Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 145 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 25-ի

N 254-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1457-Ն որոշման

 

ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N 1

 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                              |Քանակը   |Օգտա-  |Ծանոթա-|

|ը/կ|                                       |         |գործման|գրու-  |

|   |                                       |         |ժամկետը|թյուն  |

|_____________________________________________________________________|

|                   1.  ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|1. |Գլխարկ ձմեռային, ամենօրյա, բնական      |1 հատ    |5 տարի |1      |

|   |կարակուլից                             |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|2. |Գլխարկ` կիսաբրդյա                      |1 հատ    |5 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային             |1 հատ    |2 տարի |2, 5   |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|4. |Գլխարկ ձմեռային, դաշտային              |1 հատ    |3 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, կարակուլե     |1 հատ    |5 տարի |       |

|   |օձիքով                                 |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային   |1 հատ    |3 տարի |2      |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|7. |Թիկնոց                                 |1 հատ    |5 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|8. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական           |1 լ-կ    |7 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|9. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա          |1 լ-կ    |3 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|10.|Բաճկոն և  տաբատ` ամենօրյա, գեներալական,|1 լ-կ    |2 տարի |2      |

|   |շտաբային                               |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|11.|Բաճկոն կարճաթև  և  տաբատ` ամենօրյա,    |1 լ-կ    |2 տարի |2      |

|   |գեներալական, շտաբային                  |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|12.|Ձեռնոց` ձմեռային (տաք), կաշվե          |1 զ-գ    |3 տարի |       |

|_____________________________________________________________________|

|                    2.  ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ                           |

|_____________________________________________________________________|

|13.|Բաճկոն` ձմեռային, մորթե օձիքով և       |1 լ-կ    |5 տարի |       |

|   |ներդիրով                               |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|14.|Կոստյում` բամբակյա, կեպիով             |1 լ-կ    |1 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|15.|Բաճկոն` սեզոնային, անթև                |1 հատ    |2 տարի |4      |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|16.|Սվիտեր                                 |1 հատ    |2 տարի |       |

|_____________________________________________________________________|

|                         3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ                               |

|_____________________________________________________________________|

|17.|Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ          |1 հատ    |3 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|18.|Վերնաշապիկ` երկարաթև                   |2 հատ    |1 տարի |3      |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|19.|Վերնաշապիկ` կարճաթև                    |2 հատ    |1 տարի |3      |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|20.|Փողկապ` սև                             |1 հատ    |5 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|21.|Փողկապ                                 |1 հատ    |1 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|22.|Վզպատ (կաշնե)                          |1 հատ    |2 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|23.|Շապիկ` բամբակյա, կարճաթև,              |2 հատ    |2 տարի |       |

|   |գունաքողարկված                         |         |       |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|24.|Շապիկ` կարճաթև,  բամբակյա              |2 հատ    |2 տարի |2      |

|_____________________________________________________________________|

|                          4. ԿՈՇԿԵՂԵՆ                                |

|_____________________________________________________________________|

|25.|Կոշիկ` ճտքավոր                         |1 զ-գ    |2 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|26.|Կոշիկ` խրոմե                           |1 զ-գ    |1 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|27.|Կոշիկ` կարճաճիտ, մորթե ներդիրով        |1 զ-գ    |5 տարի |       |

|_____________________________________________________________________|

|                   5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|28.|Գոտի` գեներալի, տոնական                |1 հատ    |10 տարի|       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|29.|Գոտեփոկ                                |1 հատ    |2 տարի |       |

|___|_______________________________________|_________|_______|_______|

|30.|Պայուսակ` դաշտային, սպայական           |1 հատ    |10 տարի|       |

._____________________________________________________________________.

 

1. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական կարակուլից:

2. Շտաբային ձմեռային և ամառային երկարաթև ու կարճաթև համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:

3. Թույլատրվում է կարճաթև և երկարաթև դեղնականաչավուն վերնաշապիկները մեկը մյուսով փոխարինել:

4. Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:

5. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 2 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                             |Քանակը   |Օգտա-  |Ծանոթա- |

|ը/կ|                                      |         |գործման|գրու-   |

|   |                                      |         |ժամկետը|թյուն   |

|_____________________________________________________________________|

|                          1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                    |

|_____________________________________________________________________|

|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա            |1 հատ    |5 տարի |2, 3    |

|___|______________________________________|_________|_______|________|

|2. |Գլխարկ` կիսաբրդյա                     |1 հատ    |5 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային            |1 հատ    |2 տարի |6, 8, 11|

|___|______________________________________|_________|_______|________|

|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային            |1 հատ    |3 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|5. |Բերետ` բրդյա                          |1 հատ    |2 տարի |7       |

|___|______________________________________|_________|_______|________|

|6. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով |1 հատ    |5 տարի |3, 4    |

|___|______________________________________|_________|_______|________|

|7. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային  |1 հատ    |3 տարի |6, 8    |

|___|______________________________________|_________|_______|________|

|8. |Թիկնոց                                |1 հատ    |5 տարի |        |

|___|______________________________________|_________|_______|________|

|9. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական          |1 լ-կ    |7 տարի |        |

|___|______________________________________|_________|_______|________|

|10.|Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա         |1 լ-կ    |4 տարի |4, 6    |

|___|______________________________________|_________|_______|________|

|11.|Բաճկոն և  տաբատ` ամենօրյա, շտաբային   |1 լ-կ    |2 տարի |6, 8    |

|___|______________________________________|_________|_______|________|

|12.|Բաճկոն կարճաթև  և  տաբատ` ամենօրյա,   |1 լ-կ    |2 տարի |6, 8    |

|   |շտաբային                              |         |       |        |

|_____________________________________________________________________|

|                           2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ                     |

|_____________________________________________________________________|

|13.|Կոստյում` ձմեռային դաշտային           |1 լ-կ    |2 տարի |4, 5, 6,|

|   |                                      |         |       |9, 10   |

|___|______________________________________|_________|_______|________|

|14.|Կոստյում` բամբակյա, կեպիով            |1 լ-կ    |1 տարի |4, 5, 6 |

|___|______________________________________|_________|_______|________|

|15.|Բաճկոն` սեզոնային, անթև               |1 հատ    |2 տարի |4, 9    |

|___|______________________________________|_________|_______|________|

|16.|Սվիտեր                                |1 հատ    |2 տարի |        |

|_____________________________________________________________________|

|                               3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ                         |

|_____________________________________________________________________|

|17.|Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ         |1 հատ    |5 տարի |        |

|___|______________________________________|_________|_______|________|

|18.|Վերնաշապիկ` երկարաթև                  |2 հատ    |3 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|19.|Վերնաշապիկ` կարճաթև                   |2 հատ    |3 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|20.|Փողկապ` սև                            |1 հատ    |5 տարի |        |

|___|______________________________________|_________|_______|________|

|21.|Փողկապ                                |1 հատ    |2 տարի |4, 6    |

|___|______________________________________|_________|_______|________|

|22.|Շապիկ` բամբակյա, կարճաթև,             |2 հատ    |2 տարի |4, 6    |

|   |գունաքողարկված                        |         |       |        |

|___|______________________________________|_________|_______|________|

|23.|Շապիկ` կարճաթև,  բամբակյա             |2 հատ    |2 տարի |6, 8    |

|_____________________________________________________________________|

|                                4. ԿՈՇԿԵՂԵՆ                          |

|_____________________________________________________________________|

|24.|Կոշիկ` ճտքավոր                        |1 զ-գ    |1 տարի |4, 6    |

|___|______________________________________|_________|_______|________|

|25.|Կոշիկ` խրոմե                          |1 զ-գ    |2 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|26.|Կոշիկ` կարճաճիտ, խրոմե                |1 զ-գ    |3 տարի |4, 6    |

|_____________________________________________________________________|

|                         5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                    |

|_____________________________________________________________________|

|27.|Գոտի` տոնական                         |1 հատ    |15 տարի|        |

|___|______________________________________|_________|_______|________|

|28.|Գոտեփոկ                               |1 հատ    |2 տարի |4       |

|___|______________________________________|_________|_______|________|

|29.|Պայուսակ` դաշտային, սպայական          |1 հատ    |10 տարի|4       |

._____________________________________________________________________.

 

1. Ռազմական ոստիկանության համակարգի սպաները և ավագ ենթասպաները ապահովվում են N 3 չափաքանակով:

2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական մորթուց:

3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:

4. ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների, զորամիավորումների վարչությունների, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմի սպաներին և ավագ ենթասպաներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`

    1) գլխարկ` կիսաբրդյա                          - 1 հատ` 3 տարի,

    2) գլխարկ` ձմեռային, դաշտային                 - 1 հատ` 4 տարի,

    3) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով      - 1 հատ` 4 տարի,

    4) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա              - 1 լ-կ` 3 տարի,

    5) կոստյում` ձմեռային դաշտային                - 1 լ-կ` 3 տարի,

    6) կոստյում` բամբակյա, կեպիով                 - 1 լ-կ` 2 տարի,

    7) բաճկոն` սեզոնային, անթև                    - 1 հատ` 3 տարի,

    8) վերնաշապիկ` երկարաթև                       - 2 հատ` 2 տարի,

    9) վերնաշապիկ` կարճաթև                        - 2 հատ` 2 տարի,

    10) փողկապ                                    - 1 հատ` 1 տարի,

11) շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված - 2 հատ` 3 տարի,

    12) կոշիկ` ճտքավոր                            - 1 զ-գ` 2 տարի,

    13) կոշիկ` խրոմե                              - 1 զ-գ` 1 տարի,

    14) կոշիկ` կարճաճիտ, խրոմե                    - 1 զ-գ` 2 տարի,

    15) գոտեփոկ                                   - 1 հատ` 3 տարի,

    16) պայուսակ` դաշտային, սպայական              - 1 հատ` 15 տարի:

5. N 24 չափաքանակով ամառային-ձմեռային արտահագուստով ապահովվող սպաների ու ավագ ենթասպաների ամառային և ձմեռային դաշտային համազգեստների օգտագործման ժամկետները ավելանում են 1 տարով, իսկ N 9 և 10 չափաքանակներով ամառային-ձմեռային հատուկ համազգեստով ապահովվող ինժեներատեխնիկական կազմի ամառային և ձմեռային դաշտային համազգեստների օգտագործման ժամկետները ավելանում են 6 ամսով:

6. Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի սպաներին և ավագ ենթասպաներին համազգեստ և կոշկեղեն են հատկացնում հետևյալ ժամկետներով`

    1) գլխարկ` ամենօրյա, շտաբային                     - 1 հատ` 3 տարի,

    2) բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային           - 1 հատ` 4 տարի,

    3) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա                  - 1 լ-կ` 5 տարի,

    4) բաճկոն և  տաբատ` ամենօրյա, շտաբային            - 1 լ-կ` 3 տարի,

5) բաճկոն կարճաթև և տաբատ` ամենօրյա, շտաբային   - 1 լ-կ` 3 տարի,

    6) կոստյում` ձմեռային դաշտային                    - 1 լ-կ` 18 ամիս,

    7) կոստյում` բամբակյա, կեպիով                     - 1 լ-կ` 6 ամիս,

    8) փողկապ                                         - 1 հատ` 3 տարի,

    9) շապիկ` բամբակյա, կարճաթև,  գունաքողարկված      - 2 հատ` 1 տարի,

    10) շապիկ` կարճաթև,  բամբակյա                     - 2 հատ` 3 տարի,

    11) կոշիկ` ճտքավոր                                - 1 զ-գ` 6 ամիս,

    12) կոշիկ` կարճաճիտ, խրոմե                        - 1 զ-գ` 4 տարի:

7. Բրդյա բերետը հատկացվում է հատուկ նշանակության և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասերին և ստորաբաժանումներին:

8. Շտաբային ձմեռային և ամառային համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:

9. Ձմեռային դաշտային կոստյումի փոխարեն թույլատրվում է հատկացնել ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում հատկացնելու դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:

10. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր տեղերում առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի սպաներին և ավագ ենթասպաներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 1 տարի օգտագործման ժամկետով:

11. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 3 ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՆԵՐԻՆ, ԵՆԹԱՍՊԱՆԵՐԻՆ, ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                          |Քանակը   |Օգտա-  |Ծանոթա-    |

|ը/կ|                                   |         |գործման|գրություն  |

|   |                                   |         |ժամկետը|           |

|_____________________________________________________________________|

|                    1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա         |1 հատ    |3 տարի |2, 3, 5,   |

|   |                                   |         |       |8, 9       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|2. |Գլխարկ` կիսաբրդյա                  |1 հատ    |3 տարի |8, 9       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային         |1 հատ    |2 տարի |5, 7, 11   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային         |1 հատ    |4 տարի |5, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե     |1 հատ    |4 տարի |3, 5, 6,   |

|   |օձիքով                             |         |       |8, 9       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա,        |1 հատ    |3 տարի |5, 7       |

|   |շտաբային                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|7. |Թիկնոց                             |1 հատ    |5 տարի |8, 9       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|8. |Կոստյում` կիսաբրդյա, տոնական       |1 լ-կ    |7 տարի |5          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|9. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա      |1 լ-կ    |3 տարի |4, 5, 8, 9 |

|___|___________________________________|_________|_______|___________|

|10.|Կոստյում` ավտոտեսուչների համար     |1 լ-կ    |1 տարի |4, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|11.|Սվիտեր                             |1 հատ    |2 տարի |5, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|12.|Բաճկոն և  տաբատ` ամենօրյա, շտաբային|1 լ-կ    |2 տարի |5, 7       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|13.|Բաճկոն կարճաթև  և  տաբատ` ամենօրյա,|1 լ-կ    |2 տարի |5, 7       |

|   |շտաբային                           |         |       |           |

|_____________________________________________________________________|

|                     2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ                           |

|_____________________________________________________________________|

|14.|Կոստյում` ձմեռային, դաշտային       |1 լ-կ    |4 տարի |5, 8, 9, 10|

|___|___________________________________|_________|_______|___________|

|15.|Կոստյում` բամբակյա, կեպիով         |1 լ-կ    |3 տարի |5, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|16.|Բաճկոն` սեզոնային, անթև            |1 հատ    |4 տարի |5, 8, 9, 10|

|_____________________________________________________________________|

|                         3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ                               |

|_____________________________________________________________________|

|17.|Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ      |2 հատ    |2 տարի | 5, 8, 9   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|18.|Վերնաշապիկ` կարճաթև,  սպիտակ       |2 հատ    |2 տարի | 5, 8, 9   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|19.|Վերնաշապիկ` երկարաթև,  սև          |2 հատ    |2 տարի | 5, 8, 9   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|20.|Վերնաշապիկ` կարճաթև,  սև           |2 հատ    |2 տարի | 5, 8, 9   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|21.|Փողկապ` սև                         |1 հատ    |1 տարի | 5, 8, 9   |

|___|___________________________________|_________|_______|___________|

|22.|Շապիկ` բամբակյա, կարճաթև,          |1 հատ    |2 տարի | 5, 8, 9   |

|   |գունաքողարկված                     |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|23.|Շապիկ` կարճաթև,  բամբակյա          |2 հատ    |2 տարի | 5, 7      |

|_____________________________________________________________________|

|                          4. ԿՈՇԿԵՂԵՆ                                |

|_____________________________________________________________________|

|24.|Կոշիկ` ճտքավոր                     |1 զ-գ    |3 տարի |5, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|25.|Կոշիկ` խրոմե                       |1 զ-գ    |1 տարի |5, 8, 9    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|26.|Կոշիկ` կարճաճիտ, խրոմե             |1 զ-գ    |2 տարի |           |

|_____________________________________________________________________|

|                   5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|27.|Գոտի` տոնական                      |1 հատ    |15 տարի|           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|28.|Գոտեփոկ                            |1 հատ    |4 տարի |5, 8, 9    |

._____________________________________________________________________.

 

1. Ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողներին ամենօրյա համազգեստի լրակազմը հատկացվում է սև գույնի:

2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ` բնական մորթուց:

3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:

4. Ավտոտեսուչներին տրվող ամենօրյա կիսաբրդյա կոստյումի օգտագործման ժամկետն ավելանում է 1 տարով, իսկ ավտոտեսուչի համար նախատեսված կոստյումը հատկացվում է որպես մասնագիտական համազգեստ:

5. Ռազմական ոստիկանության կին զինծառայողներին հատկացվում է հետևյալ իրային ունեցվածքը`

    1) գլխարկ` ձմեռային, ամենօրյա                         - 1 հատ` 5 տարի,

    2) գլխարկ` ձմեռային, դաշտային                         - 1 հատ` 5 տարի,

    3) պիլոտկա` կիսաբրդյա                                 - 1 հատ` 3 տարի,

    4) պիլոտկա` ամենօրյա, շտաբային                        - 1 հատ` 3 տարի,

    5) կիսավերարկու` կիսաբրդյա                            - 1 հատ` 5 տարի,

    6) կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական         - 1 լ-կ` 8 տարի,

    7) կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա        - 1 լ-կ` 4 տարի,

    8) սվիտեր                                             - 1 հատ` 3 տարի,

    9) բաճկոն և  կիսաշրջազգեստ` ամենօրյա, շտաբային        - 1 լ-կ` 3 տարի,

    10) բաճկոն կարճաթև  և  կիսաշրջազգեստ` ամենօրյա,       - 1 լ-կ` 3 տարի,

շտաբային

    11) բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային              - 1 հատ` 4 տարի,

    12) կոստյում` ձմեռային, դաշտային                      - 1 լ-կ` 5 տարի,

    13) կոստյում` բամբակյա, կեպիով                        - 1 լ-կ` 3 տարի,

    14) բաճկոն` սեզոնային, անթև                           - 1 հատ` 4 տարի,

    15) վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ                     - 2 հատ` 3 տարի,

    16) վերնաշապիկ` կարճաթև,  սպիտակ                      - 2 հատ` 3 տարի,

    17) վերնաշապիկ` երկարաթև,  սև                         - 2 հատ` 3 տարի,

    18) վերնաշապիկ` կարճաթև,  սև                          - 2 հատ` 3 տարի,

    19) փողկապ` սև                                        - 1 հատ` 2 տարի,

    20) շապիկ` բամբակյա, կարճաթև,  գունաքողարկված         - 1 հատ` 3 տարի,

    21) շապիկ` կարճաթև,  բամբակյա                         - 2 հատ` 3 տարի,

    22) կոշիկ` ճտքավոր, կանացի                            - 1 զ-գ` 3 տարի,

    23) կոշիկ` խրոմե, կանացի                              - 1 զ-գ` 1 տարի,

    24) գոտեփոկ                                           - 1 հատ` 5 տարի,

6. Ռազմական ոստիկանության սպայական և ավագ ենթասպայական կազմերի կին զինծառայողներին կիսաբրդյա կիսավերարկուի հետ հատկացվում է մորթե օձիք:

7. Սպաներին և ավագ ենթասպաներին շտաբային ձմեռային և ամառային համազգեստների, գլխարկի ու կարճաթև շապիկի չհատկացնելու դեպքում թույլատրվում է հատկացնել բաճկոն (կուրտկա) և տաբատ կիսաբրդյա` 1 լ-կ` 3 տարի օգտագործման ժամկետով:

8. Ռազմական ոստիկանության համակարգի կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին հատկացվում է հետևյալ իրային ունեցվածքը`

    1) գլխարկ` ձմեռային, ամենօրյա                     - 1 հատ` 3 տարի,

    2) գլխարկ` կիսաբրդյա                              - 1 հատ` 3 տարի,

    3) գլխարկ` ձմեռային, դաշտային                     - 1 հատ` 3 տարի,

    4) կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա                  - 1 լ-կ` 3 տարի,

    5) կոստյում` ավտոտեսուչների համար                 - 1 լ-կ` 1 տարի,

    6) սվիտեր                                         - 1 հատ` 2 տարի,

    7) թիկնոց                                         - 1 հատ` 5 տարի,

    8) կիսավերարկու` կիսաբրդյա                        - 1 հատ` 5 տարի,

    9) կոստյում` ձմեռային, դաշտային                   - 1 լ-կ` 4 տարի,

    10) կոստյում` բամբակյա, կեպիով                    - 1 լ-կ` 3 տարի,

    11) բաճկոն` սեզոնային, անթև                       - 1 հատ` 4 տարի,

    12) վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ                 - 2 հատ` 2 տարի,

    13) վերնաշապիկ` կարճաթև,  սպիտակ                  - 2 հատ` 2 տարի,

    14) վերնաշապիկ` երկարաթև,  սև                     - 2 հատ` 2 տարի,

    15) վերնաշապիկ` կարճաթև,  սև                      - 2 հատ` 2 տարի,

    16) փողկապ` սև                                    - 1 հատ` 1 տարի,

    17) շապիկ` բամբակյա, կարճաթև,  գունաքողարկված     - 1 հատ` 2 տարի,

    18) կոշիկ` ճտքավոր                                - 1 զ-գ` 3 տարի,

    19) կոշիկ` խրոմե                                  - 1 զ-գ` 1 տարի,

    20) գոտեփոկ                                       - 1 հատ` 4 տարի:

9. Իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները պահպանելու նպատակով, առաջին պայմանագիրը լրանալուց հետո, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին իրային ունեցվածքով ապահովել միայն հաջորդ պայմանագիրը առնվազն 8-12 ամիս ժամկետով կնքելու դեպքում, ընդ որում 8-12 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովել միայն մինչև 1 տարի օգտագործման ժամկետ ունեցող իրային ունեցվածքով: Երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովումն իրականացնել սույն չափաքանակի համաձայն: Սույն կետի պահանջները չի տարածվում սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայության նոր պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

10. Ձմեռային դաշտային կոստյումի փոխարեն թույլատրվում է հատկացնել ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում հատկացնելու դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:

11. Ամենօրյա շտաբային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամենօրյա շտաբային կեպի:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 4 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                          |Քանակը   |Օգտա-  |Ծանոթա-    |

|ը/կ|                                   |         |գործման|գրություն  |

|   |                                   |         |ժամկետը|           |

|_____________________________________________________________________|

|                    1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա         |1 հատ    |5 տարի |2, 3       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|2. |Գլխարկ` ձմեռային, դաշտային         |1 հատ    |3 տարի |5, 6       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|3. |Պիլոտկա` կիսաբրդյա                 |1 հատ    |3 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|4. |Պիլոտկա` ամենօրյա, շտաբային        |1 հատ    |2 տարի |4          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|5. |Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե     |1 հատ    |5 տարի |3, 5, 6, 9 |

|   |օձիքով                             |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|6. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա,        |1 հատ    |3 տարի |4          |

|   |շտաբային                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|7. |Թիկնոց                             |1 հատ    |5 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|8. |Կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, |1 լ-կ    |7 տարի |4          |

|   |տոնական                            |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|9. |Կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, |1 լ-կ    |3 տարի |5, 6       |

|   |ամենօրյա                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|10.|Բաճկոն և  կիսաշրջազգեստ` ամենօրյա, |1 լ-կ    |2 տարի |4          |

|   |շտաբային                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|11.|Բաճկոն կարճաթև  և  կիսաշրջազգեստ`  |1 լ-կ    |2 տարի |4          |

|   |ամենօրյա, շտաբային                 |         |       |           |

|_____________________________________________________________________|

|                     2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ                           |

|_____________________________________________________________________|

|12.|Կոստյում` ձմեռային, դաշտային       |1 լ-կ    |3 տարի |5, 6, 7    |

|___|___________________________________|_________|_______|___________|

|13.|Կոստյում` բամբակյա, կեպիով         |1 լ-կ    |1 տարի |5, 6       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|14.|Բաճկոն` սեզոնային, անթև            |1 հատ    |3 տարի |5, 7       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|15.|Սվիտեր                             |1 հատ    |2 տարի |           |

|_____________________________________________________________________|

|                         3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ                               |

|_____________________________________________________________________|

|16.|Վերնաշապիկ` երկարաթև,  սպիտակ      |1 հատ    |5 տարի |4          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|17.|Վերնաշապիկ` երկարաթև               |2 հատ    |3 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|18.|Վերնաշապիկ` կարճաթև                |2 հատ    |3 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|19.|Փողկապ` սև                         |1 հատ    |5 տարի |4          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|20.|Փողկապ                             |1 հատ    |2 տարի |6          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|21.|Շապիկ` բամբակյա, կարճաթև,          |2 հատ    |2 տարի |5, 6       |

|   |գունաքողարկված                     |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|22.|Շապիկ` կարճաթև,  բամբակյա          |2 հատ    |2 տարի |4          |

|_____________________________________________________________________|

|                          4. ԿՈՇԿԵՂԵՆ                                |

|_____________________________________________________________________|

|23.|Կոշիկ` ճտքավոր, կանացի             |1 զ-գ    |1 տարի |5, 6       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|24.|Կոշիկ` խրոմե, կանացի               |1 զ-գ    |2 տարի |5, 6       |

|_____________________________________________________________________|

|                   5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|25.|Գոտեփոկ                            |1 հատ    |2 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|26.|Պայուսակ` դաշտային, սպայական       |1 հատ    |10 տարի|8          |

._____________________________________________________________________.

 

1. Ռազմական ոստիկանության համակարգի կին զինծառայողները ապահովվում են N 3 չափաքանակով:

2. Ամենօրյա ձմեռային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ:

3. Գնդապետներին ձմեռային ամենօրյա գլխարկը և կիսավերարկուի օձիքը հատկացվում է կարակուլից:

4. Նշված իրային ունեցվածքը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կին զինծառայողներին չի հատկացվում:

5. ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և տարածքային ստորաբաժանումների, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կին զինծառայողներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`

  1) գլխարկ` ձմեռային, դաշտային                     - 1 հատ` 4 տարի,

  2) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով          - 1 հատ` 4 տարի,

  3) կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա    - 1 լ-կ` 2 տարի,

  4) կոստյում` ձմեռային, դաշտային                   - 1 լ-կ` 4 տարի,

  5) կոստյում` բամբակյա, կեպիով                     - 1 լ-կ` 2 տարի,

  6) բաճկոն` սեզոնային, անթև                        - 1 հատ` 4 տարի,

  7) կոշիկ` ճտքավոր, կանացի                         - 1 զ-գ` 2 տարի,

  8) կոշիկ` խրոմե, կանացի                           - 1 զ-գ` 1 տարի,

  9) շապիկ` բամբակյա, կարճաթև,  գունաքողարկված      - 2 հատ` 3 տարի,

6. Մարտական հերթապահություն իրականացնող կին զինծառայողներին իրային ունեցվածք է հատկացվում օգտագործման հետևյալ ժամկետներով`

  1) գլխարկ` ձմեռային, դաշտային                     - 1 հատ` 2 տարի,

  2) կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով          - 1 հատ` 6 տարի,

  3) կիտել և  կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա    - 1 լ-կ` 4 տարի,

  4) կոստյում` ձմեռային դաշտային                    - 1 լ-կ` 2 տարի,

  5) կոստյում` բամբակյա, կեպիով                     - 1 լ-կ` 8 ամիս,

  6) կոշիկ` ճտքավոր                                 - 1 զ-գ` 8 ամիս,

  7) կոշիկ` խրոմե                                   - 1 զ-գ` 3 տարի,

  8) փողկապ                                         - 1 հատ` 3 տարի,

  9) շապիկ` բամբակյա, կարճաթև,  գունաքողարկված      - 2 հատ` 1 տարի,

7. Ձմեռային դաշտային կոստյումի փոխարեն թույլատրվում է հատկացնել ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում: Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում հատկացնելու դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:

8. Դաշտային սպայական պայուսակը հատկացվում է միայն հրամանատարական կազմի կին սպաներին:

9. Կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի կին զինծառայողներին կիսաբրդյա կիսավերարկուի հետ մորթե օձիք չի հատկացվում:

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ N 5 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                          |Քանակը   |Օգտա-  |Ծանոթա-    |

|ը/կ|                                   |         |գործման|գրություն  |

|   |                                   |         |ժամկետը|           |

|_____________________________________________________________________|

|                    1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|1. |Գլխարկ` ձմեռային, ամենօրյա         |1 հատ    |5 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|2. |Գլխարկ` կիսաբրդյա                  |1 հատ    |3 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|3. |Գլխարկ` ամենօրյա, շտաբային         |1 հատ    |3 տարի |6          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|4. |Գլխարկ` ձմեռային, դաշտային         |1 հատ    |3 տարի |4, 5       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|5. |Բերետ` բրդյա                       |1 հատ    |3 տարի |10         |

|___|___________________________________|_________|_______|___________|

|6. |Ենթասաղավարտ` տաք                  |1 հատ    |3 տարի |5          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|7. |Կոստյում` կիսաբրդյա, ամենօրյա      |1 լ-կ    |3 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|8. |Կիսավերարկու` կիսաբրդյա            |1 հատ    |5 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|9. |Բաճկոն` ձմեռային, ամենօրյա,        |1 հատ    |3 տարի |6          |

|   |շտաբային                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|10.|Բաճկոն և  տաբատ` ամենօրյա,         |1 լ-կ    |3 տարի |6          |

|   |շտաբային                           |         |       |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|11.|Բաճկոն կարճաթև  և  տաբատ` ամենօրյա,|1 լ-կ    |3 տարի |6          |

|   |շտաբային                           |         |       |           |

|_____________________________________________________________________|

|                     2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ                           |

|_____________________________________________________________________|

|12.|Կոստյում` ձմեռային, դաշտային       |1 լ-կ    |3 տարի |6, 7, 8, 11|

|___|___________________________________|_________|_______|___________|

|13.|Կոստյում` բամբակյա, կեպիով         |1 լ-կ    |1 տարի |6, 7       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|14.|Բաճկոն` սեզոնային, անթև            |1 հատ    |3 տարի |9, 11      |

|___|___________________________________|_________|_______|___________|

|15.|Սվիտեր                             |1 հատ    |3 տարի |9          |

|_____________________________________________________________________|

|                         3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ                               |

|_____________________________________________________________________|

|16.|Վերնաշապիկ` երկարաթև               |2 հատ    |3 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|17.|Վերնաշապիկ` կարճաթև                |2 հատ    |3 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|18.|Փողկապ                             |1 հատ    |3 տարի |3          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|19.|Ներքնաշոր` տաք                     |2 լ-կ    |3 տարի |9, 12      |

|___|___________________________________|_________|_______|___________|

|20.|Շապիկ` բամբակյա                    |2 հատ    |1 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|21.|Շապիկ` կարճաթև,  բամբակյա          |2 հատ    |3 տարի |6          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|22.|Գուլպա` բամբակյա                   |8 զ-գ    |1 տարի |9          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|23.|Գուլպա` կիսաբրդյա                  |4 զ-գ    |1 տարի |8, 9       |

|___|___________________________________|_________|_______|___________|

|24.|Ձեռնոց` տաք                        |1 զ-գ    |1 տարի |9          |

|_____________________________________________________________________|

|                          4. ԿՈՇԿԵՂԵՆ                                |

|_____________________________________________________________________|

|25.|Կոշիկ` ճտքավոր                     |1 զ-գ    |1 տարի |7          |

|___|___________________________________|_________|_______|___________|

|26.|Կոշիկ` խրոմե                       |1 զ-գ    |1 տարի |3          |

|_____________________________________________________________________|

|                   5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|27.|Գոտեփոկ                            |1 հատ    |3 տարի |           |

|___|___________________________________|_________|_______|___________|

|28.|Գոտի` տաբատի                       |1 հատ    |3 տարի |9          |

._____________________________________________________________________.

 

1. Իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները պահպանելու նպատակով, առաջին պայմանագիրը լրանալուց հետո, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին իրային ունեցվածքով ապահովել միայն հաջորդ պայմանագիրը առնվազն 8-12 ամիս ժամկետով կնքելու դեպքում, ընդ որում 8-12 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովել միայն մինչև 1 տարի օգտագործման ժամկետ ունեցող իրային ունեցվածքով: Երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ապահովումն իրականացնել սույն չափաքանակի համաձայն: Սույն կետի պահանջները չի տարածվում սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայության նոր պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

2. Ռազմական ոստիկանության համակարգի կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողները ապահովվում են N 3 չափաքանակով:

3. Նշված իրային ունեցվածքը հատկացվում է առանձին կատեգորիաների կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշմամբ:

4. Ձմեռային դաշտային գլխարկի փոխարեն թույլատրվում է հատկացնել ականջակալներով գլխարկ արհեստական մորթուց:

5. Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում ենթասաղավարտ չի հատկացվում:

6. Շտաբային համազգեստի լրակազմը հատկացվում է առանձին կատեգորիաների կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որոշմամբ: Շտաբային համազգեստի լրակազմի հատկացման դեպքում N 3 ծանոթագրությունում նշված ամենօրյա համազգեստի լրակազմը չի հատկացվում, իսկ դաշտային ձմեռային համազգեստը հատկացվում է 1 լրակազմը` 4 տարի, դաշտային ամառային համազգեստը` 1 լրակազմը` 2 տարի օգտագործման ժամկետով:

7. Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին համազգեստ և կոշկեղեն են հատկացնում հետևյալ ժամկետներով`

1) կոստյում` ձմեռային դաշտային  - 1 լ-կ` 2 տարի,

    2) կոստյում` բամբակյա, կեպիով    - 1 լ-կ` 6 ամիս,

    3) կոշիկ` ճտքավոր                - 1 զ-գ` 6 ամիս:

8. Ծովի մակարդակից 2500 մ և ավելի բարձր տեղերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 18 ամիս օգտագործման ժամկետով, իսկ կիսաբրդյա գուլպաների փոխարեն թույլատրվում է հատկացնել բրդյա գուլպաներ:

9. Նշված իրային ունեցվածքը հատկացվում է միայն հետախուզական, հատուկ նշանակության ստորաբաժանումների և առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին:

10. Բրդյա բերետը հատկացվում է հատուկ նշանակության և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասերին և ստորաբաժանումներին:

11. Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:

12. Տաք ներքնաշապիկի ու վարտիքի փոխարեն թույլատրվում է հատկացնել ամառային ներքնաշապիկ ու վարտիք` 2 լրակազմը` 1 տարի օգտագործման ժամկետով:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2021
N 254-Ն
Որոշում