040.0823.060901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 823
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները (ցանկը կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունների լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից:
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Շենգավիթի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30049)
2. Սպանդարյանի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30050)
3. Էրեբունու շրջանի ԴՁ (ծածկագիր` 30051)
4. Արաբկիրի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30052)
5. Շահումյանի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30053)
6. Մյասնիկյանի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30054)
7. Խորհրդային շրջանի ԴՁ (ծածկագիր` 30055)
8. Մաշտոցի շրջանի ԴՁ (ծածկագիր` 30056)
9. «Ավտոտրանսպորտ» ԴՁ (ծածկագիր` 30057)
10. «Ջերմանորոգում» ԴՁ (ծածկագիր` 30058)