28/03/2021- / /
050.0225.180909
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2009 թվականի թիվ 225-Ն
«ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/04-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ կանոնակարգ 8/04-ը»` համաձայն հավելվածի (կցվում է):
(1-ին կետը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշմամբ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/04
ԳԼՈՒԽ 1. |
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն կանոնակարգը սահմանում է սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական կազմակերպությանն ուղղված ֆիզիկական անձ, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ինչպես նաև պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձ հաճախորդի բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու սկզբունքները:
(1-ին կետը փոփ. 16.02.2021 թիվ 18-Ն որոշում)
2. Ֆինանսական կազմակերպություններ` հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերն առնվազն ներառում են սույն կանոնակարգով սահմանված դրույթները:
ԳԼՈՒԽ 2. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
3. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները սույն կանոնակարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունները.
1) Ֆինանսական կազմակերպություն կամ Կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տրամադրված լիցենզիա ունեցող անձ (բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիա ստացած անձանց, այն ապահովագրական բրոկերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների), ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո):
2) Բողոք` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի համաձայն հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը գրավոր ներկայացված բողոք-պահանջ, որը կապված է ֆինանսական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների հետ և պարունակում է գույքային պահանջ, իսկ Վարկային բյուրոյի դեմ ներկայացված, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված պահանջների դեպքում բողոքները կարող են նաև լինել ոչ գույքային բնույթի: Ընդ որում, բողոքը պետք է առնվազն ներառի հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), նրա հետադարձ կապի միջոցները (օրինակ` բնակության վայրը (գտնվելու վայրը), էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը), ստորագրությունը, ինչպես նաև բողոքի նկարագրությունը:
3) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
4) Գործունեության վայր` ֆինանսական կազմակերպության գլխամաս կամ մասնաճյուղ: Եթե ֆինանսական կազմակերպությունը տվյալ ծառայությունը մատուցում է սպառողին երրորդ անձի (միջնորդի) միջոցով, ապա գործունեության վայր է համարվում նաև միջնորդի այն գլխամասը, մասնաճյուղը կամ այլ վայրը, որտեղ այդ ծառայությունը մատուցվում է:
5) Պատասխանատու աշխատակից` ֆինանսական կազմակերպությունում բողոքների ընդունման, հաճախորդին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակից:
6) Բողոքի քննության գործընթաց` գործընթաց, որը ներառում է հաճախորդի կողմից բողոքի ներկայացումը և ֆինանսական կազմակերպության կողմից բողոքի ընդունումը, բողոքի ուսումնասիրումը և որոշում կայացնելը, ներառյալ նաև այդ ընթացքում բողոքի հետ կապված հաճախորդին տեղեկությունների բացահայտումը: Ընդ որում, սույն կետի իմաստով, հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը բողոքի ներկայացում է համարվում նաև այն, երբ հաճախորդի համաձայնությամբ այդ բողոքը ֆինանսական կազմակերպությանը ներկայացվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
7) Վարկային բյուրո` ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
8) ԱՊՊԱ բյուրո ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:
(3-րդ կետը փոփ. 09.11.10 թիվ 301-Ն, 17.02.17 թիվ 45-Ն, 16.02.2021 թիվ 18-Ն որոշումներ)
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությունները:
ԳԼՈՒԽ 3. |
ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ |
5. Ֆինանսական կազմակերպության կողմից սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունները բացահայտելիս պահպանվում են հետևյալ ընդհանուր սկզբունքները.
1) տեղեկատվությունը շարադրվում է ներկայացուցչական հաճախորդի համար պարզ և մատչելի, չի պարունակում շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող բառեր, արտահայտություններ,
2) տեղեկատվությունը շարադրվում է առնվազն հայերեն լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդի և ֆինանսական կազմակերպության փոխհամաձայնությամբ այլ լեզու է ընտրված,
3) տեղեկատվությունը շարադրվում է ներկայացուցչական հաճախորդի համար հեշտ ընթեռնելի տառաչափերով և տառատեսակներով և հայտարարության ձևով փակցվելու դեպքում տեղադրվում է տեսանելի վայրերում:
4) Սույն կանոնակարգի իմաստով ներկայացուցչական հաճախորդ է համարվում միջնակարգ կրթությամբ, ֆինանսատնտեսագիտական կրթություն կամ աշխատանքային փորձ չունեցող, գիտակից, 30 տարեկան ֆիզիկական անձը, եթե այլ թիրախային հաճախորդ նախատեսված չէ ֆինանսական կազմակերպության կողմից:
6. Ֆինանսական կազմակերպության ինտերնետային էջում և առանձին թերթոնների ձևով գործունեության վայրում տեսանելի ձևով փակցվում են և մշտապես առկա են.
1) «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը համաձայն Հավելված 4-ի,
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
3) հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտի ձևը:
(6-րդ կետը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
7. Գործունեության վայրում աշխատանքային ժամերին մշտապես պետք է ներկա լինի պատասխանատու աշխատակից, ով ընդունում է բողոքները, պատասխանում է հաճախորդի հարցերին` կապված բողոքների հետ:
8. Գործունեության վայրում պետք է փակցվի հայտարարություն այն մասին, թե հաճախորդը որտեղ կարող է մանրամասն ծանոթանալ բողոքների քննության ֆինանսական կազմակերպության ներքին կանոններին: Հաճախորդի ցանկությամբ ֆինանսական կազմակերպույունը նրան տրամադրում է բողոքների ընդունման և քննության ֆինանսական կազմակերպության ներքին կանոնները:
9. Ֆինանսական կազմակերպությունն իր ինտերնետային կայքում, գործունեության վայրում հրապարակում է, ինչպես նաև յուրաքանչյուր անձի պահանջով տրամադրում է հեռախոսահամար, որով հաճախորդները կարող են դիմել ֆինանսական կազմակերպությանը բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
10. Ֆինանսական կազմակերպության ցանկացած աշխատակից, ով ստացել է հաճախորդի բողոքը, կամ ում հաճախորդը հայտնել է բողոք ներկայացնելու ցանկության մասին, ուղղորդում է հաճախորդին պատասխանատու աշխատակցի մոտ, ինչպես նաև տրամադրում պատասխանատու աշխատակցի հետ հաղորդակցման միջոցների մասին տվյալներ (հեռախոս, էլեկտրոնային հասցե, այլ):
(10-րդ կետը փոփ. 09.11.10 թիվ 301-Ն որոշում)
11. Այն դեպքում, երբ բողոքի հետ կապված հարցերի պարզաբանումը ձայնագրվում է, պատասխանատու աշխատակիցը այդ մասին նախապես տեղեկացնում է հաճախորդին:
ԳԼՈՒԽ 4. |
ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
12. Բողոք ներկայացնելու ցանկություն ունեցող հաճախորդին պատասխանատու աշխատակիցը բանավոր տեղեկացնում է.
1) Այն մասին, որ բողոքը համարվում է տրված հաճախորդի կողմից գրավոր` առձեռն, փոստով, էլեկտրոնային եղանակով կամ ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված էլեկտրոնային կապի ցանկացած այլ եղանակով (ինտերնետ բանկինգ, բջջային հավելված, Viber, Whatsapp, Messenger և այլն) կամ տեքստային (sms) հաղորդագրության միջոցով ներկայացնելու դեպքում,
2) այն մասին, որ հաճախորդը կարող է ձեռք բերել բողոքների քննության` ֆինանսական կազմակերպության ներքին կանոնները:
(12-րդ կետը փոփ. 16.02.2021 թիվ 18-Ն որոշում)
13. Բողոքը ներկայացնելու ցանկություն ունեցող հաճախորդին պատասխանատու աշխատակիցը տրամադրում է նաև.
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
2) ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն` Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում` «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 4-ի: Ֆինանսական կազմակերպությունը չի կարող Փոփոխել ձևաթղթի դիզայնը և դրանում պարունակվող տեղեկատվությունը: Ֆինանսական կազմակերպությունը ձևաթղթի «Ֆինանսական կազմակերպության ապրանքային նշանը (լոգո)» հատվածում տեղադրում է իր պաշտոնական ապրանքային նշանը, «Դիմեք» տողի բաց թողնված հատվածում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային և փոստային հասցեները, իսկ ձևաթղթի ներքևի հատվածի «Հարցերի դեպքում դիմեք» նշագրված տողում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
3) հաճախորդի կողմից բողոքի ներկայացման հայտի ձևը:
(13-րդ կետը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
14. Ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված էլեկտրոնային կապի ցանկացած եղանակով (էլեկտրոնային հասցե, ինտերնետ բանկինգ, բջջային հավելված, Viber, Whatsapp, Messenger և այլն) կամ տեքստային (sms) հաղորդագրության միջոցով բողոք ստանալու դեպքում, ֆինանսական կազմակերպությունը բողոքը ստանալուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, բողոքի ստացման նույն եղանակով ուղարկում է բողոքը ստանալու փաստը հավաստող գրություն (ստացական), որում նշվում է բողոքը նույնականացնող տեղեկատվություն, ինչպես նաև սույն կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը` հնարավորության դեպքում:
(14-րդ կետը փոփ. 16.02.2021 թիվ 18-Ն որոշում)
15. Բողոքն առձեռն ստանալու դեպքում ֆինանսական կազմակերպությունը հաճախորդին տրամադրում է բողոքը ստանալու փաստը հավաստող փաստաթուղթ (ստացական), որում նշվում է բողոքը ներկայացնելու ամսաթիվը, բողոքի նույնականացման համարը (նշումը), բողոքը ընդունողի ստորագրությունը և (կամ) ֆինանսական կազմակերպության կնիքը:
15.1 Բողոքը Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով ստանալու և պատասխանը էլեկտրոնային եղանակով ուղարկելու դեպքում, ֆինանսական կազմակերպությունը բողոքը ստանալուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը հաճախորդի` ֆինանսական կազմակերպությանը հայտնի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով ստացված բողոքում նշված էլեկտրոնային հասցեին կամ էլեկտրոնային կապի ցանկացած այլ եղանակով (ինտերնետ բանկինգ, բջջային հավելված, Viber, Whatsapp, Messenger և այլն) կամ տեքստային (sms) հաղորդագրության միջոցով հաճախորդին է ուղարկում բողոքը ստանալու փաստը հավաստող գրություն (ստացական), որում նշվում է բողոքը ստանալու ամսաթիվը, բողոքի նույնականացման համարը (նշումը), ինչպես նաև սույն կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը` հնարավորության դեպքում:
(15.1-ին կետը լրաց. 16.02.2021 թիվ 18-Ն որոշում)
16. Հաճախորդի բանավոր բողոքը գործունեության վայրում և (կամ) հեռախոսի միջոցով ստանալու դեպքում ֆինանսական կազմակերպությունը բանավոր ներկայացնում է սույն կանոնակարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկացնում այն մասին, թե որտեղից կարող է հաճախորդը ձեռք բերել սույն կանոնակարգի 13-րդ կետով սահմանված տեղեկատվությունը: Ֆինանսական կազմակերպությունը կարող է նաև հաճախորդին սույն կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրել հատուկ ձայնագրված հաղորդագրության միջոցով:
16.1 Այն դեպքում, երբ հաճախորդի կողմից ներկայացված գրությունը համապատասխանում է սույն Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին, ֆինանսական կազմակերպությունը այն դիտարկում է որպես բողոք` անկախ այդ գրության անվանումից (դիմում, պահանջ, բողոք և այլն) կամ անվանման բացակայությունից ու ձևից և տալիս է վերջնական պատասխան` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(16.1-րդ կետը լրաց. 09.11.10 թիվ 301-Ն որոշում)
16.2 Ֆինանսական կազմակերպությունը բողոք ստանալիս կամ այդ բողոքի քննության ընթացքում չի կարող հաճախորդից պահանջել այնպիսի փաստաթղթեր.
1) որոնք անհրաժեշտ չեն բողոքը կամ դրա հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հիմնավորելու կամ հաճախորդին նույնականացնելու համար, կամ
2) որոնք հասանելի են ֆինանսական կազմակերպությանը տվյալ հաճախորդին մատուցած ծառայությունների բերումով, և հաճախորդի գրավոր հավաստմամբ` դրանցում սահմանված տվյալները չեն փոփոխվել:
(16.2-րդ կետը լրաց. 09.11.10 թիվ 301-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 5. |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
17. Ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդին տրված բողոքի վերջնական պատասխանը առնվազն ներառում է.
1) Ֆինանսական կազմակերպության հստակ դիրքորոշումը` մերժել, մասնակի բավարարել կամ ամբողջությամբ բավարարել բողոքը,
2) Ֆինանսական կազմակերպության որոշման պատճառաբանությունը,
3) Բողոքի քննության համար պատասխանատու ստորաբաժանման կամ անձի տվյալները (ստորաբաժանման անվանումը կամ անձի անուն, ազգանունը, պաշտոնը) և կապի միջոցները (հեռախոս, էլեկտրոնային հասցե, այլ),
4) Տեղեկատվություն այն մասին, որ բողոքի քննության արդյունքի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում հաճախորդը կարող է դիմել սույն կետի 3-րդ ենթակետում նշված ստորաբաժանմանը (անձին),
5) Տեղեկատվություն այն մասին, որ բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդն իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ Կենտրոնական բանկ կամ արբիտրաժային տրիբունալ, եթե առկա է արբիտրաժային համաձայնություն:
6) Տեղեկատվություն այն մասին, թե բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդն ինչ ժամկետներում իրավունք ունի դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:
(17-րդ կետը փոփ. 09.11.10 թիվ 301-Ն որոշում)
18. Բողոքը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում գրավոր պատասխանին կից ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է, իսկ Եթե բողոքը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, ապա ուղարկում է ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում` «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը` համաձայն Հավելված 4-ի:
(18-րդ կետը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
19. Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը պարտավորվել է բավարարել հաճախորդի բողոքը, բայց չի բավարարել այն, հաճախորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջ ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
(կանոնակարգը փոփ. 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշման Հավելվածի
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշման Հավելվածի
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 17.02.17 թիվ 45-Ն որոշում)
(2-րդ հավելվածը փոփ. 09.11.10 թիվ 301-Ն որոշում)
Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշման հավելվածի
Կարևոր իրազեկում
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈՒՆԵՔ
._______________.
|Կազմակերպության|
|քարտ |
._______________. Կազմակերպության |Պատասխանատու աշխատակիցը
._________________. յուրաքանչյուր |պարտավոր է.
|1 ԾԱՆՈԹԱՑԵՔ | աշխատակից պարտավոր է.|. Տեղեկացնել Ձեր
|ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ| . Ձեզ ուղղորդել |իրավունքների և բողոքի
._________________. բողոքների հարցով |քննության գործընթացի
զբաղվող աշխատակցի |մասին:
մոտ: |. Տրամադրել
. Տրամադրել |կազմակերպությունում գործող
հաղորդակցման համար |համապատասխան կանոնները և
անհրաժեշտ տվյալներ |Հայտի ձևը
(հեռախոսահամար, |
էլեկտրոնային հասցե): |
________________________________________________
________________________________________________
._________________. Գրավոր բողոք |. Նշեք Ձեր տվյալները`
|2 ԴԻՄԵՔ | ներկայացրեք |պատասխանը ստանալու համար:
._________________. պատասխանատու |. Հավաստիացեք, որ Ձեր
աշխատակցին կամ |բողոքն ընդունել են և
ուղարկեք հետևյալ |պահպանեք ստացման փաստը
հասցեներով. |հավաստող տեղեկատվությունը
___________________ |մինչև բողոքի վերջնական
___________________ |լուծումը:
___________________ |
Ձեր բողոքը կարող եք |
10 օր անց ներկայացնել նաև |
Ֆինանսական համակարգի |
հաշտարարի միջոցով: |
________________________________________________
._________________. ________________________________________________
|3 ԾԱՆՈԹԱՑԵՔ | Կազմակերպությունը |Հարցեր ունենալու դեպքում
|ՊԱՏԱՍԽԱՆԻՆ | բողոքի վերաբերյալ |կապվեք պատասխանատուի հետ
._________________. որոշում է կայացնում |
(բավարարել, մասնակի |հեռ.___________________
բավարարել, մերժել) 10|
աշխատանքային օրվա |
ընթացքում: |
________________________________________________
Բավարարված չե՞ք ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ
ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե. |
._________________. |
|4 ԴԻՄԵՔ | . ֆիզիկական անձ եք, |. Եթե Ձեր և
._________________. միկրոձեռնարկատեր |կազմակերպության միջև
հանդիսացող անհատ |կնքվել է արբիտրաժային
ձեռնարկատեր կամ |համաձայնություն, ապա ձեր
իրավաբանական անձ, |միջև ծագող վեճերը ենթակա
այդ թվում նաև` |են լուծման արբիտրաժային
երաշխավոր, գրավատու |տրիբունալի կողմից:
կամ այլ անձ, ով |. Պայմանագիր կնքելիս Դուք
ապահովման միջոցի |իրավունք ունեք հրաժարվելու
(օրինակ` գրավի) հետ |արբիտրաժային
կապված բողոք ունի, |համաձայնագրից,
. բողոքը վերաբերում է|կազմակերպությունը պարտավոր
մատուցվող |է Ձեզ ծառայություն
ծառայությանը և ունեք|մատուցել:
գումարային պահանջ |. Հիշեք. նույնիսկ
(մինչև 10 մլն դրամ),|արբիտրաժային
կամ բողոքը առնչվում է|համաձայնության առկայության
վարկային պատմությանը,|դեպքում Դուք կարող եք
. 10 աշխատանքային |դիմել Ֆինանսական համակարգի
օրվա ընթացքում |հաշտարարին, քանի դեռ
պատասխան չեք ստացել |բողոքը չի քննվել
կամ պատասխանը Ձեզ չի |տրիբունալում:
բավարարում, |. Հաշտարարը իրավասու չէ
. բողոքը չի քննվում |ընդունել բողոքը, եթե այն
դատարանում կամ |արդեն քննվում է
արբիտրաժային |տրիբունալում:
տրիբունալում, |
. պատասխանից հետո չի |
անցել 6 ամիս, |
. բողոքարկվող |
գործողությունը կամ |ԴԱՏԱՐԱՆ
անգործությունը տեղի է|
ունեցել 2008 թ. |. Դուք միշտ կարող եք դիմել
օգոստոսի 2-ից հետո: |դատարան:
|. Դատարանի վճիռը ենթակա չէ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ |վերանայման Ֆինանսական
ԱՆՎՃԱՐ ԵՆ |համակարգի հաշտարարի
(Երևան 0010, |կողմից:
Մ. Խորենացի փողոց 15,|
Էլիտ Պլազա բիզնես |
կենտրոն, 7-րդ հարկ |
+37460 701 111, |
[email protected]) |
_________________________________________________
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
. Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և
Ձեր բողոքին կպատասխանեն 15 աշխատանքային օրվա
ընթացքում (Երևան 0010, Վ. Սարգսյան 6,
+37410 592 697), [email protected]):
. Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության
դաշտում է, ապա Կենտրոնական բանկը Ձեր հարցը
կուղղորդի նրանց տիրույթ:
. Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս Ձեր
խնդրով նախ և առաջ դիմել Ֆինանսական
կազմակերպությանը (քայլ 2):
________________________________________________
Հարցերի դեպքում դիմեք
(3-րդ հավելվածը լրաց. 17.02.17 թիվ 45-Ն, 16.02.2021 թիվ 18-Ն որոշումներ)
Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հուլիսի 28-ի
թիվ 225-Ն որոշման հավելվածի
Կարևոր իրազեկում
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈՒՆԵՔ
._______________.
|Կազմակերպության|
|քարտ |
._______________. Կազմակերպության |Պատասխանատու աշխատակիցը
._________________. յուրաքանչյուր |պարտավոր է.
|1 ԾԱՆՈԹԱՑԵՔ | աշխատակից պարտավոր է.|. Տեղեկացնել Ձեր
|ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ| . Ձեզ ուղղորդել |իրավունքների և բողոքի
._________________. բողոքների հարցով |քննության գործընթացի
զբաղվող աշխատակցի |մասին:
մոտ: |. Տրամադրել
. Տրամադրել |կազմակերպությունում գործող
հաղորդակցման համար |համապատասխան կանոնները և
անհրաժեշտ տվյալներ |Հայտի ձևը
(հեռախոսահամար, |
էլեկտրոնային հասցե): |
________________________________________________
________________________________________________
._________________. Գրավոր բողոք |. Նշեք Ձեր տվյալները`
|2 ԴԻՄԵՔ | ներկայացրեք |պատասխանը ստանալու համար:
._________________. պատասխանատու |. Հավաստիացեք, որ Ձեր
աշխատակցին կամ |բողոքն ընդունել են և
ուղարկեք հետևյալ |պահպանեք ստացման փաստը
հասցեներով. |հավաստող տեղեկատվությունը
___________________ |մինչև բողոքի վերջնական
___________________ |լուծումը:
___________________ |
Ձեր բողոքը կարող եք |
15 օր անց ներկայացնել նաև |
Ֆինանսական համակարգի |
հաշտարարի միջոցով: |
________________________________________________
._________________. ________________________________________________
|3 ԾԱՆՈԹԱՑԵՔ | Կազմակերպությունը |Հարցեր ունենալու դեպքում
|ՊԱՏԱՍԽԱՆԻՆ | բողոքի վերաբերյալ |կապվեք պատասխանատուի հետ
._________________. որոշում է կայացնում |
(բավարարել, մասնակի |հեռ.___________________
բավարարել, մերժել) 15|
աշխատանքային օրվա |
ընթացքում: |
________________________________________________
Բավարարված չե՞ք ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ
ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, եթե. |
._________________. |
|4 ԴԻՄԵՔ | . ֆիզիկական անձ եք, |. Եթե Ձեր և
._________________. միկրոձեռնարկատեր |կազմակերպության միջև
հանդիսացող անհատ |կնքվել է արբիտրաժային
ձեռնարկատեր կամ |համաձայնություն, ապա ձեր
իրավաբանական անձ, |միջև ծագող վեճերը ենթակա
այդ թվում նաև` |են լուծման արբիտրաժային
երաշխավոր, գրավատու |տրիբունալի կողմից:
կամ այլ անձ, ով |. Պայմանագիր կնքելիս Դուք
ապահովման միջոցի |իրավունք ունեք հրաժարվելու
(օրինակ` գրավի) հետ |արբիտրաժային
կապված բողոք ունի, |համաձայնագրից,
. բողոքը վերաբերում է|կազմակերպությունը պարտավոր
մատուցվող |է Ձեզ ծառայություն
ծառայությանը և ունեք|մատուցել:
գումարային պահանջ |. Հիշեք. նույնիսկ
(մինչև 10 մլն դրամ),|արբիտրաժային
կամ բողոքը առնչվում է|համաձայնության առկայության
վարկային պատմությանը,|դեպքում Դուք կարող եք
. 15 աշխատանքային |դիմել Ֆինանսական համակարգի
օրվա ընթացքում |հաշտարարին, քանի դեռ
պատասխան չեք ստացել |բողոքը չի քննվել
կամ պատասխանը Ձեզ չի |տրիբունալում:
բավարարում, |. Հաշտարարը իրավասու չէ
. բողոքը չի քննվում |ընդունել բողոքը, եթե այն
դատարանում կամ |արդեն քննվում է
արբիտրաժային |տրիբունալում:
տրիբունալում, |
. պատասխանից հետո չի |
անցել 6 ամիս, |
. բողոքարկվող |
գործողությունը կամ |ԴԱՏԱՐԱՆ
անգործությունը տեղի է|
ունեցել 2008 թ. |. Դուք միշտ կարող եք դիմել
օգոստոսի 2-ից հետո: |դատարան:
|. Դատարանի վճիռը ենթակա չէ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ |վերանայման Ֆինանսական
ԱՆՎՃԱՐ ԵՆ |համակարգի հաշտարարի
(Երևան 0010, |կողմից:
Մ. Խորենացի փողոց 15,|
Էլիտ Պլազա բիզնես |
կենտրոն, 7-րդ հարկ |
+37460 701 111, |
[email protected]) |
_________________________________________________
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
. Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և
Ձեր բողոքին կպատասխանեն 15 աշխատանքային օրվա
ընթացքում (Երևան 0010, Վ. Սարգսյան 6,
+37410 592 697, [email protected]):
. Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության
դաշտում է, ապա Կենտրոնական բանկը Ձեր հարցը
կուղղորդի նրանց տիրույթ:
________________________________________________
(4-րդ հավելվածը լրաց. 17.02.17 թիվ 45-Ն, 16.02.2021 թիվ 18-Ն որոշումներ)