040.0951.051001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2001 թվականի N 951
i
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ` ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 23/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 645 որոշման կատարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության գիտամեթոդական խորհրդի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Թումանյան փողոցի N 23/1 հասցեում գտնվող պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի տեղափոխումն ու այդ նպատակով Մելիք-Ադամյան փողոցի ազատ հատվածում Հայաստանի հանրապետական կուսակցությանն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 500 քառ. մ մակերեսով հողամասի հատկացումը` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով` դադարեցնելով հուշարձան հանդիսացող շենքի զբաղեցրած տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքը:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սահմանված կարգով ապահովել հողամասի հատկացման և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները.
բ) կազմակերպել հուշարձանի չափագրման և տեղափոխման նախագծի կազմման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 5-ից: