Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0839.100901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2001 թվականի N 839

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նոր Նորք ուսանողական ավան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել մարզահամալիրը և ակումբ-ճաշարանային մասնաշենքը (այսուհետև` գույք) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վաճառել «Զորախաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 15000000 դրամով:

3. Սահմանել` որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված վճարումը կատարելուց հետո 10-օրյա ժամկետում «Զորախաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Նոր Նորք ուսանողական ավան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում համապատասխան փոփոխության կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2001
N 839
Որոշում