040.0804.040901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2001 թվականի N 804
«ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՔԱՎԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նաիրի» բուժառողջապահական միավորում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Հանքավան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը: «Հանքավան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Հանքավան» բաց բաժնետիրական ընկերության:
2. Սահմանել «Հանքավան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 72253 հազ. դրամ, որը համապատասխանում է 72253 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. Հաշվեկշռային մեթոդով 72883 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հանքավան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդին` «Էյ-Վի-Վի Քեյ Գոլդեն Հոփս» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 72253 հազ. դրամ, որը համապատասխանում է 72253 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 25184 հազ. դրամ:
6. «Նաիրի» բուժառողջապահական միավորում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Հանքավան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 630 հազ. դրամ, այդ թվում`
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 509 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 36 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 85 հազ. դրամ:
7. «Էյ-Վի-Վի Քեյ Գոլդեն Հոփս» համատեղ ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին իրականացնել «Հանքավան» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը:
8. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից: