Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱ ...

 

 

040.0838.080901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2001 թվականի N 838

 

i

«ՍԱՊՖԻՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաշվեկշռային մեթոդով 1507323 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` նախօրոք հայտնի գնորդ «Իմպերիալ-Ոսկերչական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` գնորդ):

(1-ին կետը փոփ. 30.05.02 թիվ 740-Ա որոշում)

i

1.1. Հաշվեկշռային մեթոդով 1724286 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնել հաշվեկշռային մեթոդով 216963 հազ. դրամ գնահատված ոչ պրոֆիլային օբյեկտները` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող` Գետամեջի գազատարը և Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան, Մարմարիկ գյուղի Մարմարիկի պիոներ. ճամբարը, Ծաղկաձոր քաղաքի Ծաղկաձորի հանգստյան գոտին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող սարքաշինական արտադրամասի խանութը, ակումբը և հացի փուռը, Վարդենիկի հանգստյան գոտին, Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող պահեստային շենքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1.1 կետը լրաց. 30.05.02 թիվ 740-Ա, փոփ. 24.12.03 թիվ 1929-Ն որոշումներ)

i

2. Սահմանել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 608511 հազ. դրամ, որը համապատասխանում է 608511 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 64.6 տոկոս):

(2-րդ կետը փոփ. 30.05.02 թիվ 740-Ա որոշում)

i

3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 393098 հազ. դրամ է, որը համապատասխանում է 393098 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(3-րդ կետը փոփ. 30.05.02 թիվ 740-Ա որոշում)

i

4. Գնորդը մասնավորեցվող պետական գույքի դիմաց պետք է վճարի 291518 հազ. դրամ, որից 191518 հազ. դրամը` ընկերության բաժնետոմսերի, իսկ 100000 հազ. դրամը` հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

(4-րդ կետը փոփ. 30.05.02 թիվ 740-Ա որոշում)

5. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 898812 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտք` 811614 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 24606 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 14032 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 11683 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ` 23890 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 12987 հազ. դրամ:

6. «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) (7-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.05.02 թիվ 740-Ա որոշում)

i

8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) գնորդը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մասնավորեցման պայմանագիրը կնքելու օրվանից երկու ամսվա ընթացքում.

բ) արտադրության զարգացման համար առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում.

գ) սոցիալական երաշխիքների գծով` մինչև 2007 թվականի նոյեմբեր ամիսն ապահովել 500 աշխատատեղ` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` միջին ամսական աշխատավարձով:

(8-րդ կետը 04.03.04 թիվ 294-Ա որոշում)

9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման ընդունումից հետո 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 10,93 հեկտար հողատարածքի ուղղակի վաճառքի ձևով օտարումը «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերությանը` 100000 հազ. դրամով, որը ենթակա է լրիվ վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` հողի առք ու վաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել մասնավորեցված «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության գույքային իրավունքները հողի և այլ անշարժ գույքի նկատմամբ:

11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2001
N 838
Որոշում