040.0971.101001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2001 թվականի N 971
i
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «ԱՊՀ մասնակից պետություններում ներմուծվող ապրանքների նկատմամբ տեխնիկական, բժշկական, դեղագործական, սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական նորմերի, կանոնների և պահանջների կիրառման մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկությանը: