Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ...

03.10.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.04.1996  -ից մինչեւ   03.10.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 01.09.97 թիվ 415 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1996 թ. թիվ 233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կոլեգիայի կազմը` 17 անդամ:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման հավելվածում 6-րդ տողի 3-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «4» թվով և 4-րդ սյունակի «2» թիվը` «1» թվով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի մայիսի 23-ի «Հայկական ՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության արդյունաբերության կառավարման կառուցվածքը կատարելագործելու մասին» թվ 276 որոշումը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 582 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թ. ապրիլի 22-ի

թիվ 233 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հետագա զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության համար, նպաստում է շուկայական հարաբերությունների ծավալման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանն ու ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովմանը:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) մասնակցությունը հանրապետության արդյունաբերության զարգացման ստրատեգիայի, կառուցվածքային և ինվեստիցիոն քաղաքականության մշակմանը և ոլորտում դրանց իրագործման ապահովմանը.

բ) պետական պատվերի կատարման ապահովումը.

գ) ոլորտում արտահանումը խթանող արտաքին տնտեսական գործունեության իրականացումը.

դ) իր իրավասության սահմաններում սեփականաշնորհման գործընթացին մասնակցությունը.

ե) համակարգի ձեռնարկություններում կառավարման և գործունեության արդյունավետ համակարգերի արմատավորմանն աջակցումը.

զ) միջպետական պայմանագրերի նախապատրաստման գործընթացին մասնակցությունը.

է) աշխատանքի անվտանգության ոլորտում գործող օրենսդրության պահպանման վերահսկումը.

ը) կադրերի վերապատրաստման քաղաքականության իրականացումը.

թ) օպերատիվ աշխատանքների իրականացումը.

ժ) մասնակցությունն արդյունաբերության ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծերի մշակմանը.

ի) համակարգի գիտատեխնիկական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

լ) մասնակցությունը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականության մշակմանը և իրականացմանը.

խ) համակարգում ստանդարտների, նորմատիվների և արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կատարմանը նպաստելը.

ծ) շուկայական տնտեսությանն անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը նպաստելը.

կ) մասնակցությունը հանրապետական սոցիալ-տնտեսական զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, պետական բյուջեի նախագծերի մշակմանը.

հ) պետական գույքի արդյունավետ օգտագործման ապահովումը, գույքի պահպանման և օտարման, դուրսգրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

ձ) միջգերատեսչական պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը.

ղ) համակարգի և առանձին ձեռնարկությունների գործունեության վերլուծումը և անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական մյուս մարմինների ու դրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով իր ենթակայության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա/ մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

բ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

գ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

դ/ Իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հրամաններն ու հրահանգները:

7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ/ սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե/ հավանություն է տալիս իր ենթակայության պետական կառավարման հանրապետական մարմնի կանոնադրության նախագծին.

գ/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

է/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

ը/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի մեջ մտնող պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ, բացառությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ղեկավարների:

10. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, համակարգի և ոլորտի այլ ղեկավար աշխատողներ: Նախարարության կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

12. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարությունը ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում, զարգացում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:

14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

15. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:

16. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

17. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

18. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

19. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

20. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

21. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

22. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

23. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումը կատարվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.04.1996
N 233
Որոշում