Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ...

 

 

040.0868.180901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2001 թվականի N 868

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված ադմինիստրատորի լիազորությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ադմինիստրատորի աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 95000 ԱՄՆ-ի դոլարը` Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025128» և «TF 025754» դրամաշնորհների հաշվին` ամսական 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ծախսերի նախահաշվի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա) համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքները կազմակերպելու մասին» N 808 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

i

բ) մինչև 2002 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ադմինիստրատորի աշխատանքների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 05.06.02 թիվ 684, 18.07.02 թիվ 1053-Ա որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2001
N 868
Որոշում