(ուժը կորցրել է 14.03.03 թիվ 04-Ն որոշում)
i
120.0057.300801
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 08 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2001 թվականի թիվ 57
i
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով և նպատակ ունենալով 2003 թ. հունվարի 1-ից վիճակագրական աշխատանքներում ամբողջովին անցնել նոր միջավայրի` այն է. կիրառել տնտեսական գործունեությունների ընդհանուր դասակարգիչը (ՏԳԸԴ, NACE հիման վրա), ապրանքների դասակարգիչն ըստ գործունեության (CPA-Classification of Products according to their Activities, հիման վրա), ինչպես նաև անցնել պետական վիճակագրական հաշվետվություններով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանը և դրա համար ընդունելով ՀՀ-ում ամբողջական և արդիական վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստր ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տեղեկանք-հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման հրահանգը» (կցվում է),
2. սահմանել, որ 2002թ. արդյունքներով սույն հարցաթերթի կիրառումն ապահովելու նպատակով դրա ուղարկումը (ներկայացումը) իրավաբանական անձանց պետք է կատարվի 2002 թ. մարտի 1-ից ոչ ուշ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
200__ թվականի արդյունքներով
.________________________________________________________________________.
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի |
|Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի |
|վարման» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար |
|վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգերի |
|________________________________________________________________________|
| «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |Հաստատված է` ՀՀ ՎՊԽ 2001թ.|
|14 հոդվածի համաձայն «Վիճակագրական տվյալները |23.07.01թ. թիվ 57 որոշմամբ|
|համարվում են գաղտնի (այսուհետ` վիճակագրական | |
|գաղտնիք) ... Տվյալները, որոնք հասանելի են |Ներկայացվում է` |
|հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական |ՀՀ ԱՎԾ ________________ |
|գաղտնիք չեն համարվում... Վիճակագրական | |
|գաղտնիք համարվող տվյալները առանց դրանք |Ներկայացնում են` |
|ներկայացնողի համաձայնության, հրապարակման կամ |իրավաբանական անձինք |
|այլ ձևով տարածման ենթակա չեն ... | |
|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով |Ներկայացման ժամկետը` |
|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, |մինչև հաշվետու տարվան |
|երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ |հաջորդող մայիսի 1-ը: |
|մենաշնորհային գործունեությունն արտացոլող | |
|տեղեկություններ ... «: | |
| | |
| Պետական վիճակագրական դիտարկումների համար | |
|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը | |
|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ | |
|սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ | |
|տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և | |
|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական | |
|տեղեկություններ տրամադրողների համար | |
|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ | |
|օրենսդրությամբ սահմանված կարգով: | |
.________________________________________________________________________.
1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ) (ութանիշ թիվ),
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
2. Պետռեգիստրում գրանցման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ութանիշ թիվ),
(լրացվում է համաձայն հարկային տեսչության մարմնի կողմից
տրված վկայականի)
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում ՀՀ ԱՎԾ կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:
4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
5. Կազմակերպական-իրավական ձևը
_______________________________________________ ծածկագիրը *
6. Հիմնադիրները (մասնակիցները) ** 1 2 3 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը
մարզը ______________________ ծածկագիրը *
համայնքը _______________________ ծածկագիրը *
բնակավայրը __________________ փոստային դասիչը
փողոցը, շենքը ________________ հեռախոս (ներ)ը___________________________
էլեկտրոնային հասցեն (e-mail) _______________________________
8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները
1. _______________________________ ծածկագիրը *
2.________________________________ ծածկագիրը *
3.________________________________ ծածկագիրը *
4.________________________________ ծածկագիրը *
... ________________________________ ծածկագիրը *
9. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)` ըստ կետ 8-ում նշված գործունեության տեսակների
10. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը _________ մարդ`
ըստ կետ 8-ում նշված գործունեության տեսակների * * *
1.____________________ հազ. դրամ
1.____________________ մարդ
2.____________________ հազ. դրամ
2.____________________ մարդ
3.____________________ հազ. դրամ
3.____________________ մարդ
4.____________________ հազ. դրամ
4.____________________ մարդ
...____________________ հազ. դրամ
...____________________ մարդ
ընդամենը _________________ հազ. դրամ
ընդամենը _________________ մարդ
11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն
(լրացվում է, եթե տարբերվում է 7 կետում լրացված հասցեից)
մարզը ______________________________ ծածկագիրը *
համայնքը ___________________________ ծածկագիրը *
բնակավայրը ______________________ փոստային դասիչը
փողոցը, շենքը _______________ հեռախոս (ներ)ը
12. Իրավաբանական անձը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ (ընդգծել)
ԱՅՈ ՈՉ
13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման, հասցեների և այլնի մասին
________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
15. Տնօրենի անուն, ազգանուն _________________________________/ստորագրություն/
16. Լրացման ամսաթիվը __________________
* Ծածկագրերը լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ
* * Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում
* * * Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները
Հաստատված է ՀՀ
Վիճակագրության
Պետական Խորհրդի
«23» հուլիսի 2001թ.
թիվ 57 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի
տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 29.05.01թ. ընդունված «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթների համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:
Տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: 8-րդ կետում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի ներկայացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:
Տեղեկանք - հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Տեղեկանք - հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
Տեղեկանք-հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-ից 13 կետերի դիմաց, -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
2. Լրացման կարգը
Տեղեկանք-հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ)» և կետ 2-ը` «պետռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները) *», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա:
* Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում
8-րդ` «գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի լրացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:
9-րդ` «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:
Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:
Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:
Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:
11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` իրավաբանական հասցեից տարբերվող հասցեում:
12-րդ` «իրավաբանական անձը ներկայումս (տեղեկանք-հարցաթերթի լրացման պահին) գործել է թե ոչ՞» կետում ընդգծել «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, հասցեների և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտասահմանում:
14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:
15-րդ կետում նշվում է տեղեկանք-հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին` 52-42-45 հեռախոսահամարով: