ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2021 թվականի N 1238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգում (այսուհետ` կարգ)» կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում` իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2) կարգի N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1238-Ն որոշման
Ձև N 2
ԱԿՏ N 02 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
______________________________________________________________
(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը |Ընդհանուր|Անշարժ |Անշարժ |Հատկացված |Ծանո-|
|ը/կ| |մակերեսը |գույքի |գույքի |հողամասի |թա- |
| | |(քառ. |գնա- |գնահատված |ընդհանուր |գրու-|
| | |մետր) |հատված |շուկայական |մակերեսը |թյուն|
| | | |շուկա- |արժեքում |(քառ. մետր)| |
| | | |յական |ներառված |և տվյալ | |
| | | |արժեքը |հատկացված |պահին | |
| | | | |հողամասի |գործող | |
| | | | |գնահատված |կադաստրային| |
| | | | |շուկայական |արժեքը | |
| | | | |արժեքը | | |
| | | | |(լրացվում է| | |
| | | | |առանձին | | |
| | | | |գնահատված | | |
| | | | |լինելու | | |
| | | | |դեպքում) | | |
|___|____________________|_________|________|___________|___________|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
|1. |Շենքեր և | | | | | | |
| |շինություններ` | | | | | | |
| |հատկացված հողամասի | | | | | | |
| |նկատմամբ | | | | | | |
| |իրավունքներով | | | | | | |
| |հանդերձ | | | | | | |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
|2. |Կառուցվածքներ և | | | | | | |
| |փոխանցող | | | | | | |
| |հարմարանքներ | | | | | | |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
|3. |Բազմամյա տնկարկներ` | | | | | | |
| |հատկացված հողամասի | | | | | | |
| |նկատմամբ | | | | | | |
| |իրավունքներով | | | | | | |
| |հանդերձ | | | | | | |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
|4. |Շահագործման մեջ | | | | | | |
| |չգտնվող անշարժ | | | | | | |
| |գույք` հատկացված | | | | | | |
| |հողամասի նկատմամբ | | | | | | |
| |իրավունքներով | | | | | | |
| |հանդերձ | | | | | | |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
|5. |Չկառուցապատված | | | | | | |
| |հողամասեր** | | | | | | |
|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|
| |Ընդամենը` | | | | | | |
._________________________________________________________________________.
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության: ** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ) ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գնահատող կազմակերպության ___________________ ______________________
ղեկավար` (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ ___________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հուլիսի 2021 թվական: