040.0920.011001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2001 թվականի N 920
i
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՉՎԱՃԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների հայեցակարգային ծրագրի մասին» N 246 որոշման պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2000 թվականի ապրիլի 3-ին փոխանակված նոտայի համաձայն տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը աճուրդային կարգով իրացնելու նպատակով հատկացված «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի 28 տրակտորից 8-ը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, որպես ներդրում կանոնադրական կապիտալում, արժեքի FOB գնով հատկացնել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` վարձակալական հիմունքներով դրանց շահագործումը կազմակերպելու համար:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) ելնելով Հայաստանի Հանրապետությունում մեքենայացված դաշտային աշխատանքների ու ձևավորված սպասարկումների ծախսերի կառուցվածքից և սակագների միջին մակարդակից` «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալությամբ տրվող գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան նվազագույն վարձակալության վճարի չափը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, սահմանել «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի մեկ տրակտորի և գյուղատնտեսական գործիքների համար` 150 հազ. դրամ, իսկ վարձակալության ժամկետը` 10 տարի:
Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանված վարձավճարն ինդեքսավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ տարվա սղաճի միջին տարեկան ցուցանիշի չափով.
բ) մեկամսյա ժամկետում ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից: