Սեղմել Esc փակելու համար:
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0064.300801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         08            2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001139

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 64

 

i

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-1)» ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ԲԿԾ-2)» ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԸ ԵՎ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության /ձև ԲԿԾ-1/» և «Ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի ընտրանքային հետազոտության /ձև ԲԿԾ-2/» հարցաթերթերը և «Ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին Հրահանգը» /կցվում են/:

 

-----------------------------------------------------------

հեղինակաների կողմից - աղյուսակները չեն բերվում

 

ՀՐԱՀԱՆԳ

 

Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների

ընտրանքային հետազոտության հարցաթերթի լրացման կարգի մասին

 

Ձև ԲԿԾ-1

 

1. Ընդհանուր դրույթներ

Բնակչությանը կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տվյալ ոլորտի կազմակերպությունների արտադրատնտեսական և ֆինանսական գործունեության (անկախ չափից և կազմակերպական-իրավական ձևից) վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:

Հետազոտությունը իրականացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

2. Հարցերի պատասխանների գրանցում

- Առաջին բաժնի

1.1-1.4.6 => լրացվում են Ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերից:

1.5.1-1.5.3 => լրացվում են վիճակագրի (հաշվարարի) կողմից:

1.5.1 => լրացնելիս «գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ծավալի կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

1.5.1.1 => լրացնելիս պետք է նկատի ունենալ կազմակերպության գործունեություն սկսելու տարեթիվը:

 

- Երկրորդ բաժնի

2.1 => նշել հաշվետու ժամանակաշրջանում փաստացի իրականացվող գործունեության տեսակը:

2.2 => նշել զբաղվածների թվաքանակն ըստ գործունեության յուրաքանչյուր տեսակի:

2.3 => առանձին գործունեություններից ձևավորված շրջանառության ծավալների տեսակարար կշիռները բոլոր գործունեությունների ընդհանուր ծավալում, տոկոսներով (դրանց հանրագումարը պետք է հավասար լինի 100-ի):

ՈՒշադրություն` Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար լրացվում է առանձին հարցաթերթ և դրվում է հերթական համարը (հարցաթերթի վերին աջ անկյունում): Հարցաթերթում անհրաժեշտ է լրացնել 2000թ. և 1999թ. տարեկան տվյալները: Պատասխանները լրացվում են համապատասխան վանդակներում, ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշերի: Սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր բաժնում նշված չափի միավորին:

 

- Երրորդ բաժնի

3.1 => նկատի ունենալ կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բոլոր տեսակների իրացումից ստացված հասույթի գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Ծանոթություն- ա) եթե կազմակերպությունը զբաղված է միայն ծառայություններ մատուցելով, ապա 3.2 = 3.1

բ) եթե կազմակերպությունը զբաղված է միայն բնակչությանը մատուցվող կենցաղային ծառայություններով, ապա 3.2.1 = 3.2 = 3.1

3.1.1 => կատարված ծառայությունների, աշխատանքների, արտադրանքի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկերի գումարները:

3.2 => նկատի ունենալ շրջանառության ընդհանուր ծավալից մատուցված ծառայությունների ծավալն` անկախ ծառայության տեսակից: Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված վճարի չափով` անկախ վճարման ձևից (կանխիկ կամ անկանխիկ հաշվարկի ձևով):

3.2.1=> նկատի ունենալ միայն բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների ծավալը:

3.3 => լրացնելիս նկատի ունենալ կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

3.4 => ցուցանիշը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (տարեկան) բաժանելով աշխատողների միջին ցուցակային թվաքանակի և 12-ի վրա:

 

- Չորրորդ բաժնի

4.1 - 4.21 => համապատասխան տողերում ցույց են տրված բնակչությանը մատուցված կենցաղային ծառայությունների տեսակներն ըստ տնտեսական գործունեության դասակարգչի:

4-րդ տողի 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները պետք է համընկնեն հարցաթերթի երրորդ բաժնի 3.2.1 տողի համապատասխան տարվա տվյալներին:

4.21 տողում լրացվում են այն ծառայությունների տեսակները, որոնք չեն նշվել 4.1 - 4.20 տողերից որևիցե մեկում:

 

- Հինգերորդ բաժնի

5.1-5.3 => ցույց են տրվում գործունեության ընթացքում սպառված հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռք բերման գներից և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` առանց փոխհատուցվող հարկերի:

5.4 => ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից արտադրական բնույթի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, հիմնական միջոցների վերանորոգում, տրանսպորտային ծառայություններ և այլն):

5.5 => ցույց են տրվում կազմակերպության այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը (կապի կազմակերպությունների, գովազդային գործակալությունների, աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական տեղեկատվական կազմակերպությունների, ուղևորական տրանսպորտի, բանկերի, կոմունալ տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության և առողջապահության հիմնարկների):

5.6 => ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

5.7 => ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:

5.8 => ցույց են տրվում ինչպես հիմնական արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցվող վճարները:

5.9 => ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից կենսաթոշակային և սոցիալական ապահովության համար վճարները:

5.10 => ցույց են տրվում կազմակերպության հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս, որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

5.11 => ցույց են տրվում վերը նշված տողերում (5.1-5.10) չընդգրկված կազմակերպության ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:

 

- Վեցերորդ բաժնի տվյալները լրացվում են Ձև թիվ 2 «Ֆինանսական արդյունքների մասին» 2000թ. տարեկան հաշվետվության համապատասխան տողերից:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
16.08.2001
N 64
Հրաման