ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1578-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) հավելվածի 2-րդ կետում «կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային (տարածքային) մարմին (այսուհետ` հարկային (տարածքային) մարմին)» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով.
i
2) հավելվածում «հարկային (տարածքային) մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) հարկային մարմին է ներկայացնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ (այսուհետ` հայտ)` հարկային մարմնի կողմից սահմանված ձևի: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`
1) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայական.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռքբերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի պայմանագրի բնօրինակ:».
i
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ կետերով.
«5.1. Հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում` հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում` սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին: Սույն կետի կիրառության իմաստով` հայտը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
5.2. Հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` եկամտային հարկի վերադարձման համար` հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:
5.3. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարի` առնվազն ութօրյա վավերականությունը և վարկառուին պատկանելիությունը, ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգին համապատասխան, որի նպատակով վարկառուն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի միջոցով տրամադրում է իր համաձայնությունը` բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով իր բանկային հաշվի համարի վավերականությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմամբ ստուգելու համար:
5.4. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:
5.5. Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները` դրամով: Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառված տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը:».
5) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև համապատասխան տեղեկանքը` հարկային մարմնի սահմանած կարգով, եթե մինչև այդ ներկայացված` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:».
i
6) հավելվածի 7-րդ կետում «եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ» բառերով.
7) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին: Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`
1) այն ներկայացնելու պահին համապատասխան ժամանակահատվածի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն.
2) չեն ներկայացվել սույն կարգի 5.4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.
3) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.
4) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառուն ծանուցվել է և այդ գումարը` հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը:».
8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
i
«8.1. Հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են` ըստ դրանց ներկայացման հերթականության:».
9) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձնապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր` վարկառուի բանկային հաշվին:».
10) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը.
i
11) 11-րդ կետում «փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: Հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ նույն կետի 7-րդ ենթակետում «եկամտային հարկի հաշվեհամարը» բառերը` «գանձապետարանի տարանցիկ հաշվի համարը» բառերով.
i
12) հավելվածի 12-րդ կետը «վարկառուի բանկային հաշվին» բառերից հետո լրացնել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերով.
13) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.
i
«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու ժամանակահատվածի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:».
i
14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ կետերով.
«14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում:
15. Վերադարձված գումարը բանկի կողմից մերժվելու դեպքում բանկի կողմից փոխանցվում է գանձապետարանի տարանցիկ հաշվին` նշելով մերժման հիմքը, որի մասին հարկային մարմինը ծանուցում է վարկառուին: Վարկառու ֆիզիկական անձը համապատասխան տվյալները ճշտելուց հետո ներկայացնում է եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում, որի հիման վրա կատարվում է գումարի վերադարձ վարկառուի բանկային հաշվին` գանձապետարանի տարանցիկ հաշվից:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և որոշման հավելվածի 10-րդ կետերը.
i
2) որոշման հավելվածում`
i
ա. 2-րդ կետում «կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին (այսուհետ` հարկային մարմին)» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ (այսուհետ` հայտ)` հարկային մարմնի կողմից սահմանված ձևի: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`
1) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականը, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.
4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռքբերված (բերվող) լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող), իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռքբերված (բերվող) լինելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրի բնօրինակ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագրի բնօրինակը (առուվաճառքի նախնական պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիր):»,
i
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ կետերով.
«5.1. Հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում` հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում` սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին: Սույն կետի կիրառության իմաստով` հայտը մերժվում է, եթե`
1) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.
2) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.
3) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:».
5.2. Հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` եկամտային հարկի վերադարձման համար` հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:
5.3. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարի` առնվազն ութօրյա վավերականությունը և վարկառուին պատկանելիությունը, ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգին համապատասխան, որի նպատակով վարկառուն դիմումի միջոցով տրամադրում է իր համաձայնությունը` բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով իր բանկային հաշվի համարի վավերականությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմամբ ստուգելու համար:
5.4. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:
5.5. Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները` դրամով: Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառված տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը:»,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև տեղեկանքը, եթե մինչև այդ ներկայացված` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:»,
i
ե. 7-րդ կետում «եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 10-ից» բառերով,
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին: Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`
1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.
2) չեն ներկայացվել սույն կարգի 5.4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.
3) վարկառուն տվյալ ժամանակաշրջանում օգտվել է ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.
4) սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում առաջանում են սույն կարգի 5.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված հանգամանքները.
5) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.
6) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառուն ծանուցվել է և այդ գումարը` հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը:»,
i
է. 8.1-ին կետում «վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին» բառերը փոխարինել «վարկառուներին» բառով,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.2-րդ կետով.
i
«8.2. Հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են` ըստ դրանց ներկայացման հերթականության:»,
թ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր` վարկառուի բանկային հաշվին:»,
i
ժ. 11-րդ կետում «փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: Հարկային մարմնի կողմից» բառերով, իսկ նույն կետի 7-րդ ենթակետում «եկամտային հարկի հաշվեհամարը» բառերը` «գանձապետարանի տարանցիկ հաշվի համարը» բառերով,
i
ժա. 12-րդ կետը «վարկառուի բանկային հաշվին» բառերից հետո լրացնել «և վերադարձի մասին հարկային մարմնի կողմից ծանուցվում է վարկառուին» բառերով,
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.
i
«13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու եռամսյակի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ և 15-րդ կետերով.
i
«14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու եռամսյակի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում:
15. Վերադարձված գումարը բանկի կողմից մերժվելու դեպքում բանկի կողմից փոխանցվում է գանձապետարանի տարանցիկ հաշվին` նշելով մերժման հիմքը, որի մասին հարկային մարմինը ծանուցում է վարկառուին: Վարկառու ֆիզիկական անձը համապատասխան տվյալները ճշտելուց հետո ներկայացնում է եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում, որի հիման վրա կատարվում է գումարի վերադարձ վարկառուի բանկային հաշվին` գանձապետարանի տարանցիկ հաշվից:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ժբ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարկառու ֆիզիկական անձանց կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի վերադարձի մասին դիմումների հիման վրա եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 սեպտեմբերի 2021 թվական: