Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ ...

 

 

040.0911.290901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2001 թվականի N 911

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է):

i

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը, բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի լուծարման գործընթացի իրականացումը հանձնարարել, ինչպես նաև հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

(2-րդ կետը փոփ. 13.06.05 թիվ 685-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. «Երառսպասարկում» ՊՁ թիվ 3 դուստր ձեռնարկություն

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.07.04 թիվ 1156-Ն որոշում)

i

3. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 6 «Մանրամեծածախ բազա» դուստր ձեռնարկություն

4. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 36 «Տոնավաճառ» դուստր ձեռնարկություն

5. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 117 դուստր ձեռնարկություն

6. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ թիվ 231 դուստր ձեռնարկություն

7. «Երառսպասարկում» ՊՁ «Հ. 584 տնտհաշվարկային խանութ» դուստր ձեռնարկություն

8. «Երառսպասարկում» ՊՁ «թիվ 707» դուստր ձեռնարկություն

9. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ «թիվ 722» դուստր ձեռնարկություն

10. Երևանի առևտրի սպասարկումների ՊՁ թիվ 10 դուստր ձեռնարկություն («Հայառիմպեքս»)

11. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի թիվ 1 դուստր ձեռնարկություն

12. Մասսայական սննդի «թիվ 3» դուստր ձեռնարկություն

13. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 5» դուստր ձեռնարկություն

14. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ մասսայական սննդի «թիվ 7» դուստր ձեռնարկություն

15. «Երառսպասարկում» ՊՁ «Մարզահամերգային համալիր մասսայական սննդի կոմպլեքս» դուստր ձեռնարկություն

16. Երևանի առևտրի և սպասարկումների ՊՁ Մյասնիկյան շրջանի «Պտուղբանջարառ» դուստր ձեռնարկություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.2001
N 911
Որոշում