 

«ԳՅՈՒՄՐԻ-ՏԵՔՍՏԻԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով հինգօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն` լուծարվող «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները գրանցելու նպատակով:

3. Լուծարման հանձնաժողովին`

i

ա) քսանօրյա ժամկետում «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության գույքը (ցանկը կցվում է) վարձակալության հանձնել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը.

բ) «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը կազմելիս` հաշվի առնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքները.

գ) «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով բաժնետիրական ընկերության գույքից արտադրական ստորաբաժանումները, բացառությամբ Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքի, որպես գույքային համալիր (մի քանի գույքային համալիր) մրցույթով վաճառելու դեպքում որպես մրցույթի պայման նախատեսել Համաշխարհային բանկի կողմից Միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1994 թվականի փետրվարի 18-ին կնքված «Զարգացման վարկի մասին» համաձայնագրին համապատասխան «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությանը հատկացված վարկի և տոկոսների մարումը (համամասնորեն).

i

դ) մեկամսյա ժամկետում «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության «Կռունկ» պիոներական ճամբարի շենքն անհատույց օտարել Հայ առաքելական եկեղեցուն.

ե) Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության միջև 1995 թվականի հուլիսի 21-ին կնքված N 6 ենթավարկային պայմանագրով ընկերությանը տրամադրված 400.000 ԱՄՆ-ի դոլար վարկի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած վարկային պարտավորությունների դիմաց ընկերության երկհարկանի մանկապարտեզի շենքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգին համապատասխան 6041.37 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության, շենքի գնահատված արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած վարկային պարտավորությունների դիմաց ընկերության «Արագած» մարզամշակութային կենտրոնի շենքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով 43049,2 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքի 33,7 տոկոսի չափով` 14513 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` շենքի գնահատված արժեքի 33,7 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած վարկային պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին.

է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում բանակցել համապատասխան իրավասու կողմերի (այդ թվում` «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության վարչական շենքի գնորդի) հետ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Շիրակի մարզային ոստիկանությանը վարչական շենք տրամադրելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 15.12.01 թիվ 1229, լրաց. 11.07.02 թիվ 1003-Ա, 14.11.02 թիվ 2169-Ա, 20.02.03 թիվ 185-Ա, 02.05.03 թիվ 509-Ա որոշումներ)

4. Լուծարվող «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:

5. Լուծարվող «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը քսանօրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

ՑԱՆԿ

ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ-ՏԵՔՍՏԻԼ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.___________________________________________________.

|NN |          Անվանումը           |    Թիվը        |

|ը/կ|                              |                |

|___|______________________________|________________|

| 1.|Ավտոմատ սնուցող ԱՊ-18         |    4 հատ       |

|___|______________________________|________________|

| 2.|Փաթաթող մեքենա                |    1 հատ       |

|___|______________________________|________________|

| 3.|Հինող մեքենա                  |    4 հատ       |

|___|______________________________|________________|

| 4.|Օսլայող մեքենա                |    4 հատ       |

|___|______________________________|________________|

| 5.|Հանգուցակապող մեքենա          |    4 հատ       |

|___|______________________________|________________|

| 6.|Թել քաշող հաստոց              |    3 հատ       |

|___|______________________________|________________|

| 7.|Գործող հաստոց ԱՏՊՌ-120-4      |    30 հատ      |

|___|______________________________|________________|

| 8.|Գործող հաստոց ՍՏԲ-250         |    25 հատ      |

|___|______________________________|________________|

| 9.|Խոտանող մեքենա                |    5 հատ       |

|___|______________________________|________________|

|10.|Գործող հաստոց ԱՏՄ-175         |    6 հատ       |

|___|______________________________|________________|

|11.|Գործող հաստոց ԱՏ-100-5Մ       |    10 հատ      |

|___|______________________________|________________|

|12.|Ներկող ագրեգատ ԱԿԴ            |    1 լրակազմ   |

|___|______________________________|________________|

|13.|Տպող մեքենա                   |    1 հատ       |

|___|______________________________|________________|

|14.|Գզող մեքենա                   |    1 հատ       |

|___|______________________________|________________|

|15.|Փորագրող սարք                 |    1 լրակազմ   |

.___________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2001
N 998
Որոշում