ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման`
1) 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
i
2) N 4 հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) կենսաթոշակառուի անվամբ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները կենսաթոշակառուին մատուցել, այդ թվում` կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում կամ ավտոմատ գանձման մեքենաների կամ կանխիկացման այլ ինքնասպասարկման սարքերի միջոցով Էլեկտրոնային փողը կանխիկացնել, անվճար (առանց միջնորդավճարների): 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է կենսաթոշակառուն).».
3) N 4 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Սույն պայմանագրով նախատեսված` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցում է անվճար:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման`
i
1) N 4 հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) նպաստառուի անվամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները մատուցել, այդ թվում` նպաստառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում կամ ավտոմատ գանձման մեքենաների կամ կանխիկացման այլ ինքնասպասարկման սարքերի միջոցով Էլեկտրոնային փողը կանխիկացնել, անվճար (առանց միջնորդավճարների): 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում նպաստառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել նպաստառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է նպաստառուն).».
i
2) N 4 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Սույն պայմանագրով նախատեսված` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին ծառայությունները քաղաքային բնակավայրերում մատուցում է անվճար:»:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համատեղ առաջարկություն` «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակները, նպաստները կանխիկ եղանակով և գյուղական բնակավայրերում անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման սակագների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2021 թվական: