040.0821.060901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2001 թվականի N 821
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 729 ՈՒ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 492 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 12162 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լազուր» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 11685 հազ. դրամ, որը համապատասխանում է 11685 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 11685 հազ. դրամ է, որը համապատասխանում է 11685 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 2922 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
1.5. «Լազուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 477 հազ. դրամ, այդ թվում`
անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 304 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 173 հազ. դրամ:
1.6. «Լազուր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 23994 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հիդրոշինարար-5» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 16786 հազ. դրամ, որը համապատասխանում է 16786 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 13429 հազ. դրամ է, որը համապատասխանում է 13429 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3358 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
2.5. «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7208 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 175 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1970 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3963 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1100 հազ. դրամ:
2.6. «Հիդրոշինարար-5 ՇՊՁ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 74117 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիս» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 60205 հազ. դրամ, որը համապատասխանում է 60205 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 48164 հազ. դրամ է, որը համապատասխանում է 48164 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 12041 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
3.5. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 12014 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 172 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 678 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 8097 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 2900 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 167 հազ. դրամ:
3.6. «Մասիս» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 48860 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարարակն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վարարակն» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 31763 հազ. դրամ, որը համապատասխանում է 31763 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 25411 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25411 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 6353 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
4.5. «Վարարակն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 17097 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1131 հազ. դրամ.
անձնակազմին եկամուտների վճարման գծով` 4111 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 7185 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2412 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2258 հազ. դրամ:
4.6. «Վարարակն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 20998 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 18083 հազ. դրամ, որը համապատասխանում է 18083 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 14466 հազ. դրամ է, որը համապատասխանում է 14466 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3617 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
5.5. «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3048 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3048 հազ. դրամ:
5.6. «Մասշինսպաս» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
5.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 98537 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (ընկերության կազմում մասնավորեցվող բաղնիքային տնտեսությունը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով, ջերմոցային տնտեսության ջերմոցների մեկ քառակուսի մետրը գնահատվել է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով):
(Ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 428 որոշմամբ անհատույց օտարվել են Արմավիրի քաղաքային համայնքին):
6.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը` 52519 հազ. դրամ, որը համապատասխանում է 56738 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 926 դրամ գնահատված արժեքով և 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 13130 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
6.4. «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 18963 հազ. դրամ, այդ թվում`
հետաձգված հարկերի գծով` 81 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 6237 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3865 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 538 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1566 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 1546 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 382 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 4748 հազ. դրամ:
6.5. «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 28256 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 15279 հազ. դրամ, որը համապատասխանում է 15279 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 15279 հազ. դրամ է, որը համապատասխանում է 15279 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3820 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
7.5. «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 12977 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 263 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6353 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 2476 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 17 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1614 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 143 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 2111 հազ. դրամ:
7.6. «Հ. Հարությունյանի անվան Բյուրականի մանկական առողջարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
7.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
7.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
7.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
7.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 24091 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՏՇԿ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
8.2. Սահմանել «ՏՇԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 18446 հազ. դրամ, որը համապատասխանում է 18446 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Մասնավորեցման ենթակա «ՏՇԿ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 14757 հազ. դրամ է, որը համապատասխանում է 14757 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3689 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
8.5. «ՏՇԿ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5645 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 992 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1232 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1431 հազ. դրամ.
հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 1059 հազ. դրամ. սոցիալական ապահովագրության գծով` 931 հազ. դրամ:
8.6. «ՏՇԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
8.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հաշվեկշռային մեթոդով 3562 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված թիվ 1 ԱԼԿ-ի (լցակայանի) գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հովհաննես Ալավերդյանին (անձնագիր` AA 0684413, հասցեն` քաղ. Երևան, 16-րդ թաղ., 39 շենք, բն. 29) (այսուհետև` գնորդ):
9.2. Սահմանել թիվ 1 ԱԼԿ-ի վաճառքի գինը` 900 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 3562 հազ. դրամի 25 տոկոսին:
9.3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի նոր սեփականատիրոջ հետ հողի օգտագործման պայմանագրի կնքումը:
9.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել թիվ 1 ԱԼԿ-ի գույքի մասնավորեցման պայմանագիր:
9.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով 35985 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 30431 հազ. դրամ, որը համապատասխանում է 30431 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 30431 հազ. դրամ է, որը համապատասխանում է 30431 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 7608 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
10.5. «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5554 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1305 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1744 հազ. դրամ.
պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով`
2296 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 209 հազ. դրամ:
10.6. «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
10.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
10.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
10.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. «Տարոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Քարի և սիլիկատների գիտաարտադրական և նախագծային» փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված, հաշվեկշռային մեթոդով 2383 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:
11.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 2383 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:
11.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում:
11.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 և 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 358 որոշումները մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 729 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 4.2-րդ կետում «1980 հազ. դրամ» բառերը փոխարինել «1918 հազ. դրամ» բառերով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 492 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զանգեզուրտրանսշին» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 14191,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում»:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 6-ից: